Ցանց Վոլտեր

Գուտայի շրջափակումը ճեղքելու իսրայելա-սաուդյան ձախողումը

| Բեյրութ (Լիբանան)
+
JPEG - 28.9 ko

Սիրիայի արաբական բանակի զորքերի կողմից Դամասկոսի արևելքում գտնվող արևելյան Գուտայի 7 ամիս շարունակվող շրջափակումը ճեղքելու վերջին հուսահատ փորձն ամբողջությամբ կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:

Հարձակումը սկսվեց նոյեմբերի 22-ին` մեծամասամբ Հորդանանից ժամանած հազարավոր սիրիացի և այլազգի վարձկանների մասնակցությամբ: Նրանց գլխավոր նպատակը մայրաքաղաքից 30 կմ հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Օտեիբա բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր, որը համարվում էր Դամասկոսի արվարձանում զինված խմբավորումների գլխավոր հենակետը:

Տեղեկատվական տարբեր աղբյուրների համաձայն հարձակման օպերացիան նախապատրաստվել էր Հորդանանում տեղակայված սաուդյան, իսրայելական և ամերիկյան համատեղ շտաբի կողմից, որտեղ վաձկանները հատուկ պատրաստություն են անցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության գործակալության ինստրուկտորների կողմից և ֆինանսավորվել սաուդյան նավթադոլարներով: Այնուհետև զինված ջոկատները ներթափանցել են Սիրիայի տարածք և արբանյակից ստացված լուսանկարների օգնությամբ շարժվել առաջ: Գուտայի արևելյան շրջաններին մոտենալու ժամանակ իսրայելցիները հատուկ սարքերի օգնությամբ շարքից հանել են տեղանքը պաշտպանող սիրիական բանակի հեռահաղորդակցության միջոցները, ինչի հետևանքով բանակի զորամիավորումները կտրվում են իրենց հրամանատարությունից: Այնուհետև վարձկաններն անցնում են հարձակման, միևնույն ժամանակ Գուտայում շրջափակման մեջ գտնվող ապստամբները փորձում են դուրս գալ շրջափակումից:

Ընդհանուր առմամբ արևելյան Գուտայի շրջափակումը ճեղքելու համար Սիրիայի արաբական բանակի դիրքերի ուղղությամբ ուղարկվել էր շուրջ 5000 մարդ: Չնայած գրոհայինների թվաքանակի մեծությանը, սաուդյան կորդինատորների կողմից մատակարարված ծանր զինատեսակներին, Իսրայելի ցուցաբերած լոգիստիկ աջակցությանը և 300-ից ավելի զոհերին (որոնց 1/3 մասն ազգությամբ ոչ սիրիացիներ են եղել) ապստամբներին հաջողվում է գրավել ընդամենը մի քանի դիրքեր և անցակետեր: Ճակատային գծում իրավիճակը կայունացնելուց հետո կանոնավոր բանակի և պաշտպանության ազգային բանակի զորքերն անցնում են հակահարձակման` տարածքը վերագրավելու և վարձկանների ենթակայության տակ անցած դիրքերի ամրապնդմանը խոչընդոտելու նպատակով: Չնայած շաբաթվա սկզբում իրականացված երկու այլ հարձակումներին` ապստամբներին այդպես էլ չի հաջողվում շտկել իրավիճակը:

Փորձագետներն արձանագրում են «իսրայելա-սաուդյան հարձակման» ձախողման փաստը, որի ռազմական նպատակն էր Օտեիբա բնակավայրի վերագրավումը, իսկ քաղաքական նպատակը` Սաուդյան Արաբիայի կողմից հերթական հուսահատ փորձը շտկելու սեփական գործակալների և գործընկերների համար ստեղծված անհարմար իրավիճակը, որոնք պետք է որպես ընդդիմության ներկայացուցիչներ մասնակցեն 2014 թվականի հունվարի 22-ին նախատեսված Ժնև 2 համաժողովին:

Ըստ քաջատեղյակ աղբյուրների, Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային երկու ամիս լրացուցիչ ժամանակ են տվել տիրող իրավիճակում ուժերի հարաբերակցությունը փոխելու համար: Իր հերթին հիստերիայի մեջ գտնվող Սաուդյան Արաբիան այլևս չի էլ փորձում թաքցնել սիրիական պատերազմում իր ուղղակի մասնակցության փաստը: Հավաստի աղբյուրները վկայում են, որ ապստամբների կողմում կռվող Սաուդյան Արաբիայի քաղաքացիների թիվը հասնում է մի քանի հազարի: Նրանցից շատերը Ալ-Քաիդայի զինյալներ են, որոնք ժամանակին բանտարկված են եղել Սաուդյան Արաբիայում և ազատ են արձակվել` Սիրիայում կռվելու և այնտեղ «իսլամական խալիֆաթ» հաստատելու պայմանով: Նույն աղբյուրների գնահատականներով ռազմական այս օպերացիայի ժամանակ սպանվել է Սաուդյան Արաբիայի մոտ 300 քաղաքացի, մի քանի տասնյակ էլ գերևարվել է:

Վերջին երկու շաբաթների ընթացքում Սաուդյան Արաբիայի բազմաթիվ քաղաքացիներ են սպանվել Լիբանանի հետ սահմանակից Քալամուն շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, երբ սիրիական բանակն ազատագրեց Քարա և Դեր Աթթիա քաղաքները, ինչպես նաև Նաբակ քաղաքի զգալի մասը: Սպանվածների շրջանում շրջանառվում է Մուտլակ ալ-Մուտլակ անունով մեկը, ով սաուդյան թագավորական գվարդիայի բարձրաստիճան սպաներից մեկի որդին է:

Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր