Ցանց Վոլտեր
Մանդելան և Իսրայելը

Ըստ Տիերի Մեյսանի

Արևմուտքը խորը ցավով սգում է Նելսոն Մանդելայի մահը: Այս ցավը գաղութացման քաղաքականության և դրա անվան տակ կատարված հանցագործությունների փոխհատուցումն է: Անհասկանալի է այն, որ մեծարանքի նմանօրինակ պոռթկումով ուշադրության չեն արժանանում «գերմանական իմպերիալիզմի» տեսաբան Սեսիլ Ռոդսի աշխարհընկալման հիման վրա ստեղծված Հարավային Աֆրիկայի ռասիստական քաղաքականության թողած հետևանքները: Մանդելայի օրինակը այդ ամենի վառ ապացույցն է:

+
JPEG - 35.3 ko
1975 թվականի ապրիլի 11, Երուսաղեմ, Վարչապետի նստավայր: Ձախից աջ` Էսշել Ռհուդի (Հարավային Աֆրիկայի քարոզչության ղեկավար), Իցհակ Ռաբին (Իսրայելի վարչապետ), Հենրիկ վան դեն Բերգ (Հարավային Աֆրիկայի գաղտնի ծառայության ղեկավար) և Շիմոն Պերես (Իսրայելի պաշտպանության նախարար):

Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ ողջ աշխարհում ևս մեկ անգամ հիշվեց նրա կատարած աշխատանքը: Սակայն ու±մ է հարկավոր Հարավային Աֆրիկայում ռասիզմի դեմ տարած հաղթանակի նրա օրինակը, եթե ռասիստական գաղափարախոսությունը շարունակում է գոյություն ունենալ Իսրայել պետությունում:

Սիոնիզմը հուդաիզմի պտուղը չէ: Այն իմպերիալիստական ծրագիր է, որը ծնունդ է առել բրիտանական մաքրակրոնության գաղափարախոսությունից: XVII-րդ դարում Լորդ Կրոմվելը տապալեց անգլիական միապետությունը և հռչակեց Հանրապետություն: Նա հաստատեց իրավահավասար հասարակություն և ցանկացավ ընդլայնվել այնքան, որքան հնարավորություն կընձեռեր իր երկրի հզորությունը: Դրա իրականացման համար նա ակնկալում էր դաշինք կնքել հրեական սփյուռքի հետ, որոնք պետք է դառնային բրիտանական իմպերիալիզմի առաջամարտիկները: Նա թույլատրեց հրեաներին վերադառնալ Անգլիա, որտեղից նրանց վտարել էին 400 տարի առաջ և հայտարարեց, որ կստեղծի հրեական պետություն: Ավաղ նա մահացավ` այդպես էլ չհասցնելով համոզել հրեաներին միանալ իր ծրագրին: Բրիտանական կայսրությունը շարունակեց համոզել հրեական սփյուռքին և առաջարկեց ստեղծել հրեական պետություն, ինչն էլ Բեռլինի կոնֆերանսի ժամանակ արեց Վիկտորիա թագուհու վարչապետ Բենյամին Դիզրայելին: Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ բրիտանական իմպերիալիզմի տեսաբան, De Beers ադամանդի կազմակերպության և Ռոդեզիայի հիմնադիր «մեծապատիվ» Սեսիլ Ռոդսը Թեոդոր Հերցլի մեջ տեսավ իրեն այդքան անհրաժեշտ լոբիստին: Նրանց միջև մեծ քանակությամբ նամակագրություն է եղել, որոնց վերատպումն արգելվել էր Թագավորության կողմից Ռոդսի մահվան 100-րդ տարելիցի ժամանակ: Աշխարհը պետք է կառավարվեր «գերմանական ռասայի» (բրիտանացիների` ներառյալ իռլանդացիների, ամերիկացիների և կանադացիների, ավստրալացիների և հարավ-աֆրիկացիների) կողմից, որոնք հրեաների օգնությամբ, նոր հողեր նվաճելով, պետք է ընդլայնեին իրենց կայսրությունը: Թեոդոր Հերցլը ոչ միայն ունակ էր համոզել հրեական սփյուռքին միավորվելու այս ծրագրի շուրջ, այլև ի վիճակի եղավ բիբլիական այս առասպելների օգնությամբ փոխել իր համայնքի կարծիքը: Հրեական պետությունը չպետք է ստեղծվի նոր տարածքի վրա, օրինակ Ուգանդայում կամ Արգենտինայում, այլ Պաղեստինում` Երուսաղեմ մայրաքաղաքով: Այսպիսով, ներկայիս Իսրայել պետությունը իմպերիալիզմի և հուդաիզմի արդյունքն է:

Իսրայելն իր միակողմանի հռչակումից անմիջապես հետո թեքվում է Հարավային Աֆրիկայի և Ռոդեզիայի կողմը, որոնք Ռոդսի գաղութացման ծրագրի բաղկացուցիչ մասն էին կազմում: Պակաս կարևոր չէ նաև այն տեսակետը, որ Աֆրիկանները աջակցել են նացիզմին և սնուցվել միևնույն աշխարհայացքով: Չնայած, որ վարչապետ Ջոն Վորստերը պաշտոնական այցով գրավված Պաղեստին այցելեց միայն 1976 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան դեռևս 1953 թվականին դատապարտել էր «հարավ-աֆրիկյան ռասիզմի և սիոնիզմի» միջև գոյություն ունեցող միությունը: Երկու երկրները սերտ համագործակցել են թե´ արևմտյան լրատվամիջոցների մանիպուլյացիաներով, թե´ էմբարգոները շրջանցելու, թե´ ատոմային ռումբի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակներում:

Նելսոն Մանդելայի օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է ազատվել այս գաղափարախոսությունից և հասնել քաղաքացիական խաղաղության: Այսօր Իսրայելը Սեսիլ Ռոդսի իմպերիալիզմի միակ ժառանգորդն է աշխարհում: Քաղաքացիական խաղաղությունը ենթադրում է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է փորձեն գտնել իրենց դը Կլերկին և Մանդելային:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր