Մինչ այժմ ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների ղեկավարները պնդում էին, որ միջազգային ջիհադիստական շարժումը, որի ձևավորմանը նրանք աջակցել էին դեռևս Աֆղանստանում Սովետական Միության դեմ պատերազմում (1979 թվ.), դուրս եկավ իրենց դեմ Քուվեյթի ազատագրման ժամանակ (1991 թվ.): Նրանք մեղադրում են Ալ-Քաիդային Քենիայում և Տանզանիայում (1998 թվ.) ԱՄՆ դեսպանատների վրա հարձակման և 2011 թվ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպման մեջ, սակայն խոստովանում են, որ Ուսսամա Բեն Լադենի մահից հետո (2011 թվ.) ջիհադիստական որոշ խմբավորումներ վերստին համագործակցել են իրենց հետ Լիբիայում և Սիրիայում: Այնուամենայնիվ, Վաշինգտոնը 2012 թվականի դեկտեմբերից դադարեցրել է նրանց հետ տակտիկական մերձեցումը:

Սակայն, այս վարկածն ի չիք է դառնում մի շարք հանգամանքներովԱլ-Քաիդան շարունակում է կռվել Ատլանտյան դաշինքի հակառակորդների դեմ, ինչպես նաև ներկայումս Թուրքիայում սկիզբ առած հերթական աղմկահարույց միջադեպով: Հայտնի դարձավ, որ Քենիայում և Տանզանիայում (1998 թվ.) ամերիկյան դեսպանատների վրա կատարված ահաբեկչություններից հետո ԱՄՆ կողմից հետախուզվող Ալ-Քաիդայի բանկիր Յասին ալ-Քադին հանդիսանում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի և Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ ընկերը: Բացահայտվեց, որ այս «ահաբեկիչը» ճոխ կյանք է վարում և ճամփորդում իր անձնական ինքնաթիռով որևէ ուշադրություն չդարձնելով ՄԱԿ-ի կողմից իր նկատմամբ ընդունված պատժամիջոցներին: 2012 թվականի ընթացքում, Ստամբուլի երկրորդ օդանավակայանով, նա առնվազն չորս անգամ այցելել է Էրդողանին, ուր անվտանգության տեսախցիկների անջատումից հետո նրան դիմավորել է վարչապետի թիկնազորի ղեկավարըառանց որևէ խոչընդոտի անցկացնելով մաքսային սահմանը: Ըստ թուրքական ոստիկանության և դատական համակարգի աշխատակիցների, որոնք բացահայտել են այս տեղեկությունները և 2013 դեկտեմբերի 17-ին ձերբակալել գործում ներգրավված մի շարք նախարարների զավակներին, որոնք հետագայում վարչապետի կողմից զրկվեցին հետաքննություն իրականացնելու հնարավորությունից և անգամ հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից, Յասին ալ-Քադին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշակել էին Ալ-Քաիդային Սիրայում ֆինանսավորելու համար ֆինանսական միջոցների յուրացման հսկայածավալ մի համակարգ: Անգամ այն ժամանակ, երբ բացահայտվեց երկակի այս խաղը, թուրքական ժանդարմերիայի կողմից սիրիական սահմանի մոտ կանգնեցվել էր Ալ-Քաիդայի համար զենք տեղափոխող մի բեռնատար: Հարցաքննված երեք անձանցից մեկը հայտնել է, որ ուղեկցում էր թուրքական Մուսուլման եղբայրների «մարդասիրական» կազմակերպության հաշվին գրանցված ուղեբեռը, մինչդեռ մյուսի պնդմամբ ինքը հանդիսանում է հատուկ առաքելություն կատարող թուրքական գաղտնի ծառայության գործակալ: Վերջիվերջո, տեղի նահանգապետն արգելում է ոստիկանությանն ու արդարադատության համակարգի աշխատակիցներին կատարել իրենց աշխատանքը հավաստելով, որ այս բեռը թուրքական գաղտնի ծառայությունների կողմից իրականացվող գաղտնի գործողություն է և թույլատրում բեռնատարին շարունակել ճանապարհը:

Հետաքննությունը վկայում է նաև, որ թուրքերի կողմից Ալ-Քաիդայի ֆինանսավորումն իրագործվել է իրանական մասնաճյուղի միջոցովմիաժամանակ Սիրիայում քողազերկված գործելու և Իրանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: ՆԱՏՕ-ն դեռևս «Իրան-Կոնտրաս» գործողության ժամանակ Թեհրանում աջակիցներ ուներ նախկին Նախագահ Ռաֆսանջանիի մերձավորների շրջանում, որոնցից է Իրանի ներկայիս Նախագահ շեյխ Ռոհանին: Այս գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ արտաքսման մեջ գտնվող սիրիական քաղաքական ընդդիմությունը Ժնև 2 համաժողովի նախօրեին մի նոր վարկած է առաջ է քաշում այն է «ալ-Նուսրա ճակատ» և «Իրաքի և Լևանի իսլամական էմիրություն» խմբավորումները հանդիսանում են սիրիական գաղտնի ծառայությունների կողմից ստեղծված շինծու միավորումներ` ժողովրդին ահաբեկելու և վարչակարգին աջակցելու նպատակով: Ուստի, միակ ռազմական ընդդիմությունը դա Սիրիական ազատ բանակն է և որը ճանաչում է միայն իր իշխանությունը: Հետևաբար Խաղաղության համաժողովի ժամանակ ներկայացուցչության որևէ խնդիր չի կարող լինել:

Իսկ մենք, հետևաբար, պետք է մոռանանք, թե արտաքսման մեջ գտնվող ընդդիմության ներկայացուցիչները երեք տարի շարունակ գովասանքի ինչպիսի խոսքեր էին շռայլում Ալ-Քաիդայի նկատմամբ, ինչպես նաև մոռանանք ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների լռությունը Սիրիայում ահաբեկչության տարածման վերաբերյալ:

Ուստի, եթե Ատլանտյան դաշինքի մեծամասնության ղեկավարները ժխտում էին իրենց կազմակերպության կողմից միջազգային ահաբեկչությանն աջակցելու որևէ փաստ, ապա պետք է նկատենք, որ ՆԱՏՕ-ն է համաշխարհային ահաբեկչության գլխավոր պատասխանատուն:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)