Ցանց Վոլտեր

Լիբանանի հարցով հատուկ դատարանը

Լիբանանի հարցով հատուկ դատարանը, իր անվանը համապատասխան, այնքանով է հատուկ, որ այն ոչ թե դատական մարմին է, այլ քաղաքական գործիք: Նախագահներ Էմիլ Լահուդին և Բաշար էլ-Ասսադին դատապարտելու համար ստեղծված այս դատարանը հետագայում օգտագործվեց գեներալ Քասսեմ Սուլեյմանին և այաթոլլահ Ալի Համենեին, իսկ այսօր էլ Հեզբոլլահին դատապարտելու համար: Հատուկ դատարանի պատմությունն արտացոլում է իմպերիալիզմի ջղաձգությունները Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում:

| Դամասկոս (Սիրիա)
+

Լիբանանի հարցով հատուկ դատարանն իր առաջին դռնբաց նիստերը սկսեց Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից գրեթե 10 տարի անց:

Մինչև վերջերս էլ սիրիացիները մտածում էին, որ Լիբանանի հարցով հատուկ դատարանը Վաշինգտոնի կողմից հնարավոր է վերջին պահին օգտագործվի Ժնև 2 խաղաղության համաժողովը խափանելու համար, ինչի շնորհիվ Նախագահ էլ-Ասսադի նկատմամբ հնարավոր կլիներ մեղադրանքների նոր ալիք բարձրացնել: Բարեբախտաբար սա այդ դեպքը չէ:

Լիբանանի հարցով հատուկ դատարանը միջազգային դատարան չէ և չի պահպանում միջազգային արդարադատության կանոնները: Այն ստեղծվել է ոչ թե ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կամ Լիբանանի խորհրդարանի կողմից, այլ երկու գործադիր մարմինների միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա: Այն օժտված է սեփական իրավունքներով, որոնք, ըստ առանձին դեպքերի, վերցվում են Միջազգային կամ Լիբանանի արդարադատությունից կամ էլ սեփական պահանջներից ելնելով: Ինչպես ընդգծել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը «այն ո´չ ՄԱԿ-ին կից կառույց է, ո´չ էլ լիբանանյան արդարադատության համակարգի մաս»:

Այս հատուկ դատարանն առաջնային նպատակ ուներ դատապարտելու Լիբանանի և Սիրիայի նախագահներ Էմիլ Լահուդին և Բաշար էլ-Ասսադին, որպեսզի արդարացվեր Լիբանանի և Սիրիայի նկատմամբ միջազգային ներխուժումը: Հետաքննության առաջին հանձնաժողովի գործելաոճը հիշողությունների մեջ մնացել է իրար հաջորդող դավադրություններով և աճպարարություններով, վերջացրած կեղծ վկաների խայտառակ պատմություններով, մեղադրանք հանելով և հանձնաժողովի անամոթ ղեկավար Դետլև Մեհլիսի հրաժարականով:

Ռաֆիկ Հարիրիի սպանությունը և անգամ Լիբանանի հարցով հատուկ դատարանը, դեռևս 2001 թվականի սեպտեմբերի 15-ին, ԱՄՆ կողմից Լիբանանի և Սիրիայի կործանման նպատակով նախապես ծրագրված պատերազմի միայն երկու դրվագներն են և ինչպես 2003 թվականին բացահայտ կերպով հայտարարվեց Syria Accountability and Lebanese Sovereignty Restoration Act-ը (SALSRA) շարունակում է ուժի մեջ մնալ: Այս դավադրության զոհերի թվում են Լիբանանի չորս գեներալներ` Մուստաֆա Համդանը, Ջամիլ Սայյեդը, Ալի Հաջջը և Ռայմոնդ Ազարը, որոնց ձերբակալել և բանտարկել են կեղծ վկայությունների հիման վրա: Ի լուր աշխարհի Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ նրանց մեղադրելը, ազատազրկման ժամկետի երկարաձգումը մեծապես հեշտացրեց 2006 թվականին Իսրայելի ներխուժումը:

Ձախողելով այս աճապարարությունները` ԱՄՆ և Իսրայելը վերստին փորձեցին կոտրել լիբանանյան դիմադրությունը և Սիրիայի դեմ պատերազմ հրահրել` 2008 թվականին վարչապետ Ֆուադ Սինյորայից պահանջելով արգելել իրանական սպառազինության մատակարարումները Հեզբոլլահին և կտրել անգամ դիմադրության հեռախոսագծերը: Այստեղ ևս ձախողում: Վերջնականապես Վաշինգտոնն ու Թել-Ավիվը փոխեցին իրենց ռազմավարությունը և Լիբանանի ու Սիրայի ժողովրդի դեմ ուղղակի հակամարտության մեջ մտնելու փոխարեն նախընտրեցին Սիրիայում հրահրել չորրորդ սերնդի պատերազմ:

Լիբանանի հարցով հատուկ դատարանը, անգործության մատնվելով, «լյուքս» դասի դատավորների համար դարձավ բարձր աշխատավարձ ապահովող աշխատատեղ: Այնուհետև, ՄԱԿ-ի քաղաքական հարցերի ներկայիս ղեկավար-դեսպան Ջեֆֆրի Ֆելտմանի մտահղացմամբ, որոշվեց այն օգտագործել Հեզբոլլահի և Իրանի դեմ, որը նպատակ էր հետապնդում մեղադրել լիբանանյան դիմադրության ներկայացուցիչներին և նրանցից պահանջել ենթարկվել ոչ թե սայյեդ Հասսան Նասրալլահին, այլ գեներալ Քասսեմ Սուլեյմանին (Ալ-Քուդս հատուկ ջոկատի հրամանատարին) և Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեյին:

Այդ նպատակով Լիբանանի հարցով հատուկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվեց դատավոր, «Ժողովրդի մուջահեդներ» հակաիրանական ահաբեկչական կազմակերպության իրավախորհրդատու Անտոնիո Կասսեզեն: Սակայն, մերկացվելով, կաշառակեր դատավորը ստիպված եղավ հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից: Հաշվի առնելով Վաշինգտոնի և Իրանի միջև մերձեցումը` ծրագրի այս մասը ձախողվեց և մնաց միայն Հեզբոլլահի նկատմամբ մեղադրանքը:

Լիբանանի հարցով հատուկ դատարանը ֆինանսավորվում է 28 պետությունների կողմից տարեկան 60 մլն եվրոյի չափով` հիմնականում Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Լիբանանի, սակայն ոչ Ռուսաստանի կողմից: Իրականում Վլադիմիր Պուտինն այն համարել է ծուղակ, որը որպես ad hoc (այդ նպատակով) դատարան կարող էր իր դեմ օգտագործվել և իրեն վերագրել Իչկերիայի իսլամական էմիրության (Չեչնիա) դեմ պատերազմի ողջ պատասխանատվությունը: Նույնիսկ Նախագահ Բարակ Օբաման Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է աջակցել Պուտինի դեմ, եթե վերջինս նրան դատարանին հանձնի:

Լիբանանի հարցով հատուկ դատարանը պատասխանատվության է ենթարկել լիբանանյան ինքնապաշտպանության շարժման հինգ ներկայացուցիչներ Մուստաֆա Բադրեդդինին, Սալիմ Այյաշին, Հասան Հաբիբ Մեհրիին, Հուսեին Օնեիսին և Ասադ Սաբրաին` հեռակա կարգով դատապարտելով Միջազգային իրավունքի սկզբունքների խախտման համար: Դատական լսումների առաջին օրը ամփոփվեցին բերված փաստերը: Գոյություն ունի մահափորձի իրագործման երկու վարկած: Ըստ առաջին վարկածի, պայթյունն առաջացել է բեռնատարի պայթյունից, մինչդեռ երկրորդ վարկածի համաձայն, որը 2010 թվականին ներկայացրել էի ռուսական մամուլում, դատաբժշկական զննություններն ու պայթյունի ժամանակ մեքենաների դասավորվածությունն անհամատեղելի են դասական պայթյունի հետ, այն կարող էր իրագործվել, բացառապես, նանոտեխնոլոգիական գերժամանակակից զենքի կիրառման արդյունքում:

Հերքելով իմ կողմից ներկայացված առարկությունները` դատախազը երկար ժամանակ ներկայացրեց առաջին տարբերակը, այնինչ անգամ Լիբանանի հարցով հատուկ դատարանին չի հաջողվել վերակառուցել այդ պատկերը: 2010 թվականին, փորձելով ինձ շփոթության մեջ գցել, ֆրանսիական ռազմաբազայի տարածքում, հսկայական գումարներ ծախսելով, վերարտադրվեց Մարինա թաղամասը և պայթյունի հետևանքները փորձարկելու նպատակով իրականացվեց 2.5 տոննա տրոտիլին համարժեք պայթյուն: Արդյունքը ցույց տվեց պաշտոնական վարկածի անհնարինությունը և ուստի այն պետք է աղբարկղ նետել:

Մինչդեռ երկրորդ վարկածը փոխում է բոլոր հեռանկարները. 2005 թվականին այդ զենքը բացառապես եղել միայն Գերմանիայի մոտ: Դժվար կլինի պատկերացնել, որ Բեռլինը կարող էր այն տրամադրել Սիրիային կամ Հեզբոլլահին: Սակայն կանխատեսելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան այն հատկացրել է ԱՄՆ-ին:

Վաշինգտոնի համար խնդիր չէ, որ Լիբանանի հարցով հատուկ դատարանը բախվում է այս խնդրին, քանի որ նույն բանը ԿՀՎ-ի կողմից կիրառվել է աշխարհի այլ տարածաշրջաններում ևս, մասնավորապես 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Իսլամաբադում: Պակիստանում, պահակակետում երկար ժամանակ պահվում էր պայթուցիկներով բեռնված բեռնատարը, որը պետք է դիվերսիա իրականացներ: Այն պայթեցվում է գերմանական զենքից առաջացած փոսից քիչ այն կողմ: Արդյունքում, պաշտոնական մեկ պայթյունի արդյունքում առաջանում են երկու իրար միախառնված փոսեր:

Իր հերթին Հեզբոլլահը հերքեց իր անդամների դեմ ներկայացված մեղադրանքները: Պաշտպանվելու նպատակով Հեզբոլլահը բացահայտեց իր կողմից վաղուց որսացած իսրայելական անօդաչու սարքերի թողած ալիքների վերաբերյալ տեղեկատվությունը: Հրապարակվեցին թռչող սարքերից կատարված տեսագրությունները, որոնք Ռաֆիկ Հարիրիին հետևել էին նրա սպանությանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում և հանցագործության վայրի նախապատրաստման վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրել:

Բացի այդ, լիբանանյան բանակը փաստեց, որ սպանության օրը ԱՄՆ-ը Լիբանանի օդային տարածքի վերահսկողության համար օգտագործել է AWACS ռադիոդետեկցիոն սարքեր, որոնք խառնել են լիբանանյան ծագման բոլոր ալիքները: Այս տարօրինակությունը բացատրելու և տվյալների պատճեները տրամադրելու համար կատարված հրավերքը մերժվեց ԱՄՆ կողմից, որոնք հնարավորություն կտային հաստատել կամ հերքել Հեզբոլլահի և իմ կասկածները: Մինչ այժմ էլ ԱՄՆ միջազգային հանրությանը կոչ է անում համագործակցել հետաքննություն իրականացնող մարմնի հետ:

Այսպիսով, հակառակ իր հավակնություններին, Լիբանանի հարցով հատուկ դատարանը ոչ այլ ինչ է, քան մի խղճուկ հանձնաժողով: Չնայած այն հանգամանքին, որ Դետլև Մեհլիսն իր նախկին գերմանացի գործընկերների կողմից բացահայտվեց որպես Մոսսադի գործակալ, ով անձամբ էր կաշառել վկաներին և կեղծել փաստաթղթերը, այնուամենայնիվ Լիբանանի հարցով հատուկ դատարանը շարունակում է բանտարկության մեջ պահել լիբանանցի չորս գեներալների, հրաժարվում է դատել Դետլև Մեհլիսին և իր կեղծ վկաներին, կոծկում է Հեզբոլլահի և իմ կողմից փոխանցված մանրամասները և վերջապես հեռակա կարգով դատում կասկածյալներին:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր