Ցանց Վոլտեր

Հարավսլավիայից հետո Ուկրաինա±ն

Ճիշտ չեն արևմտաեվրոպական հասարակություններում տիրող այն կարծիքները, որոնք ուկրաինական ճգնաժամը դիտարկում են որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող մրցակցություն: Իրականում Վաշինգտոնը չի մղում երկիրը դեպի Եվրոպական Միություն, այլ փորձում է Ռուսաստանին զրկել իր պատմական դաշնակցից: Դրա համար ԱՄՆ պատրաստ է մայրցամաքում նոր քաղաքացիական պատերազմ հրահրել:

| Դամասկոս (Սիրիա)
+
JPEG - 17.7 ko
15 դեկտեմբերի 2013 թվական, սենատոր Ջոն Մաքքեյնը, որը 2004 թվականին վերահսկում էր «նարնջագույն հեղափոխությունը» և ներկայումս Սիրիայում աջակցում է ջիհադիզմին, Մայդանից դիմում է ցուցարարներին: Նրա աջ կողմում կանգնած է նացիստ առաջնորդ Օլեգ Տիագնիբոկը:

1990-1999թթ. քաղաքացիական պատերազմի արդյունքում մասնատված Հարավսլավիայից հետո արդյոք Միացյալ Նահանգները չեն ցանկանում են նույն կերպով տրոհել Ուկրաինան: Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում ընդդիմության ծրագրվող գործողությունները թույլ են տալիս խորհել դրա մասին:

Ուկրաինան պատմականորեն բաժանված է Արևմտյան մասի, ուր բնակչությունը ձգտում է դեպի ԵՄ և Արևելյան մասի՝ ուր ձգտում են դեպի Ռուսաստան, որոնց միանում են նաև փոքրամասնություն կազմող Ղրիմի մահմեդականները: Անկախացումից հետո երկիրը արագ տեմպերով սկսեց քանդվել: Օգտվելով խառնաշփոթ իրավիճակից՝ 2004 թվականին ԱՄՆ կազմակերպեց «նարնջագույն հեղափոխությունը» [1], որի արդյունքում իշխանության եկան ատլանտյան կողմնորոշում ունեցող մաֆիոզ կլանները: Մոսկվան փորձեց հակադարձել՝ դադարեցնելով գազի գնի սուբսիդավորումը, իսկ նարնջագույն կառավարությունը, շուկայական գներով գազի գնման հարցում, չէր կարող հույսը դնել իր արևմտյան դաշնակիցների վրա: Այս ամենի արդյունքում 2010 թվականի նախագահական ընտրություններում նրանք պարտվեցին ռուսական կողմնորոշում ունեցող, կոռումպացված քաղաքական գործիչ Վիկտոր Յանուկովիչին:

2013 թվականի նոյեմբերի 21-ին կառավարությունը հրաժարվեց ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Ի պատասխան այդ քայլի ընդդիմությունը Կիևում և երկրի արևմտյան մասում ցույցեր կազմակերպեց, որը շուտով ձեռք բերեց հակաապստամբական բնույթ: Ընդդիմությունը պահանջեց արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում, վարչապետի հրաժարականը և մերժեց Նախագահ Յանուկովիչի կառավարություն ձևավորելու առաջարկը: Այս իրադարձությունները Եվրոպայի ազատության ռադիոկայանի կողմից (ԱՄՆ-ի պետդեպարտամենտին պատկանող Radio Free Europe) կնքվեցին Եվրամայդան, այնուհետև Եվրահեղափոխություն:

Ընդդիմության անվտանգությունն ապահովվում է Ղրիմի երիտասարդ թաթարների Azatlyk խմբավորման կողմից, որոնք «սրբազան պատերազմ» (ջիհադ) իրականացնելու նպատակով մեկնել էին Սիրիա և հեղափոխության պատճառով վերադարձել հայրենիք [2]: Ատլանտյան մամուլը հանդես է գալիս «ժողովրդավարական ընդդիմության» կողմից և դեմ արտահայտվում ռուսական ազդեցությանը: Ցուցարարներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Կիև ժամանեցին ատլանտիստ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Վիկտորիա Նյուլանդը (պետքարտուղարի օգնական և ՆԱՏՕ-ում նախկին դեսպան) և Ջոն Մաքքեյնը (հանրապետական թևի NED հաստատության նախագահ): Իսկ ռուսական մամուլը դեմ է արտահայտվում այն ցուցարարներին, որոնք ցանկանում են փողոցային ցույցերով փոխել ժողովրդավարական ճանապարհով ընտրված հաստատությունները:

15 000 նացիստների ջահերով ցույցը Կիևում, 1 հունվար 2014 թվական

Սկզբնական շրջանում շարժումը նման էր «նարնջագույն հեղափոխության» կրկնության փորձին: 2014 թվականի հունվարի 1-ին «Ազատություն» նացիստական կուսակցությունը կազմակերպում է 15 000 հոգանոց ջահերթ՝ նվիրված Սովետական Միության դեմ պաքյարած, նացիստների հետ համագործակցած, ազգայնական առաջնորդ Ստեփան Բանդերայի հիշատակին: Այս քայլերթից հետո մայրաքաղաքը պատվում է հակասմիթական գրաֆիտիներով, ինչպես նաև փողոցներում հրեական ծագում ունեցող անձանց վրա հարձակումներով:

Եվրոպական կողմնորոշում ունեցող ընդդիմությունը բաղկացած է երեք քաղաքական կուսակցություններից՝
- «Հայրենիք» (Բատկիվշինա) համաուկրաինական միություն, որը նախկինում գլխավորում էր օլիգարխ և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն (ներկայումս գտնվում է անազատության մեջ՝ պետական ֆոնդերի յուրացման մեղադրանքով), իսկ այժմ ղեկավարում է իրավաբան և Խորհրդարանի նախկին նախագահ Արսենի Յացենյուկը: Կուսակցությունը պաշտպանում է մասնավոր սեփականության շահերը և արևմտյան ազատականության մոդելը: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 25.57%-ը:
- Բարեփոխումների ուկրաինական ժողովրդավարական դաշինք (UDAR), որի ղեկավարն է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնՎիտալի Կլիչկոն: Այն պաշտպանում է քրիստոնյա ժողովրդավարությունը և 2012 թվականի ընտրություններում հավաքել է ձայների 13.98%-ը:
- Ազատության համաուկրաինական միություն (Svoboda), ղեկավարում է վիրաբույժ Օլեգ Տյահիբոկը [3]: Այն Ուկրաինայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության հետևորդ է, որոնք հակված են Ուկրաինայի հրեաներին քաղաքացիությունից զրկելուն: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 10.45%-ը:

Խորհրդարանական այս կուսակցություններին իրենց աջակցությունն են ցուցաբերում՝
- ուկրաինական ազգայնականների Կոնգրեսը, որը ձևավորվել է Արևելյան Բլոկում ՆԱՏՕ-ի stay-behind նախկին ցանցերի կողմից [4]: Պաշտպանում են ուկրաինական հրեաներին դեպի Իսրայել արտաքսման և քաղաքացիությունից զրկելու գաղափարները: 2012 թվականին հավաքել է ձայների 1.11%-ը:
- ուկրաինական ինքնապաշտպանություն ազգայնական խմբավորում, որն իր անդամներին ռուսների դեմ կռվելու համար ուղարկել էր Չեչնիա, իսկ վրացական հակամարտության ժամանակ՝ Օսսեթիա: 2012 թվականին ստացել էր ընտրողների ձայների 0.08%-ը:

Բացի այս, ընդդիմությունը վայելում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու աջակցությունը՝ ի ըմբոստություն Մոսկվայի Հայրապետության:

Նացիստների կողմից փողոցի գրավումից հետո, սաղավարտներ և զինվորական համազգեստներ կրող ցուցարարները կառուցում են արգելապատնեշներ և գրոհում պետական կառույցները: Ոստիկանական ուժերի որոշ խմբեր նույնպես բազմաթիվ բռնություններ են կատարել՝ կտտանքի ենթարկելով ձերբակալվածներին: Այս ամենի արդյունքում տասնյակ ցուցարարներ են զոհվել և գրեթե 2000-ը վիրավորվել: Բողոքի ալիքները տարածվել են երկրի արևմտյան շրջաններում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ուկրաինական ընդդիմությունը փորձում է սև շուկաներից ձեռք բերված սպառազինությունը տեղափոխել դեպքի վայրեր: Ակնհայտ է, որ հնարավոր չէր զենքերը գնել Արևմտյան Եվրոպայից և տեղափոխել առանց ՆԱՏՕ-ի համաձայնության:

Ուկրաինայում Վաշինգտոնի ռազմավարությունը կայանում է «գունավոր հեղափոխությունների» ժամանակ փորձարկված միջոցների և վերջերս «արաբական գարնան» ժամանակ իրականացված մեթոդների միախառնման մեջ [5]: Բացի այդ ԱՄՆ այլևս չի էլ թաքցնում դա: Նրանք ցուցարարներին աջակցելու նպատակով Կիև ուղարկեցին երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վիկտորիա Նյուլանդին (Ջոն Քերիի օգնական) և Ջոն Մաքքեյնին (հանրապետական սենատոր լինելուց բացի հանդիսանում է IRI - International Republican Institute-ի նախագահը, որը համարվում է նաև NED – National Endowment for Democracy հանրապետական ճյուղերից մեկը [6]): Ի տարբերություն Լիբիայի և Սիրիայի, քաոսային իրավիճակ ստեղծելու համար Վաշինգտոնը չի կարող հույսը դնել ջիհադիստների վրա (բացառությամբ թաթար ծայրահեղականների, որոնք միայն Ղրիմում են): Ուստի որոշվել է հենվել նացիստների վրա, որոնց հետ պետդեպարտամենը աշխատանքներ էր տանում դեռևս Սովետական Միության դեմ պայքարում, որոնք անկախացումից հետո ձևավորեցին իրենց քաղաքական կուսակցությունը:

Սկսնակ ընթերցողը կարող է շոկի մեջ հայտնվել՝ նկատելով Օբամայի վարչակարգի և նացիստների միջև գոյություն ունեցող կապը: Այնուամենայնիվ, հարկավոր է հիշել, որ ուկրաինական նացիստները նախագահ Ռեյգանի կողմից հրապարակայնորեն մեծարվել են Սպիտակ տանը, որոնց թվում էր III Ռեյխի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Յարոսլավ Ստեցկոն, որը դարձավ Հակաբոլշեվիկյան Ժողովուրդների բլոկի ղեկավար և Համաշխարհային հակակոմունիստական լիգայի անդամ [7]: Վերջինիս օգնականներից Լև Դոբրինսկին դարձել է Բահամյան կղզիներում ԱՄՆ դեսպան, իսկ նրա դուստրը՝ Պաոլա Դոբրինսկին, Ջորջ Բուշի վարչակարգում զբաղեցնում էր ժողովրդավարության հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Այս տիկնոջ ֆինանսավորմամբ 10 տարի շարունակ կատարվել են պատմական ուսումնասիրություններ, որոնք նպատակ էին հետապնդում մոռացության մատնել այն փաստը, որ Հոլոդոմորի տարիներին (1932-33 թթ.) Ուկրաինայում սովից հավասարապես տուժել են նաև Ռուսաստանն ու Ղազախստանը և փորձում էին հավաստիացնել, որ դա Ստալինի կողմից կայացված որոշում է եղել՝ ուղղված ուկրաինացի ժողովրդ դեմ [8]:

Վաշինգտոնը, որը մինչև 1939 թվականը աջակցել է գերմանական նացիստական կուսակցությանը և հետագայում էլ մինչև 1941 թվականը շարունակել գործարքներ իրականացնել Նացիստական Գերմանիայի հետ, երբեք էլ բարոյականության հետ խնդիրներ չի ունեցել ինչպես նացիզմի, այնպես էլ մեր օրերում Սիրիայում ռազմականապես ջիհադին աջակցելու հարցում:

Արևմտյան Եվրոպայի վերնախավերը, որոնք նացիզմն օգտագործում են հետապնդումներ իրականացնելու պատրվակով, ինչպես օրինակ ֆրանսիացի հումորիստ Դիոդոնե ՄʾԲալա ՄʾԲալայի պարագայում [9], իրականում մոռացել են թե ինչ է դա: 2005 թվականին Լատվիայի նախագահ Վաիրա Վիկե-Ֆրեյբերգի կողմից նացիզմի վերականգնման փորձերին Արևմուտքն աչք փակեց, կարծես թե դա իրենից որևէ նշանակություն չէր էլ ներկայացնում [10]: Հօգուտ ԵՄ և ատլանտիզմի վերաբերյալ կեղծ հայտարարությունների, նրանք այժմ աջակցություն են ցուցաբերում իրենց երբեմնի ոխերիմ թշնամուն: Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կարող է սկսվել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

[1] « Washington et Moscou se livrent bataille en Ukraine », par Emilia Nazarenko et la rédaction, Réseau Voltaire, 1er novembre 2004.

[2] « Des jihadistes assurent le service d’ordre des manifestations à Kiev », Réseau Voltaire, 4 décembre 2013.

[3] “All-Ukrainian Union "Svoboda" program”, Voltaire Network, 12 August 2009.

[4] C’est de ce vivier qu’est également issu le leader de la « révolution orange ». Cf. « La biographie cachée du père du président ukrainien », Réseau Voltaire, 18 avril 2008.

[5] « Le printemps arabe frappe à la porte de l’Europe », par Andrew Korybko, Traduction Gérard Jeannesson, Oriental Review/Réseau Voltaire, 3 février 2014.

[6] « La NED, vitrine légale de la CIA », par Thierry Meyssan, Odnako/Réseau Voltaire, 6 octobre 2010.

[7] « La Ligue anti-communiste mondiale, une internationale du crime », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 12 mai 2004.

[8] Voir L’Holodomor, nouvel avatar de l’anticommunisme « européen », par le professeur Annie Lacroix-Riz, 2008.

[9] « La Bête Noire de l’establishment français », par Diana Johnstone, Traduction Djazaïri, Counterpunch/Réseau Voltaire, 5 janvier 2014.

[10] « La présidente de la Lettonie réhabilite le nazisme », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 16 mars 2005.

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր