Ժնև 2 Համաժողովի երկրորդ փուլը մեկնարկեց առաջինից բավականաչափ տարբերվող տոնայնությամբ: Դեսպան Ռոբերտ Ս. Ֆորդն այլևս «ընդդիմության» պատվիրակության պատասխանատուն չէ և դեռևս որևէ տեղեկություն չկա, թե ով է լինելու Սիրիայի հարցում Վաշինգտոնի պատասխանատուն: Ով էլ որ լինի, «ընդդիմության» պատվիրակությունը ժամանել է՝ իր ձեռքի տակ ունենալով «Հիմնարար սկզբունքների վերաբերյալ հռչակագիր», որի նպատակն է վերադառնալ Դամասկոս, ծուղակ, ինչն առաջին նստաշրջանի ժամանակ պահանջում էր Վալիդ Մուալլեմը: Դամասկոսը խոսում է ահաբեկչության դեմ պայքարի մասին, իսկ «ընդդիմությունը» պատասխանում Անցումային կառավարության կառուցվածքի և դրա առաքելության մանրամասն նկարագրության մասին:

Առաջին նստաշրջանի ժամանակ այս ամենն այնքան լավ խաղարկվեց, որ պարոն Մուալլեմն անգամ դիմեց Սիրիայի ներքին հանրությանը, նաև արաբական աշխարհին, սակայն ոչ Արևմուտքին: Եթե նա ցանկանար դիմել նրանց, ապա ահաբեկչության դեմ պայքարելու համար պետք է հիմնվեր միջազգային իրավունքի վրա: Սակայն, փորձելով նախևառաջ ամրապնդել Դամասկոսի լեգիտիմությունը, նա փորձեց ապացուցել «ընդդիմության» կողմից սատարվող ջիհադիստների կողմից իրականացված հանցանքները և Ջոն Քերիի գաղութացման նկրտումները:

Միացյալ Նահանգներն «ընդդիմությանը» տրամադրեցին մի Հռչակագիր, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և Ժնև 1-ի վերջնական հայտարարության վրա, այսինքն խաղաղության համաժողովի հովանավոր բոլոր երկրների կողմից հավանության արժանացած տեքստերի վրա:

Այս Հռչակագիրը նախևառաջ նկարագրում է, թե ինչպիսին պետք է լինի այդ Կառույցը: Անշուշտ այն կլինի չեզոք, իր մեջ կներառի սիրիական հասարակության բոլոր տարրերը, կլինի խաղաղասեր, այսինքն վերջ կդնի պատերազմին և կերաշխավորի երկրի տարածքային ամբողջականությունը: Դրա շնորհիվ այնպիսի մթնոլորտ կստեղծվի, որը Սիրիայի բնակչությանը հնարավորություն կտա ինքնուրույն մշակել սեփական սահմանադրությունը և ընտրել իր հաստատությունները:

Այս Հռչակագրի առաջին խնդիրն այն է, որ այն գործնականում դեմ է արտահայտվում զինված խմբավորում-ներին: Այն ժամանակ, երբ Ազգային կոալիցիան հանդես է գալիս հրաշալի ժողովրդավարական հռետորաբանությամբ, Սիրիայում կռվող զինված խմբերը չեն դադարում կեղեքել փոքրամասնություններին և հասարակությանը սալաֆիստական գաղափարներ պարտադրել: Անկասկած, այս զինված խմբավորումների մեծամասնությունը չի ընդունում Կոալիցիայի գերիշխանությունը:

Վերջին հաշվով, ճգնաժամի սկզբից բոլորն էլ տեսնում են այս երեսպաշտությունը. Սիրիայում ժողովրդավարության ջատագով հռետորները Ծոցի բացարձակ միապետությունների դիկտատորներն են:

Հռչակագրի երկրորդ խնդիրը Կառավարական մարմնի հաստատման ձևն է: Վաշինգտոնը, ինչպես այլ երկրներում, այստեղ էլ ցանկանում է պարտադրանքի միջոցով այն ընդունելի դարձնել: Վաշինգտոնը Ժնև 2-ը նույնն է, ինչ Բոնի համաժողովը Աֆղանստանի պարագայում. գերտերություններն իրար մեջ կբանակցեն և կնշանակեն սիրիական Քարզային: Դամասկոսը չի դադարում հղում կատարել Ժնև 1-ի վերջնական հայտարարությանը, ըստ որի «Սիրիայի ժողովուրդն ինքնուրույն պետք է որոշի իր երկրի ապագան»: Հետևաբար, ոչ միայն նոր սահմանադրությունը պետք է ընդունվի հանրաքվեի արդյունքում, այլև Ժնև 2-ի արդյունքը կարող է կյանքի կոչվել միմիայն նախագահ էլ-Ասսադի կողմից վավերացվելուց հետո:

Իրականում այս հղումն արտացոլում է «ընդդիմության» պատվիրակության լեգիտիմությունը: Ինչպես Համաժողովի բացման իր հայտարարության մեջ նշել էր Սերգեյ Լավրովը, «ընդդիմության» ներկայիս կազմը հակասում է Ժնև 1-ի վերջնական հայտարարությանը: Այն նախատեսում էր, որ «գործընթացը պետք է ամբողջությամբ բաց լինի, որպեսզի սիրիական հասարակության բոլոր խմբերը կարողանան արտահայտել իրենց տեսակետն անցումային քաղաքականության կարգավորման մշակման գործընթացում»: «Ընդդիմության» պատվիրակությունը կազմված է միայն Ազգային կոալիցիայից, որին անգամ իր անդամների մեծ մասն է քննադատում:

Հռչակագրի երրորդ խնդիրն այն է, որ Վաշինգտոնի համար այն հնարավորություն է ընձեռում «գունավոր հեղափոխություն» կազմակերպելով՝ սերբական ձևով իշխանափոխություն իրականացնել:
Կոսովոյի պատերազմն ավարտվեց Սերբիայում կայացած ընտրություններից հետո հաստատված հրադադարով: Հմտորեն կազմակերպված հոգեբանական քարոզչությամբ ԿՀՎ-ն օգնեց ընտրվել պրո-ամերիկյան թեկնածուին: Այնուհետև մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար ձերբակալվեց և Հաագայի արդարադատության միջազգային դատարանին հանձնվեց Սլոբոդան Միլոշևիչը: Երկու տարվա ընթացքում դատարանն այդպես էլ որևէ մեղադրական ապացույց չգտավ, իսկ Միլոշևիչը սպանվեց իր խցում:
Արդյունքում սերբերը անիմաստ կռվեցին, կորցրեցին Կոսովոն և ներկայումս կառավարվում են իրենց իսկ ռմբակոծած ուժերի կողմից:

Հռչակագիրը ներառում է մի տարօրինակ հակասություն. Այն հաստատում է, որ ՄԱԿ-ն անցումային գործընթացի սկզբից պետք է իր ներկայությունն ապահովի երկրի ողջ տարածքով մեկ: Նշվում է նաև, որ ողջ գործընթացի հսկողությունը պետք է հանձնվի «միջազգային քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպություններին»:
Արևելյան և Արևմտյան Եվրոպայում այս կազմակերպություններին անվանում են Fredoom House, Open Society Foundation et National Endowment for Democracy (NED): Առաջինը պատմականորեն կապված է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, երկրորդը ղեկավարվում է սպեկուլյանտ Ջորջ Սորոսի կողմից և ծառայում ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին, իսկ երրորդն անգամ ասոցացիա էլ չէ, այն ամերիկյան, բրիտանական և ավստրալական կառավարությունների համատեղ կառույց է, որը ստեղծվել է նախագահ Դոնալդ Ռեյգանի նախաձեռնությամբ, որպեսզի 70-ական թվականների սկանդալներից հետո երկարաձգի ԿՀՎ-ի աշխատանքը: Այս կազմակերպություններն ամենուր միլիարդավոր դոլարներ են բաշխում՝ իշխող դասակարգերին կաշառելու և պետություններ գնելու համար:

2011 թվականի հուլիսին, Վաշինգտոնը կանադական պաշտոնական պատվիրակություն ուղարկեց Լիբիա՝ սերբական լուծման տարբերակ առաջարկելու նպատակով. անցումային փուլին հաջորդող հրադադարի ընթացքում «միջազգային քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունները» պետք է տարածվեին երկրի ողջ տարածքում: Մուամար Քադաֆիի մերժումից հետո, ՆԱՏՕ-ն որոշում կայացրեց դիմել ուժի կիրառմանը:

Հռչակագիրը նախատեսում է նաև, որ Անցումային կառավարության մարմինը պետք է այնպիսի մեխանիզմներ հաստատի, որոնք հնարավորություն կտան պատասխանատվության ենթարկել «Մարդու իրավունքների և Միջազգային իրավունքի խախտում կատարած անձանց»: Այս նախադասությունն ուղղված է նախագահ էլ-Ասսադին մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ մեղադրելուն և Հաագայի արդարադատության միջազգային դատարանին հանձնելուն:
Ինչպես Միլոշևիչի դեպքում, այս գործընթացը նույնպես կավարտվի բանտախցում նրա մահվամբ: Կասկածից վեր է, որ Վաշինգտոնի թեկնա-ծուները կհաղթեն ընտրություններում, իսկ նախագահ էլ-Ասսադը խաղից դուրս կմնա և ամերիկյան կեղծ կազմակերպությունները կտարածվեն երկրով մեկ:

Թերևս շատ բան կա Ժնևում քննարկելու: Այս ընթացքում նախագահ Օբաման Կալիֆորնիայում հյուրընկալել է Հորդանանի թագավորին: Նրանք համաձայնության են եկել, որ կազմավորման փուլում գտնվող Հորդանանի բանակը պետք է հարձակվի Սիրիայի վրա: Պատերազմը Վաշինգտոնի կողմից ծրագրվել է իրականացնել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը: 7 ամսվա ընթացքում «ընդդիմությունը» կփորձի բեկում մտցնել պատերազմի մեջ և իր ենթակայության տակ վերցնել երկրի Հյուսիսը՝ այնտեղ ժամանակավոր կառավարության նստավայր հաստատելով: Միշտ էլ ավելի լավ է միառժամանակ երկու ծրագիր իրականացնել:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)