Ցանց Վոլտեր

Դեպի Միացյալ Նահանգների քարոզչության ավարտը

Անգլո-սաքսոնյան կայսրությունը, մեկ դար շարունակ, հիմնված է եղել քարոզչության վրա: Քարոզչության շնորհիվ հաջողվել է մեզ համոզել, որ ԱՄՆ-ը հանդիսանում է «ազատության երկիր» և պատերազմներ է վարում միմիայն իր գաղափարների պաշտպանության համար: Սակայն, Ուկրաինայում տիրող ներկա ճգնաժամը փոխել է խաղի կանոնները. Վաշինգտոնն ու իր դաշնակիցներն այլևս միակ խոսացողները չեն: Կեղծիքները բացեիբաց վիճարկվում են մեկ այլ հզոր երկրի՝ Ռուսաստանի կառավարության և զանգվածային լրատվության միջոցների կողմից: Արբանյակների և համացանցի դարաշրջանում անգլո-սաքսոնյան քարոզչությունն այլևս չի աշխատում:

| Դամասկոս (Սիրիա)
+
JPEG - 23.9 ko
Բարաք Օբաման շատ գեղեցիկ է խոսում: Իրականում, Նախագահ Օբաման իր ելույթների տեքստերն անձամբ չի գրում և իր օրերն անցկացնում է իր համար գրված տեքստերը կարդալով: Այդ ընթացքում ուրիշներն են կառավարում իր փոխարեն:

Միշտ էլ ղեկավարները փորձում են համոզել իրենց գործողությունների արդարացիությունը, քանի որ ամբոխները երբեք չեն գնում նրանց հետևից, ում լավ չեն ճանաչում: XX-րդ դարաշրջանը գաղափարների տարածման նոր եղանակների թատերաբեմ է եղել, որոնք իրենց ճշմատությամբ այնքան էլ չէին ծանրաբեռնում: Արևմուտքում, արդի քարոզչության ծագումը, վերագրում են նացիստական լուսավորության և քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսին: Այս կերպ փորձ է կատարվում մոռացության մատնել այն հանգամանքը, որ իրերի ընկալման խեղաթյուրման արվեստը զարգացած է եղել շատ ավելի վաղ՝ հենց անգլո-սաքսոնների կողմից:

1916 թվականին, Միացյալ Թագավորությունը Լոնդոնում ստեղծում է Wellington House-ը, որին հաջորդում է Crewe House-ի ստեղծումը: Միառժամանակ, Միացյալ Նահանգները ստեղծեցին Committee on Public Information (CPI): Ենթադրելով, որ Առաջին համաշխարհային պատերազմը զանգվածների, այլ ոչ թե բանակների միջև էր, այս կազմակերպությունները փորձում էին հավասարապես ապատեղեկացնել թե´ իրենց սեփական և թե´ իրենց դաշնակիցների ու թշնամիների ազգաբնակչությանը:

Արդի քարոզչությունը սկսվում է գերմանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ Լոնդոնում լույս տեսած Bryce-ի զեկույցի հրապարակմամբ, որը թարգմանվել է երեսուն լեզուներով: Համաձայն այդ փաստաթղթի, գերմանական բանակը Բելգիայում բռնություններ էր իրականացրել հազարավոր կանանց նկատմամբ, ուստի բրիտանական զորքերը կռվում էին բարբարոսների դեմ: Առաջին աշխարհամարտի վերջում բացահայտվել էր, որ ողջ զեկույցը լրագրողների օգնությամբ կատարված սուտ վկայություններից բաղկացած կեղծիք է եղել:

Իր հերթին, Միացյալ Նահանգներում George Creel-ը մի առասպել է հորինում, որի համաձայն Համաշխարհային պատերազմը ժողովրդավարների խաչակրաց արշավանք էր՝ ուղղված մարդկության իրավունքների իրականացման խաղաղության հաստատմանը: Պատմաբանները վկայել են, որ Առաջին համաշխարհային պատերազմը համապատասխանում էր որքան հրատապ, այնքան էլ խորքային պատճառներին, որոնցից ամենակարևորը գաղութների ընդլայնման համար գերտերությունների միջև ընթացող մրցակցությունն էր:

Բրիտանական և ամերիկյան բյուրոներն իրենց երկրների անունից գործող գաղտնի կառույցներ էին: Ի տարբերություն լենինյան քարոզչության, որը ձգտում էր «բացահայտել ճշմարտությունը» զանգվածների համար, անգլո-սաքսոնները փորձում էին նրանց խաբել՝ մանիպուլյացիայի ենթարկելու համար: Դրա համար, անգլո-սաքսոնյան պետական կառույցները պետք է թաքնվեին և հափշտակեին կեղծ անձնական տվյալներ: Սովետական Միության փլուզումից հետո, Միացյալ Նահանգներն անուշադրության մատնեցին քարոզչությունը և փոխարենը նախընտրեցին Հանրային հարաբերությունները: Խոսքն այլևս չէր գնում խաբելու մասին, այլ պետք է բռնել լրագրողների ձեռքերից, որպեսզի նրանք այլևս չտեսնեն այն, ինչ իրենց ցուցադրվում է: Կոսովոյի պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ն դիմել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդական Alastair Campbell-ին՝ մամուլին օրեկան մեկ ուսանելի պատմություն պատմելու համար: Այն ընթացքում, երբ լրագրողները վերարտադրում էին այդ պատմությունը, Դաշինքը կարող էր «խաղաղությամբ» ռմբակոծել: Հեքիաթի (story telling) նպատակը ոչ թե խաբելն էր, այլ ավելի շուտ ուշադրություն շեղելը:

Այդ ընթացքում, հեքիաթն ուժի տեսքով վերադարձավ Սեպտեմբերի 11-ին. նպատակն այն էր, որ հասարակության ուշադրությունը կենտրոնանա Նյու-Յորքի և Վաշինգտոնի ահաբեկչական գործողությունների վրա, որպեսզի նկատելի չլինի այդ օրը տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը՝ նախագահ Բուշից գործադիր իշխանության փոխանցումը գաղտնի ռազմական միավորմանը: Հասարակությանը շփոթմունքի մեջ դնելու աշխատանքն իրականացրել է Բարաք Օբամայի ներկայիս խորհրդական Benjamin Rhodes-ը:

Հետագա տարների ընթացքում Սպիտակ Տունն իր գլխավոր դաշնակիցների հետ (Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի և իհարկե Իսրայելի) ձևավորում է ապատեղեկատվության մի համակարգ: Ամեն օր այս չորս կառավարությունները Համաշխարհային լրատվամիջոցների բյուրոյի կողմից ստանում էին ցուցումներ, անգամ նախապես գրված ելույթներ, Իրաքի պատերազմն արդարացնելու կամ Իրանին զրպարտելու վերաբերյալ [1]:

Այս կեղծիքներն արագորեն տարածելու համար Վաշինգտոնըն 1989 թվականից ի վեր, ապավինում է CNN-ին: Ժամանակի ընթացքում Միացյալ Նահանգները ստեղծեցին արբանյակային տեղեկատվական հեռուստալիքների մի միավորում (Al-Arabiya, Al-Jazeera, BBC, CNN, France 24, Sky): 2011 թվականին, Տրիպոլիի ռմբակոծման ժամանակ, ՆԱՏՕ-ն անակնկալ համոզում է լիբիացիներին, որ պատերազմում տանուլ են տվել և անօգուտ է շարունակել դիմակայել: Սակայն 2012 թվականին, ՆԱՏՕ-ին չի հաջողվում վերարտադրել նույն եղանակը և սիրիացիներին համոզել, որ իրենց կառավարությունն անխուսափելիորեն տապալվելու է: Այս մարտավարությունը ձախողվեց, քանզի սիրիացիները քաջատեղյակ էին Լիբիայում միջազգային հեռուստաալիքների կողմից իրականացված մեքենայությունների մասին և կարողացան դրանց նախապատրաստվել [2]: Եվ այս ձախողմամբ վերջ դրվեց «տեղեկատվական» այդ միավորման գերիշխանությանը:

Ուկրաինայի հետ կապված Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առկա ներկայիս ճգնաժամը ստիպեց Օբամայի վարչակարգին վերանայել իր համակարգը: Վաշինգտոնն այսուհետ միակ խոսացողը չէ, այն պետք է հակադրվի ռուսական կառավարությանն ու լրատվական միջոցներին, որոնք հասանելի են ողջ աշխարհում արբանյակների և համացանցի միջոցով: Պետքարտուղար Ջոն Քերրին նշանակել է քարոզչության նոր օգնականին՝ Time Magazine նախկին գլխավոր խմբագիր Richard Stengel-ին [3]: Նախքան պաշտոնին անցնելը, ապրիլի 15-ին, նա արդեն զբաղեցնում էր այդ պաշտոնը և մարտի 5-ից սկսած ատլանտյան հիմնական լրատվամիջոցներին ուղարկում էր «տեղեկատվական տեղեկագիր» «10 կեղծիքների մասին», որոնք Վլադիմիր Պուտինն պետք է արտահայտեր Ուկրաինայի վերաբերյալ [4]: Ապրիլի 13-ին ևս մեկ անգամ «10 այլ կեղծիքների մասին» տեղեկագիր է ուղարկվել [5]:

Այն ինչ ապշեցնում է դա ընթերցելիս, լիակատար հերյուրանքն է: Այն փորձում է հաստատել Կիևի հեղափոխության պաշտոնական պատմությունը և վարկաբեկել ռուսների՝ նոր կառավարության կազմում նացիստների ներկայության վերաբերյալ պնդումը: Սակայն, այսօր գիտենք, որ հեղափոխությունն իրականում ՆԱՏՕ-ի կողմից աջակցություն ստացած և Լեհաստանի և Իսրայելի կողմի իրականացված պետական հեղաշրջում էր՝ «գունավոր հեղափոխությունների» և «արաբական գարնան» եղանակներով միախառնված [6]: Այն լրագրողները, որոնք ստացել են այդ տեղեկագրերը և դրանք տարածել, քաջատեղյակ էին Պետքարտուղարի օգնական Victoria Nuland-ի հեռախոսազրույցի ձայնագրության մասին, թե ինչպես էր Վաշինգտոնն ի վնաս Եվրամիության փոխելու վարչակարգը, և Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Urmas Paets-ի հեռախոսազրույցի ձայնագրության մասին՝ Մայդանի նշանառուների իրական ինքնության վերաբերյալ: Բացի այդ, լեհական Nie շաբաթաթերթի բացահայտումներից հետագայում նրանք տեղեկացել են նացիստների խռովությունների մեկնարկից դեռևս երկու ամիս առաջ Լեհաստանի ոստիկանության ակադեմիայում վերջիններիս վերապատրաստման մասին: Ինչ վերաբերվում է ուկրաինական նոր կառավարության մեջ նացիստների ներկայության հերքմանը, ապա դա նման է գիշերվա լուսավոր լինելուն: Դրա մեջ համոզվելու համար հարկ չկա Կիև գնալ, բավական է միայն կարդալ ներկայիս նախարարների գրությունները կամ լսել նրանց ելույթները [7]:

Վերջիվերջո, եթե այս փաստարկները թույլ են տալիս կեղծ պատկերացումներ ստեղծել ատլանտյան մեծ լրատվամիջոցների փոխհամաձայնության մասին, ապա նրանք որևէ շանս չունեն համոզելու հետևողական քաղաքացիներին: Հակառակը, այնքան հեշտ է համացանցի միջոցով բացահայտել խաբեությունը և նման մանիպուլյացիան կարող է էլ ավելի վնասել Վաշինգտոնի նկատմամբ վստահությանը:

Սեպտեմբերի 11-ը ատլանտյան լրատվամիջոցների միավորմանը միջազգային հասարակական կարծիքին հաջողվեց համոզել, սակայն բազում լրագրողների և քաղաքացիների կողմից իրականացված աշխատանքը, որը ես կանխորոշել էի, ապացուցեց պաշտոնական տարբերակի նյութական անհնարինությունը: 13 տարի անց հարյուր միլիոնավոր մարդիկ իմացան այդ կեղծիքների մասին: Այս գործընթացը կարող է զարգանալ միայն ամերիկյան քարոզչության նոր մեխանիզմի շնորհիվ: Վերջապես, բոլոր նրանք, ովքեր տարածում են Սպիտակ Տան փաստարկները, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների կառավարություններն ու լրատվամիջոցները, վերացնում են իրենց իսկ նկատմամբ վստահությունը:

Բարաք Օբաման և Benjamin Rhodes-ը, Ջոն Քերրին և Richard Stengel-ը գործում են միայն կարճաժամկետ ժամանակահատվածում: Նրանց քարոզչությունն ընդամենը մի քանի շաբաթով է համոզում զանգվածներին և նպաստում նրանց ընդվզմանը, երբ նրանք հասկանում են կատարված մանիպուլյացիան: Նրանք մոռանում են, որ XX-րդ դարի քարոզչությունը հաջողության էր հասնում միայն այն պատճառով, որ աշխարհը բաժանված էր ճամբարների միջև և որոնք միմյանց հետ չէին հաղորդակցվում և, որ նրա միաձույլ սկզբունքը չի համապատասխանում հաղորդակցության նորագույն եղանակներին: Ուկրաինայում ճգնաժամը դեռևս չի ավարտվել, սակայն այն խորապես փոխել է աշխարհը. Միացյալ Նահանգների նախագահին հրապարակայնորեն հակադրվելով՝ Վլադիմիր Պուտինը այնպիսի քայլ կատարեց, որն այսուհետ կանխում է ամերիկյան քարոզչության հաջողությունը:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] « Ապատեղեկատվության ռազմական ցանց - Un réseau militaire d’intoxication », Ցանց Վոլտեր, 8 դեկտեմբեր 2003 թվական:

[2] « ՆԱՏՕ-ն նախապատրաստում է ապատեղեկատվության ծավալուն գործողություն - L’OTAN prépare une vaste opération d’intoxication », ըստ Տիերրի Մեյսանի, Կոմսոմոլսկայա Պրավդա , Ցանց Վոլտեր, 10 հունիս 2012 թվական:

[3] « Time Magazine գլխավոր խմբագիրը ԱՄՆ քարոզչության նոր ղեկավարի պաշտոնում - Le rédacteur en chef de Time Magazine, nouveau patron de la propagande US », Ցանց Վոլտեր, 16 ապրիլ 2014 թվական:

[4] « Պետքարտուղարության տեղեկատվական տեղեկագիր. 10 կեղծիքների մասին - Fiche documentaire du département d’État : 10 contre-vérités sur l’Ukraine », Ցանց Վոլտեր, 5 մարտ 2014 թվական:

[5] « Պետքարտուղարության հայտարարությունը լրատվամիջոցներին : 10 ռուսական կեղծիքներ Ուկրաինային վերաբեյալ - Note aux médias du Département d’État : 10 contre-vérités russes à propos de l’Ukraine», Ցանց Վոլտեր, 13 ապրիլ 2014 թվական:

[6] « Ուկրաինա. Լեհաստանը երկու ամիս ավելի շուտ էր պատրաստել պուչիստներին - Ukraine : la Pologne avait formé les putschistes deux mois à l’avance», ըստ Տիերրի Մեյսանի, Ցանց Վոլտեր, 17 ապրիլ 2014 թվական:

[7] « Ովքեր են նացիստներն ուկրաինական կառավարության մեջ - Qui sont les nazis au sein du gouvernement ukrainien ?», ըստ Տիերրի Մեյսանի, Ցանց Վոլտեր, 2 մարտ 2014 թվական:

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր