Ցանց Վոլտեր

Հոմսի ազատագրումը, Սիրիայի նկատմամբ ագրեսիայի ավարտի սկիզբը

Սիրիայի Արաբական Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաք Հոմսի ազատագրումը Սիրիայի դեմ ՆԱՏՕ-ի և Պարսից Ծոցի Համագործակցության խորհրդի երկրների (CCG) կողմից մղվող պատերազմը, ի թիվս այլ իրադարձությունների, սովորական իրադարձություն չէ: Տիերրի Մեյսանի համար Հանրապետության և իր նկատմամբ ագրեսորների միջև ձեռք բերված համաձայնությունը թույլ է տալիս կանխատեսել պատերազմից արագ դուրս գալը: Այն հավանաբար կուղեկցվի տարածաշրջանում դերերի վերաբաշխմամբ:

| Դամասկոս (Սիրիա)
+
JPEG - 25.3 ko
Հանրապետության զորքերի մուտքը հինավուրց Հոմս քաղաք

Սիրիայում իրադարձությունները հաջորդում և հակասում են միմյանց: Մինչդեռ տարվա սկզբին, Վաշինգտոնը ծաղրում էր՝ հովանավորելով Ժնև 2 խաղաղության համաժողովի կազմակերպությունը, այն սաբոտաժի էր ենթարկում և ենթարկվում Սաուդյան Արաբիայի բոլոր պահանջներին: Թվում էր, թե պատերազմը պետք է շարունակվեր այնքան, որքան ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները և Պարսից Ծոցի Համագործակցության խորհրդի երկրները (CCG) կհովանավորեին այն: Այնինչ, երկու տարի շարունակ, գաղտնի կերպով, խաղաղության բանակցություններն առաջ էին ընթանում Իրանի նախաձեռնությամբ: Առաջին ձեռքբերումը եղավ Հոմսի ազատագրումը, որը կարող է ավարտի սկիզբ նշանակել այս ագրեսիոն պատերազմի համար:

Այս ամենը հասկանալու համար պետք է հիշել պաշտոնական ելույթները և այս ժամանակագրության մեջ վերանայել դեռևս ընթացող բանակցությունների հատկանիշները: Ինձ համար նաև առիթ կլինի ուղղել նախկին ելույթները, որոնք չէին կարող ամբողջական լինել՝ պայմանավորված այս բանակցությունների գաղտնիության հանգամանքով:

Սիրիայի նկատմամբ չորս ամսյա պատերազմից

Հունվարի սկզբին Վաշինգտոնը հաստատեց Սիրիայի վերաբերյալ իր ռազմավարությունը: Նախագահ Օբաման Կոնգրեսի գաղտնի ժողով հրավիրեց և քվերակության դրեց մինչև ֆինանսական տարվա ավարտ պատերազմի ֆինանսավորման հարցը, այսինքն մինչև սեպտեմբեր: Ենթադրաբար ժողովրդավարական երկրում անսովոր և անազնիվ այս գործընթացը թաքցվել է Միացյալ Նահանգների հասարակությունից և մեզ հայտնի է դարձել միայն բրիտանական Reuters գործակալության տարածած հաղորդագրության շնորհիվ [1]: Կոնգրեսականները թույլատրել են « չափավոր ընդդիմության » զինված խմբավորումներին զենքի մատակարարումը, առանց պարզաբանելու թե որոնք են այդ խմբավորումները, քանի որ Սիրիայի տարածքում ընդդիմության բոլոր զինված խմբավորումները, առանց բացառության, իսլամի ընկալման իրենց տեսանկյունից վայրագություններ են իրականացնում [2]:

2001 թվականից սկսած Ալ-Քաիդայի անվիճելի ղեկավար և սաուդյան Ազգային անվտանգության քարտուղար, թագաժառանգ Բանդար Բեն Սուլթանը հոսպիտալացվել է Միացյալ Նահանգներ: Աղմուկ տարածվեց, որ Աբդալլահ թագավորը վեց ամիս հատկացված ժամանակահատվածից հետո նրան շնորհազուրկ է արել, որը հատկացվել էր Բաշար էլ-Ասսադին տապալելու համար:

Թուրքիայում Արդարադատությունը փորձեց հաստատել, թե ինչպես էր Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գողացված գումարները հատկացրել Ալ-Քաիդային: Մեղադրանք առաջադրվեց Մուսուլման եղբայրների Մարդասիրական միությանը [3]:

Այնուհետև, Միացյալ Նահանգները սաբոտաժի ենթարկեցին Ժնևի խաղաղության համաժողովը, որը ֆինասավորում էին Ռուսաստանի հետ համատեղ: Ջոն Քերին Բան Կի-Մունին ստիպեց, որպեսզի չեղյալ համարի ժողովի նախօրեին Իրանին նախապես արված հրավերը: Նա ներկայացրել էր այսպես կոչված «սիրիական ընդդիմության» պատվիրակությունը, որը սահմանափակված էր միայն Ազգային կոալիցիայի անդամներից, այսինքն բացառապես Սաուդյան Արաբիայի հետ համագործակցողներից: Բացման իր ելույթի ընթացքում նա հանձն առավ պատերազմի սարսափելի քարոզչությանը՝ հիշատակելով «հեղափոխության» ծագումից հետո Դերաայի պատանիներին հասցված կտտանքները կամ տանջանքների և հազարավոր կախաղանների մասին «սարսափելի զեկույցները» [4]:

Ժնևի համաժողովը համր երկխոսություն է սիրիական ազգային պատվիրակության, որը որպես առաջնահերթություն պահանջում էր, ՄԱԿ-ի բանաձևերի կիրառմամբ, դատապարտել ահաբեկչությունը և սաուդյան կողմնորոշում ունեցող պատվիրակության միջև, որն էլ մեղադրում էր աներևակայելի մեղադրանքներով: Տարօրինակ կերպով քննարկումները կառչում են հին Հոմսի բնակիչների տարհանման ակնհայտ երկրորդական կետից: Երկրում բազմաթիվ բնակավայրեր և Հոմսի բազմաթիվ շրջաններ էին գտնվում ազգային բանակի կողմից պաշարման մեջ, սակայն սաուդյան կողմնորոշում ունեցողները բացառապես ցանկանում էին, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան մտնել միայն հին Հոմս քաղաք:

Փետրվարի 15-ին Բան Կի-Մունի և Նաբիլ էլ-Արաբիի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հաստատեց, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը չի նահանջելու, քանի որ ուժերի հարաբերակցությունը հօգուտ վերջինիս է և դադարեցրեց բանակցություններն անորոշ ժամանակով (sine die) [5]:

Երեք շաբաթ տևած այս համաժողովի ընթացքում Միացյալ Նահանգները, բացի այդ, նախաձեռնություն ստանձնեց երկխոսել իր սաուդյան բարեկամների հետ, այնուհետև Լեհաստանում եվրոպական դաշնակիցների հետ, որպեսզի նրանց ստիպի քայլեր ձեռնարկել ջիհադիստների վերադարձից պաշտպանվելու համար: Փետրվարի 6-ին ԱՄՆ Ազգային Անվտանգության քարտուղար Ջեհ Ջոնսոնը (Jeh Johnson), բացատել էր գործընկերներին, որ խաղաղությունը շատ մոտ է և արևմուտքից Սիրիա ջիհադի մեկնածները, արյունից արբած, կարող են հետ վերադառնալ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում հանցագործություններ կատարելու համար [6]: Ենթարկված առաջին երկիրը Սաուդյան Արաբիան էր, ուր 4-20 տարվա ազատազրկման կդատապարտվեն ջիհադի մասնակիցները, որից հետո ապրիլի 23-ին Ֆրանսիան ընդունեց հակա-ջիհադական ծավալուն ծրագիր: Այս առիթով մամուլին տրամադրվեցին կեղծ վիճակագրական տվյալներ՝ հայտարարելով, որ մոտավորապես 10 000 արևմուտքի քաղաքացիներ և 5 000 արաբներ կռվում էին Սիրիայում, այնինչ Լահդար Բրահիմին անցյալ տարի խոսում էր 40 000 օտարազգի մարտիկների մասին, իսկ սիրիական զինվորականները նշում էին 120 000-ի մասին:

Այս արշավի մեկնարկից քիչ անց, ենթադրաբար քիմիական զենքերի ոչնչացման ֆինանսավորման նպատակով Եվրամիությունն առգրավվեց Սիրիայի սառեցված դրամական միջոցները, և հակառակ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OIAC) որոշման, որը հստակեցնում է Սիրիայի ֆինանսական անվճարունակությունն այդ զենքերի ոչնչացման համար և դրա իրագործման համար ստեղծել է հատուկ միջազգային հիմնադրամ [7]:

Վաշինգտոնի կողմից բոլոր քայլերը քննարկվել էին դաշնակիցների հետ Սպիտակ Տանն ԱՄՆ Ազգային անվտանգության Խորհրդի և եվրոպական գաղտնի ծառայությունների ղեկավարների միջև կայացած գաղտնի ժողովի ժամանակ, որը բացահայտել էր Washington Post [8]:

Ռազմական առումով Սաուդյան Արաբիան բանակցել է զինված խմբավորումների միջև հրադադարի ձեռք բերման շուրջ, որոնք մրցակցության պատճառով միմյանց նկատմամբ զբաղված էին սարսափելի պատերազմով [9]: Այս համաձայնությունը երկար չտևեց և մարտերն էլ ավելի մեծ թափով վերսկսվեցին: Այնինչ, համաձայնության առկայությունն անգամ հաստատել էր, որ Սաուդյան թագավորությունը միակն էր, որն ի վիճակի էր իրեն ենթարկել «զինված ընդդիմությանը»: Բացի այդ, Իրաքի և Լևանի իսլամական էմիրությունն անմիջականորեն ղեկավարվել է Արտաքին գործերի նախարարի եղբայր՝ թագաժառանգ Աբդուլ Ռահման ալ-Ֆեյսալի կողմից [10]:

Փետրվարի 22-ին Սիրիային մարդասիրական օգնության վերաբերյալ արևմուտքն ընդունեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձև: Ինչպես ընդգծել է դեսպան Չուրկինը այն հատկացվում է այս օգնության օգտագործմամբ վարչակարգի տապալման բազմաթիվ փորձերից հետո միայն: Իրականում անհրաժեշտ միջոցների միայն 7 %-ն է այս օգնության համար հավաքվել, մնացած երեք քառորդը պետք է տրամադրվի Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից և միայն մեկ քառորդը ՄԱԿ-ի գործակալությունների կողմից: Սակայն, գործնականում այս բանաձևը չհարգվեց զինված ընդդիմության խմբավորումների կողմից, միայն Հանրապետությանն արգելվեց շրջափակել նրանց իսկ կողմից վերահսկվող տարածքները [11]:

Փետրվարի 27-ին, Մուսուլման եղբայրների պատճառով, կրքերը բորբոքվեցին Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջև: Ռիյադը պահանջներ էր առաջ քաշում և ֆինանսավորում Դոհայում տեղի ունեցած պայթյունը [12]:

Հենց այդ պահից էլ սկսվեցին հին Հոմսի ազատագրման գաղտնի շփումները: Մարտի կեսերից Սիրիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Դանիել Ռուբինշտեյնը (Daniel Rubinstein) կարգադրում է իր երկրի տարածքում փակել սիրիական հյուպատոսական ներկայացուցչությունները [13]: Այնուհետև, Ազգային կոալիցիայի նախագահի Սպիտակ Տուն կատարած այցի առթիվ, նա հայտարարեց սաուդյան կողմնորոշում ունեցող ընդդիմության այս խմբի դիվանագիտական ճանաչման մասին՝ նույն կերպ չվարվելով Սիրիայի Արաբական Հանրապետության հետ միջազգային ատյաններում դիվանագիտական հարաբերություններին վերջ դնելու մասին [14]:

Մարտի 21-ին ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակը մտավ սիրիական տարածք՝ նոր ջիհադիստներին ուղեկցելու և Քեսսաբ քաղաքը նվաճելու նպատակով [15]: Այն ժամանակ, երբ սիրիական բանակը փորձում էր փրկել քաղաքի հայկական բնակչությանը և ռմբակոծում էր ջիհադիստներին, թուրքերը կործանեցին սիրիական մի օդանավ [16]: Հայաստանը և Հավաքական Անվտանգության Պայմանագրի բոլոր անդամ-պետությունները, անարդյունք, իրենց անհամաձայնությունը հայտնեցին 1915 թվականին երիտթուրքերի կողմից Հայերի կոտորածների շարունակման նմանությամբ այս փորձի դեմ: Անվտանգության Խորհրդում ռուսական պատվիրակության՝ ՆԱՏՕ-ի անդամ-պետության կողմից Սիրիայի ինքնիշխանության դեմ իրականացված բռնության վերաբերյալ ներկայացված պահանջներն արևմուտքը հրաժարվեց դատապարտել [17]:

Մարտի վերջին Սաուդյան Արաբիան և Քաթարը համաձայնություն կնքնեցին: Դոհան կամաց-կամաց պետք է դադարեցնի իր աջակցությունը Մուսուլման եղբայրներին, որի արտասահմանյան առաջնորդները երդվել են մեկ առ մեկ լքել Էմիրության տարածքը: Նրանց ներկայացուցիչները կհեռացվեն սիրիական ազգային կոալիցիայից: Իր համբավը վերականգնելու համար Քաթարը հանձն է առել ստեղծել նոր հեռուստաալիք, որը կմեղմացնի Ալ-Ջազիրայի համբավին հասցված վնասը:

Ապրիլի 3-ին Սիրիայի դեռևս մնացած բարեկամների 11 անդամները դեմ արտահայտվեցին Սիրիայում նախագահական ընտրությանը: Նրանք վերահաստատեցին, որ բանակցությունների միջոցով իրենց է վերապահված, այլ ոչ սիրիացիներին իրենց ապագան ժողովրդավարական ճանապարհով ընտրելը [18]:

Ապրիլի 16-ին թագաժառանգ Բանդար բեն Սուլթանը պաշտոնապես ազատվեց իր պարտականություններից, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և սաուդյան Գաղտնի ծառայությունների ղեկավարի պաշտոնից [19]: Նրան հեռացնելու համար Աբդալլահ թագավորը աջակցություն էր ստացել Ջոն Քերիից, որն այդպիսով, քիմիական զենքերի գործի հետ կապված, պատժում է թագաժառանգին: Sudeiris-րի կլանը, որը ղեկավարում է Բանդարը, ստիպված եղավ ենթարկվել: Մի կողմից թագավորը կարգադրեց ազատ արձակել ֆրանսիացի գերիներին և մյուս կողմից վերափոխեց ջիհադի վերաբերյալ օրենսդրությունը: Այսուհետև, դրան մասնակցելն արգելված է, սակայն դարձի եկած սաուդցիները չեն բանտարկվի, այլ կընդունվեն որպես անառակ զավակներ:

Ապրիլի 20-ին, Սիրիայում Ալ-Քաիդայի խմբավորումներից Իրաքի և Լևանի իսլամական էմիրությունն ազատ արձակեց ֆրանսիացի չորս գերիներին և նրանց հանձնեց թուրքական ոստիկանությանը: Պաշտոնապես չորս գերիները եղել են Սաուդյան Արաբիայի կողմից գերեվարված ֆրանսիացի լրագրողներ (հայտնի է, որ իրականում Իրաքի և Լևանի իսլամական էմիրությունը ղեկավարվում էր թագաժառանգ Աբդուլ Ռահման ալ-Ֆեյսալի կողմից): Նրանք ազատ են արձակվել առանց որևէ փոխհատուցման [20]: Գերեվարվածներից մեկը, ըստ գերմանական Focus ամսագրի, հանդիսացել է ֆրանսիական գաղտնի ծառայության անդամ, որոնց ազատ արձակման համար Իրաքի և Լևանի իսլամական էմիրությանը վճարվել էր 18 միլիոն դոլար:

Մայիսի 6-ին Սաուդյան Արաբիան ձերբակալել է Ալ-Քաիդայի 62 անդամների, որոնք մեղադրվել են վարչակարգի անդամների դեմ դավադրություններ կազմակերպելու մեջ [21]:

Հոմսի ազատագրումը

Հոմսի ազատագրման շուրջ բանակցությունը սկսվել է մարտի սկզբին: Արդեն երկու ամիս: Այն կյանքի է կոչվել մայիսի 7-ից 9-ը: Զինյալները և նրանց աջակցող քաղաքացիական անձինք, ընդհանուր առմամբ 2 250 մարդ, թույլատրվել էր ավտոբուսով լքել քաղաքը: Նրանք կարող էին իրենց հետ տեղափոխել թեթև զենքեր և անձնական իրեր: Փաստաթուղթը հստակեցնում է, որ ավտոբուսի ապակիները պետք է լինեին մգեցված կամ վարագույրներով քողարկված: Իրանի ներկայացուցիչը գտնվել է յուրաքանչյուր փոխադրամիջոցում: Շարասյունն ուղեկցվել է ոստիկանության կողմից մինչև ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջանը՝ 20 կմ դեպի հյուսիս: Հոմսը, որ ՆԱՏՕ-ի և Պարսից Ծոցի Համագործակցության խորհրդի երկրների քարոզչության արդյունքում որակվել էր որպես «հեղափոխության սիրտը», անցել է Հանրապետության ենթակայության տակ: Քաղաքի ազատագրմամբ վերջ դրվեց Սիրիայում թաքֆիրիստների ծրագրին: Մտնելով հին քաղաք սիրիացի զինվորները բացահայտել են բազմաթիվ գերեզմանափորեր, որտեղ ջիհադիստները նետել էին իրենց զոհերին:

Վայրագույները զինյալներին լրագրողներից թաքցնելու նպատակ է ունեցել: Ուստի հնարավորություն չունենք իմանալու, որքան օտարազգի սպա է եղել: Հստակ է մի բան, որ դրանք եղել են ֆրանսիացիներ և Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ, մի քանի ամերիկացիներ: Նրանք թողել են իրենց ծանր զինատեսակները: Նրանք պետք է շարունակեին իրենց ճամփորդությունը և Թուրքիայի միջոցով ուղարկվեին իրենց երկրներ: Սիրիայի կառավարությունը պարտավորվել է հրապարակայնորեն չհիշատակել օտարազգի սպաների ներկայության մասին, սակայն լրագրողների համար սա գաղտնիք չէ, քանի որ մոտեցել էին քաղաքացիական բնակչությանը:

Եթե Սաուդյան Արաբիայի քաղաքացիների ներկայությունն անսպասելի չէ, ապա ֆրանսիացիների և ամերիկացիների ներկայությունը անսպասելի է: Փարիզը 2013 թվականի հունվարին Մալի ներխուժման պահից պաշտոնապես խզել էր կապերը Սիրիայում գտնվող ջիհադիստների հետ, այլ ջիհադիստների դեմ պայքար մղելու համար: Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներին, նրանք համբավ ունեն լքել իրենց դաշնակիցների նավը, երբ եղանակը վատթարանում է: Հարց է ծագում, որն է ՆԱՏՕ-ի և Պարսից Ծոցի Համագործակցության խորհրդի երկրների մտադրությունը: Թվում է, թե նիկարագուայական տիպի պատերազմը պետք է ավարտված լիներ: Մի գուցե, որովհետև Հանրապետությունը դիմակայեց, անգամ մի գուցե, որովհետև գնալով ավելի ու ուվելի դժվար էր դառնում ջիհադի համար թեկնածուներ գտնելը: Այս տեսանկյունից, Հոմսի ազատագրումը համապատասխանում է Դամասկոսի դեմ գրոհին: Մեկ շաբաթ շարունակ հրթիռների տարափ էր տեղում մայրաքաղաքի վրա՝ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով: Հաշվի առնելով ազգաբնակչության մեջ ուժերի հարաբերակցությունը՝ պատերազմի ավարտն այնուամենայնիվ որևէ կասկած չի հարուցում և այն շատ արագ է լինելու: Բաշար էլ-Ասսադը պետք է հունիսի 3-ին իր համերկրացիների մեծամասնության կողմից՝ ժողովրդավարական ճանապարհով, ընտրվի Նախագահի պաշտոնում և պատերազմը պետք է դանդաղորեն ավարտվի, քանի որ դրա ֆինանսավորումը նախատեսված է մինչև սեպտեմբեր:

Վաշինգտոնի կողմից ղեկավարվող՝ ջիհադիստներին ՆԱՏՕ-ի երկրներ վերադառնալ համոզելու վերաբերյալ ծրագիրը, թույլ է տալիս մտածել, որ նրանց համար նոր օգտակար գործ են գտել: Մեկ տարուց ավելի, Ռուսաստանի Դաշնությունը հավստիացնում էր, որ Ռուսաստանը լինելու է Արևմուտքի գալիք թիրախը: Նաև պատրաստվում է մի նոր շոկի, անգամ չիմանալով, թե որտեղ է այն ամենայն հավանականությամբ տեղի ունենալու:

Բացի այդ, Հոմսի ազատագրումը շրջում է Մուսուլման եղբայրների կողմից արաբական երկրների նկատմամբ գերիշխանության ծրագրի էջը: Չնայած որ այդ երկրները, սկսած 2007 թվականից, հանդիսանում էին Պետդեպարտամենտի արտոնյալները և որ Վաշինգտոնը նրանց իշխանության էր բերել Թուրքիայում, Քաթարում, Լիբիայում, Եգիպտոսում և այլուր, նրանք այսօր նահանջում են: Նրանց, ում դասախոս Ռոբերտ Ս. Լեյկենը 2005 թվականին բնորոշում էր որպես չափավոր, որոնք ունակ են Միացյալ Նահանգների անունից կառավարելու արաբական մահմեդականացված աշխարհը հեռացվել կամ հեռացվում են բոլոր երկրներից, ուր իշխանության ղեկին էին:

Վերջապես, Հոմսի հաղթանակը թույլ է տալիս ընկալել Իրանի և Ռուսաստանի միջև ապագա մրցակցության հնարավորությունը: Պարզ է, որ եթե Վաշինգտոնն այս գործում վստահել է Թեհրանին, ապա այն պատճառով, որ երկու երկրները հավանաբար համընդհանուր համաձայնություն են կնքել: Թվում է, թե Միացյալ Նահանգները պատրաստվում են Իրանին տարածաշրջանի ժանդարմ դարձնել, ինչպես դա կատարվել էր Շահի ժամանակ: Այս հեռանկարում, Հեզբոլլահին, Սիրիայի Արաբական Հանրապետությանը և Պաղեստինցիներին հատկացված ռազմական օժանդակությունը պետք է դանդաղորեն կրճատվի: Եվ Թեհրանը պետք է ստիպի իր դաշնակիցներին փոխզիջումների գնալ: Փոխարենը, Վաշինգտոնը Թեհրանին ազատ գործելու դաշտ կհատկացնի Իրաքում, Սիրիայում և անգամ Լիբանանում: Դրանից կհետևի, որ շիիզմը, որը այաթոլլահ Հոմենեից սկսած, հակա-իմպերիալիստական ուժ էր, Իրանի համար կդառնա միայն իր ինքնությունը հաստատելու և ազդեցությունն իրացնելու համար: Այս զարգացումը կքանդի տարածաշրջանում ռուս-ամերիկյան ծրագրերը:

Սակայն, այս ծրագրերն արդյոք հնարավոր կլինի ուկրաինական ճգնաժամից հետո իրականացնել:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

[1] “Congress secretly approves U.S. weapons flow to ’moderate’ Syrian rebels”, par Mark Hosenball, Reuters, 27 janvier 2014.

[2] « Միացյալ Նահանգներն ահաբեկչության առաջին ֆինանսավորողն աշխարհում », ըստ Տիերրի Մեյսանի, Al-Watan (Սիրիա), Ցանց Վոլտեր, 3 փետրվար 2014:

[3] “Թուրքիայի արդարադատությունը մեղադրում է IHH կազմակերպությանը Ալ-Քաիդայի հետ կապեր ունենալու մեջ”, Ցանց Վոլտեր, 17 հունվար 2014.

[4] “John Kerry’s opening speech at the Geneva 2 Conference”, by John F. Kerry, Voltaire Network, 22 January 2014.

[5] “Briefing on Syria by Lakhdar Brahimi to the UN General Assembly”, by Lakhdar Brahimi , Voltaire Network, 14 March 2014.

[6] « La Syrie devient "question de sécurité intérieure" aux USA et dans l’UE », Réseau Voltaire, 8 février 2014.

[7] « La Commission européenne s’empare des avoirs syriens gelés », Réseau Voltaire, 12 février 2014.

[8] “Spymasters gather to discuss Syria”, par David Ignatius, Washington Post, 19 février 2014. « Washington coordonne la guerre secrète contre la Syrie », Réseau Voltaire, 21 février 2014.

[9] « Riyad conclut un cessez-le-feu entre organisations terroristes en Syrie », Réseau Voltaire, 30 janvier 2014.

[10] « L’ÉIIL est commandé par le prince Abdul Rahman », Réseau Voltaire, 3 février 2014.

[11] « Résolution 2139 et débats sur la Syrie au Conseil de sécurité », Réseau Voltaire, 22 février 2014.

[12] « Guerre secrète entre le Qatar et l’Arabie saoudite », Réseau Voltaire, 13 mars 2014.

[13] « Washington expulse tous les diplomates syriens », Réseau Voltaire, 18 mars 2014.

[14] « Washington accorde le statut diplomatique à la Coalition nationale syrienne », Réseau Voltaire, 6 mai 2014.

[15] « L’armée turque aide des mercenaires étrangers à pénétrer en Syrie », Réseau Voltaire, 22 mars 2014.

[16] « L’armée turque détruit un avion de combat syrien », Réseau Voltaire, 23 mars 2014.

[17] « Le Conseil de sécurité refuse de condamner l’attaque turco-terroriste de Kassab », Réseau Voltaire, 5 avril 2014.

[18] “11 Countries Joint Statement on Syria”, Voltaire Network, 3 April 2014.

[19] « Le prince Bandar démissionne », Réseau Voltaire, 17 avril 2014.

[20] « Libération des otages français retenus par les alliés de la France en Syrie », Réseau Voltaire, 20 avril 2014.

[21] « L’Arabie saoudite arrête 62 membres d’Al-Qaïda », Réseau Voltaire, 7 mai 2014.

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր