Ցանց Վոլտեր

Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը

Այն ընթացքում, երբ արևմտյան լրատվամիջոցներն Իրաքի և Լևանի իսլամական Էմիրությանը ներկայացնում են որպես Ղուրան կարդացող ջիհադիստների խմբավորում, վերջինս նավթի համար Իրաքում պատերազմ է սկսել: Իսրայելի օգնությամբ ԻԼԻԷ կտրել է դեպի Սիրիա նավթի մատակարարումը և երաշխավորել Քիրքուքի նավթի առևանգումը Քուրդիստանի տեղական կառավարության համար: Վաճառքն ապահովելու է Aramco ընկերությունը, որն իր հերթի կթաքցնի այս առևանգումը՝ «սաուդյան» նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելով:

| Դամասկոս (Սիրիա)
+
JPEG - 22.7 ko
Բայջի (Baïji) քաղաքի նավթավերամշակման գործարանը

Ըստ ատլանտյան մամուլի, Իրաքի և Լևանի իսլամական Էմիրությունը (ԻԼԻԷ), որն արդեն գրավել է Իրաքի Հյուսիսային և Արևմտյան շրջանները, հավատքից ոգեշնչված ջիհադիստների խմբավորում է՝ մի ձեռքում պահելով Ղուրանը, իսկ մյուսում՝ կալաշնիկովը: Նրանց համար, ովքեր ստիպած են եղել նրանց հարկեր վճարել, մասնավորապես Սիրիայում, սա մասնավոր բանակ է՝ բաղկացած աշխարհի չորս կողմից եկած վարձկաններից՝ ամերիկյան, ֆրանսիական և սաուդյան զինվորականների կողմից կառավարվող, որը բաժանում է տարածաշրջանը՝ գաղութարար ուժերի կողմից առավելագույնս հսկողություն հաստատելու համար:

Եթե ԻԼԻԷ անդամներին ընդունենք որպես սովորական զինված հավատացյալների, ապա չենք կարող պատկերացնել նրանց հարձակման հետևում թաքնված նյութական շահերը: Սակայն, եթե ընդունենք, որ խոսքը գնում է վայրենիների մասին, ուրեմն պետք է շատ աչալուրջ լինենք, քանի որ նրանք մանիպուլյացիայի են ենթարկում կրոնը՝ տպավորություն թողնելով, թե իբր Ալլահն օրհնում է իրենց հանցանքները:

Այս հարձակման հազարավոր զոհերի համար կոկորդիլոսի արցունքներ թափելով՝ ատլանտյան մամուլն անհանգստանում է նավթի գնի վրա այս նոր հակամարտության հնարավոր հետևանքներից: Մի քանի օրում 1 բարելի գինը հասավ 115 $-ի, այսինքն 2013 թվականի մակարդակին: Շուկաներն անհանգստացած են Տիկրիտի մոտ գտնվող Բայջի նավթավերամշակման գործարանի ճակատագրով: Իրականում այս գործարանը բավարարում է միայն տեղական շուկայի պահանջները: Նավթի գնի բարձրացումը կապված չէ իրաքյան նավթի արդյունահանման ընդհատման հետ, այլ կապված է մատակարարումների խափանման հետ: Սա երկար չի շարունակվի, քանի որ շուկաներում նավթի ավելցուկ կա:

JPEG - 30.7 ko
Գազարագույնով նշված է ԻԼԻԷ գրաված շրջանը (քարտեզն As-Safir)

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ զգալիորեն կավելացնի արդյունահանումը՝ պահանջարկը բավարարելու համար: Սակայն մասնագետները զգուշավոր են և ընդգծում են, որ թագավորությունը երբեք չի արդյունահանել օրեկան 10 միլիոն բարելից ավելին:

Ատլանտյան մամուլը, որը հերքում է ՆԱՏՕ-ի հովանավորչությունը, բացատրում է, որ նավթահորեր զավթելով է ԻԼԻԷ ահռելի միջոցներ կուտակել: Նման բան տեղի էր ունեցել Սիրիայի հյուսիսում, սակայն մամուլը դա չէր նկատել: Ջանադրաբար փորձ էր կատարվում հավաստիացնելու, որ Ալ-Նոսրա Ճակատի և Իսլամական Էմիրության միջև մարտեր են ընթանում՝ «վարչակարգի» կողմից հրահրվող մրցակցությամբ պայմանավորված, այնինչ խմբավորումները ձգտում էին իրենց տիրապետության տակ վերցնել նավթահորերը:

Այնուամենայնիվ մի հարցի Ատլանտյան և Ծոցի երկրների մամուլը դեռևս չի պատասխանում՝ ինչպես կարող են Վաշինգտոնի կողմից վերահսկվող միջազգային շուկայում ահաբեկիչները նավթ վաճառել: Մարտ ամսին Բենգազիի լիբիացի անջատողականներին չէր հաջողվել գողացված նավթը վաճառել: ԱՄՆ ռազմածովային ուժերն առգրավվել էին Morning Glory տանկերը և այն հետ ուղարկել դեպի Լիբիա [1]:

Եթե ալ-Նոսրա ճակատը և ԻԼԻԷ ի վիճակի են միջազգային շուկայում նավթ վաճառել, դա նշանակում է, որ Վաշինգտոնի կողմից թույլտվություն ունեն և կապեր ունեն նավթային հայտնի ընկերությունների հետ:

Ճակատագրի բերումով հունիսի 15-19 Մոսկվայում տեղի է ունեցել նավթային ընկերությունների տարեկան համաշխարհային կոնգրեսը: Կարծում էինք, թե այնտեղ խոսվելու է Ուկրաինայի մասին, սակայն խոսվեց Իրաքի և Սիրիայի մասին: Իմացանք նաև, որ Սիրիայում ալ-Նոսրա ճակատի կողմից գողացված նավթը վաճառվել է Exxon-Mobil-ի կողմից (Ռոքֆելլերներին պատկանող ընկերություն, որը թագավորում է Քավաթի վրա), իսկ ԻԼԻԷ կողմից գողացված նավթն արդյունահանվել է Aramco ընկերության կողմից (ԱՄՆ/Սաուդյան Արաբիա): Հիշեցնենք նաև, որ լիբիական հակամարտության ժամանակ ՆԱՏՕ-ն թույլատրել էր Քաթարին (այսինքն Exxon-Mobil-ին) վաճառել Ալ-Քարդայի կողմից «ազատագրված տարածքների» նավթը:

Ուստի, ներկայումս ընթացող հակամարտություններից կարող ենք հետևություն անել, որ ինչպես XX-րդ դարի ընթացքում Մերձավոր-Արևելքում տեղի ունեցած բոլոր հակամարտությունները, այնպես էլ այժմ նավթային ընկերությունների միջև պատերազմ է տեղի ունենում [2]: Այն փաստը, որ ԻԼԻԷ կարող է ֆինանսավորվել Aramco-ի կողմից բավարար է բացատրելու, թե ինչու է Սաուդյան Արաբիան հայտարարում, որ ի վիճակի է լրացնել իրաքյան նավթի արդյունահանման նվազումը. թագավորությունը գողացված բարելների օրինականացման համար դրանց վրա պարզապես իր դրոշմակնիքը կավելացնի:

JPEG - 26.2 ko

ԻԼԻԷ հարձակումը թույլ է տալիս հսկողություն սահմանել երկու հիմնական նավթամուղերի նկատմամբ, որոնցից մեկն անցնում է Բանիասով և մատակարարում Սիրիային, մյուսը փոխադրում է նավթի հումքը դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ: Իսլամական Էմիրությունն ընդհատեց առաջինի գործունեությունը՝ Սիրիայում էլեկտրաէներգիայի լրացուցիչ անջատումների պատճառ դառնալով, սակայն անհասկանալի պատճառով երկրորդին ձեռք չտվեց:

Այս նավթամուղն օգտագործվում էր իսրայելական կողմնորոշում ունեցող Քուրդիստանի տեղական կառավարության կողմից՝ Քիրքուքում գողացվող նավթն արտահանելու համար: Ուստի, ինչպես բացատրում էի անցած շաբաթ [3], ԻԼԻԷ հարձակումը փախհամաձայնեցված է եղել Քուրդիստանի հարձակման հետ՝ Իրաքը երեք մասի բաժանելու նպատակով, 2001 թվականին Միացյալ Նահանգների Գլխավոր շտաբի կողմից հաստատված «ընդլայնված Մերձավոր-Արևելքի» վերաձևման քարտեզի համաձայն, ինչը ԱՄՆ բանակը չկարողացավ պարտադրել 2003 թվականին, սակայն սենատոր Ջո Բայդենի օգնությամբ 2007 թվականին հաստատվեց Կոնգրեսի կողմից [4]:

Քուրդիստանը Քիրքուքի նավթի արդյունահանումը սկսեց իրականացնել ԻԼԻԷ կողմից վերահսկվող նավթամուղով: Մի քանի օրում հնարավոր եղավ Ջեյհան ուղևորվող երկու տանկեր բեռնել, որը վարձակալվել էր թուրք-ազերի միլիարդատեր Մուբարիզ Ղուրբանողլուն (Mubariz Gurbanoğlu) պատկանող Palmali Shipping & Agency JSC կազմակերպությունից: Սակայն, երբ ալ-Մալիքիի կառավարությունը, որը դեռևս Վաշինգտոնի կողմից չի տապալվել, այս գողության վերաբերյալ նոտա հրապարակեց, Քուրդիստանում ավանդաբար գործունեություն ծավալող որևէ կազմակերպություն (Chevron, Hess, Total) չհանդգնեց գնել այդ նավթը: Չկարողանալով գնորդ գտնել՝ Քուրդիստանը հայտարարեց, որ պատրաստ է վաճառել կես գնով՝ բարելը 57.5 $-ով:

Երկու այլ տանկերներ գտնվում են լիցքավորման ընթացքում, կրկին ԻԼԻԷ հովանավորչությամբ: Այն հանգամանքը, որ շուկայի բացակայության պայմանում փոխադրումը շարունակվում է, ապացուցում է, որ Քուրդիստանն ու ԻԼԻԷ վստահ են, որ կկարողանան վաճառել, ուստի և նրանց անօրինական գործունեությունն աջակցություն է վայելում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից:

Իրաքի բաժանումը երեք մասի չի կարող վերաբաշխել նավթային քարտեզները: ԻԼԻԷ հարձակման պատճառով նավթային բոլոր կազմակերպությունները կրճատել են իրենց անձնակազմերի թվաքանակը: Որոշներն ավելի շատ՝ քան մյուսները, ինչպես օրինակ BP-ն, Royal Deutsch Shell-ը (որն աշխատեցնում է երկրաբան, սիրիական Ազգային կոալիցիայի նախկին նախագահ շեյխ Մոազ ալ-Խատիբը), Türkiye Petrolleri Anonim Ortaklığı (TPAO)-ը և չինական կազմակերպությունները (PetroChina, Sinopec et CNOOC):

Այսպիսով կորուստներ կրեցին բրիտանացիները, թուրքերը և հատկապես չինացիները, որոնք Իրաքի առաջին հաճախորդներց էին: Իսկ հաղթողների շարքում են Միացյալ Նահանգները, Իսրայելը և Սաուդյան Արաբիան:

Իրական նպատակներն այսպիսով «իրական իսլամի» համար մղվող պայքարի հետ որևէ կապ չունեն:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] «Պենտագոնը Միջերկրական ծովում զննում է "Morning Glory" տանկերը» « Le Pentagone arraisonne le "Morning Glory" en Méditerranée », Ցանց Վոլտեր, 17 մարտի 2014 թվական:

[2] «Իրաք, ջնջված պատմության էջերը» « Irak, les pages d’histoire effacées », ըստ Manlio Dinucci-ի, Թարգմանությունը Marie-Ange Patrizio-ի, Il Manifesto, Ցանց Վոլտեր, 18 հունիսի 2014 թվական:

[3] «Վաշնգտոնը գործի է դնում Իրաքի բաժանման իր ծրագիրը» « Washington relance son projet de partition de l’Irak », ըստ Տիերրի Մեյսանի, Al-Watan, Ցանց Վոլտեր, 16 հունիսի 2014 թվական:

[4] «Իրաքի բալկանացումը» « La balkanisation de l’Irak », ըստ Manlio Dinucci-ի, Թարգմանությունը Marie-Ange Patrizio-ի, Il Manifesto, Ցանց Վոլտեր, 17 հունիսի 2014 թվական:

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր