Ցանց Վոլտեր

Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը

«Սիրիական չափավոր ընդդիմությանն» աջակցելու նպատակով 500 միլիոն դոլար հատկացնելու Սպիտակ Տան պահանջը, անգամ այն դեպքում, երբ նախագահ Օբաման այդ ընդդիմությանը «նախագահ Ասսադին տապալելու հարցում անընդունակ» էր որակել, ներկայացվել է որպես Սիրիայում Վաշինգտոնի ուշացած պարտավորվածություն: Սակայն, ըստ Տիերրի Մեյսանի, այս ամենն ուղղված չէ Սիրիայի դեմ. Միացյալ Նահանգները մեծածավալ զինուժ են տեղակայում Իրաքի շուրջ և սպառնում երրորդ թիրախին:

+
JPEG - 20.8 ko
Բարաք Օբաման արձագանքում է ԻԼԻԷ Իրաք ներխուժման կապակցությամբ

Այն ժամանակ, երբ սիրիացի նախարար Bouthaïna Chaabane-ը գտնվում էր Մոսկվայում, Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարի կողմից միջազգային ֆորումի մասնակցելու հրավեր է ստանում: Ինչպես 170 սիրիացի պաշտոնյաներ, այնպես էլ տիկին Chaabane-ը նույնպես ընդգրկված է արևմտյան պատժամիջոցների ցուցակում՝ մասնավորապես շրջագայելու արգելքի:

Bouthaïna Chaabane-ն, առանց Դամասկո ս վերադառնալու, ուղիղ մեկնում է Օսլո: Հունիսի 18-ին և 19-ին հանդիպում է ունենում ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերի, ՄԱԿ-ում ներկայումս երկրորդ պաշտոնյա հանդիսացող ամերիկացի դիվանագետ Ջեֆֆրի Ֆելտմանի և Իրանի նախագահ շեյխ Հասսան Ռոհանիի աշխատակազմի ղեկավարի հետ:

Ինչու է ուրեմն ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան նախաձեռնել այս հանդիպումը: Ինչ հաղորդագրություն էին ցանկանում Միացյալ Նահանգները փոխանցել: Ինչ էին ցանկանում բանակցել Սիրիայի հետ:

Կողմերից ոչ մեկը զրույցների վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի տարածել և Օսլոյի Ֆորումի կայքը անհույս կերպով լռում է:

Միացյալ Նահանգների արտերկրյա ռազմական գործողությունների բյուջեն

Մի քանի օր անց՝ հունիսի 25-ին, նախագահ Օբաման Կոնգրեսին է ներկայացրել արտերկրյա դիվանագիտական և ռազմական գործողությունների համար 2015 թվականի բյուջեն (Overseas Contingency Operations – OCO): 65.8 միլիարդ դոլարից 5 միլիարդը պետք է հատկացվի Հակա-ահաբեկչական գործընկերության ֆոնդի ստեղծման համար (Counterterrorism Partnerships Fund - CTPF), որի մասին նախագահը հայտարարել էր մայիսի 28-ին West Point-ում իր ունեցած ելույթի ժամանակ [1]:

Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության 4 միլիարդը տնօրինվելու է Պենտագոնի և մեկ միլիարդը՝ Պետդեպարտամենտի կողմից.
- 3 միլիարդը կօգտագործվի տեղական հակաահաբեկչական ուժերի ձևավորման, ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաև կառավարման «ժողովրդավարական» եղանակների խթանման համար:
- 1 միլիարդը կօգտագործվի հարևան երկրներում սիրիական հակամարտության տարածման կանխարգելման համար՝ ձևավորելով անվտանգության ծառայություններ, որպեսզի նրանք փակեն սահմանները և օգնեն փախստականներին:
- 0.5 միլիարդը կօգտագործվի «սիրիական ընդդիմության բանակի ձևավորման և զինման համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել սիրիացի ժողովրդին, կայունություն հաստատեն ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում, հեշտացվեն հիմնական ծառայությունների մատակարարումը, չեզոքացվեն ահաբեկիչների սպառնալիքները և նպաստավոր պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի կարգավորման պայմանների համար»:
- Եվ վերջապես 0.5 միլիարդ էլ կպահվի նոր ճգնաժամային իրավիճակների համար:

Ինչ է Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշանակում «կայունություն հաստատել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում»: Հնարավոր չէ ստեղծել պետության սաղմեր, քանի որ այս շրջանները չափազանց փոքր են և միմյանցից տարանջատված: Հավանաբար խոսքը գնում է Իսրայելի համար անվտանգության շրջանների ստեղծման մասին: Առաջինy` իսրայելա-սիրիական սահմանին և երկրորդը՝ թուրք-սիրիականին, որպեսզի հակամարտության դեպքում Դամասկոսը հայտնվի շրջափակման մեջ: Այս շրջանները կվստահվեն «սիրիական ընդդիմության բանակի կողմից վերահսկվող խմբավորումներին»՝ հաստատելով, որ ապստամբներին աջակցելով Վաշինգտոնն այլևս չի փորձում տապալել Սիրիայի կառավարությանը, այլ բացառապես ցանկանում է պաշտպանել Պաղեստինի հրեական գաղութը:

Այս մարտավարությունը պետք է համադրել հունիսի 20-ին CBS This Morning-ով նախագահ Օբամայի հայտարարության հետ. «Ես կարծում եմ, որ այն պատկերացումը, ըստ որի չափավոր սիրիական ուժերն ունակ էին հաղթել [Սիրիայի նախագահ Բաշար] Ասսադին, ամենևին ճիշտ չէ և դուք գիտեք, որ մենք բավական երկար ժամանակ փորձել ենք աշխատել Սիրիայում չափավոր ընդդիմության հետ (...): Այն կարծիքը, թե հնարավոր էր անմիջապես տապալել թե´ Ասսադին և թե´ լավ պատրաստված անգութ ջիհադիստներին, այն պայմանով, որ մենք նրանց որոշ քանակությամբ զինատեսակներ կուղարկենք ցնորհամտություն է և ես կարծում եմ, որ այս ամենը հասկանալը չափազանց կարևոր է ամերիկյան ժողովուրդի, մի գուցե նաև առավել կարևոր է Վաշինգտոնի և մամուլի համար» [2]:

Վաշինգտոնը վտանգում է իրեն Արդարադատության միջազգային դատանի կողմից դատապարտվելուն

Եթե Կոնգրեսը հաստատի այն, Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում ջիհադիստներին տրամադրված օգնությունը ԿՀՎ-ի գաղտնի ծրագրից կդառնա Պենտագոնի լայնածավալ հանրային ծրագիր:

Այս հատկացումը ոտնահարում է միջազգային իրավունքը, որը խստիվ արգելում է երրորդ երկրում ընդդիմությանը դրամական և ռազմական աջակցություն ցուցաբերել, ավելին՝ երկիրը երկու մասի բաժանել: Անգամ այս ամենը որպես նպատակ հայտարարելը, եթե նույնիսկ Կոնգրեսն այն չընդունի, Սիրիայի նկատմամբ վտանգ է ներկայացնում և խախտում է միջազգային իրավունքը: Որևէ կասկած չկա, որ Սիրիան կարող է հասնել Միացյալ Նահանգների դատապարտմանը, եթե հայց ներկայացնի Արդարադատության միջազգային Դատարան, որը հանդիսանում է ՄԱԿ ներքին դատարանը: 1984 թվականին փոքրիկ Նիկարագուան հայց էր ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ապստամբներին պաշտոնապես օժանդակելու համար: Մեկից երկու տարի է հարկավոր, որպեսզի Դատարանը Ստատուտ ընդունի:

Ուստի պետք չէ զարմանալ, որ ՄԱԿ-ի ամոթխած գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հրապարակել էր մի տարօրինակ հոդված, որում նա կշտամբում էր Սիրիային, սակայն մի նախադասությամբ որակում «օտար պետությունների անպատասխանատվությունը, որոնք շարունակում են ռազմականապես օգնել կողմերին, որոնք վայրագություններ և մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտումներ են կատարում: Ես համառորեն պահանջել եմ Անվտանգության Խորհրդից զենքերի նկատմամբ էմբարգո սահմանել» [3]:

Վստահորեն, Վաշինգտոնը Bouthaïna Chaabane-ին ընդունելով երաշխիքներ է ստացել, որ Սիրիան Միացյալ Նահանգների նկատմամբ հայց չի ներկայացնի: Սակայն ինչի դիմաց: Ամենայն հավանականությամբ, չնայած որ Միացյալ Նահանգների ելույթներն ուղղված են Սիրայի դեմ, սակայն վերջինիս իրական թիրախն այսօր պարզապես Իրաքը չէ:

Իրաքի ապակայունացման շարունակումը

Իրաքում շարունակվում են ԻԼԻԷ («Daesh») նվաճումները: Փորձելով պտավորություն ստեղծել, թե անակնկալի է եկել և ցանկանալով աջակցել Իրաքի ամբողջականությանը՝ Վաշինգտոնը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի օգնությամբ ծածուկ կերպով ղեկավարում է ջիհադիստներին: [4]

Մտացածին ահաբեկչական խմբավորումը, որը երկու օրում նվաճեց մի մեծ երկրի մեկ երրորդ մասը, ՆԱՏՕ-ի և Պարսից ծոցի երկրների համագործակցության Խորհրդի լրատվամիջոցների հավաստիացմամբ սունի ազգաբնակչությունը միավորվել է ԻԼԻԷ-ը: Անկախ այն բանից, որ 1,2 միլիոն սունիներ և քրիստոնյաներ ջիհադիստների պատճառով փախստական են դարձել, այս բացատրությունը լավագույնս քողարկում է Վաշինգտոնի կողմից նախապատրաստվող ներխուժման հանգամանքը:

Ինչպես նախատեսված էր, Միացյալ Նահանգները հաստատեցին, որ ցամաքային զորքեր չեն ուղարկելու և միևնույն ժամանակ սպառնում են այն երկրներին, որոնք օգնության ձեռք կմեկնեն Նուրի ալ-Մալիքիի դաշնային կառավարությանը: Հետևաբար, երբ վերջինս շնորհակալություն հայտնեց Սիրիային Իրաքի տարածք մտնելու և ԻԼԻԷ շարասյուները ռմբակոծելու համար, Ջոն Քերրին հոնքերը կիտեց. «Մենք տարածաշրջանի բոլոր դերակատարներին հստակորեն հասկացրել ենք, որ կարիք չկա, որպեսզի այնպիսի բան տեղի ունենա, որը կսրի առանց այդ էլ ծայրահեղ լարվածությունը» [5]:

Մեծահոգություն ցուցաբերելով՝ նախագահ Օբաման 300 զինվոր հատկացրեց, հիմնականում ԱՄՆ կառույցների պահպանության համար՝ Նուրի ալ-Մալիքիի կառավարությանը ճակատագրի առաջ միայնակ թողնելով: Շփոթված վարչապետը փնտրում է նոր դաշնակիցներ: Չսպասելով F-16-րին, նա Բելառուսից և Ռուսաստանից ռմբակոծիչներ է գնել:

Իրանը, չնայած որ մարտիկներ չուղարկեց, շիաներին օգնության հասնելով՝ սպառազինություն և խորհրդատուներ ուղարկեց: Ակնհայտորեն, Իրաքի մասնատման շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լռելյայն համաձայնություն գոյություն ունի: Կցանկանայինք իմանալ, թե ինչ կարող էին ասած լինել դեսպան Jeffrey Feltman-ն ու նախագահ Հասսան Ռոնահիի աշխատակազմի ղեկավարը սիրիացի նախարար Bouthaïna Chaabane-ին:

Ավելին, կարելի է հետևություն անել, որ Իրանն ու Սիրիան համաձայնեցրել են իրենց պասիվությունը:

Ինչ էլ որ լինի «ընդարձակ Մերձավոր Արևելքի» ձևափոխումը Իրաքում ձեռք է բերում հստակություն, չնայած 2003 և 2007 թվականներին ապարդյուն ջանքերին: Ընդհանուր առմամբ պետք է ընդունել, որ պետության քանդումը չի կարող իրականացվել մեկ օրում, այն պահանջում է նվազագույնը մեկ տասնամյակ հավանական քաոսի առկայությամբ:

Թուրքերը, որոնք առաջին խաբվածներն են, Անկարայում ընդունեցին Նեշիրվան Բարզանիին: Իրաքյան Քուրդիստանի շրջանային կառավարության վարչապետը նրանց վստահեցրել է, որ երբեք Քիրքուկը չի հանձնի Բաղդադի դաշնային կառավարությանը և գնում է դեպի անկախություն՝ նրանց լիովին հավաստիացնելով, որ չի փորձի ոտքի հանել Թուրքիայի քրդերին: Ուստի Անկարան դեռևս ժամանակ ունի, անգամ եթե իրադարձությունների տրամաբանությունը գալիք տարիներին անխուսափելիորեն ի հայտ գա՝ հրահրելով Թուրքիայի կործանումը: Հայտնվելով անելանելի իրավիճակում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը փակեց Սիրիայի հետ սահմանը՝ անմիջապես դադարեցնելով իր աջակցությունը օտարազգի վարձկաններին, որոնց երեք տարի շարունակ զինում էր և որոնց համար բազա էր հանդիսանում: Ոչ միայն վախենում են, որ այդ քրդերն ապստամբություն կբարձրացնեն, այլ որ թուրքական բանակը կօգտվի այս իրավիճակից և կտապալի իրենց:

Նախագահ Սադդամ Հուսեյնի անվտանգության նախկին սպաների ու զինվորների միանալը ԻԼԻԷ-ը փոխում է խաղաքարտերը: Նրա հավատարիմ մարդիկ ցանկանում են նախ և առաջ վրեժխնդիր լինել ալ-Մալիքիի կառավարության կողմից իրենց տապալման համար, որի համար նրանք պատասխանատու են համարում նաև Միացյալ Նահանգներին, Իրանին և Սաուդյան Արաբիային: Պատասխանատվություն ստանձնելով նրանք որևէ դժվարություն չունեն Վաշինգտոնի համար այսօր աշխատելու, ինչպես դա մի ժամանակ արել էր իրենց առաջնորդ Սադդամ Հուսեյնը: Նրանք գիտեն, որ պարսիկների նկրտումները կանգ կառնեն միայն ազգաբնակչության շիա հատվածի վրա և կփորձեն վրեժխնդիր լինել Սաուդյան Արաբիայից:

JPEG - 25.4 ko
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հյուրընկալվել է Սաուդյան Արաբիայի թագավորի ինքնաթիռում:

Սաուդյան թիրախը

Այս հեռանկարում Վաշինգտոնը համարում է, որ համաձայն Laurent Murawiec-ի ծրագրի հասունացել է սաուդյան թագավորության վերակազմավորման պահը: 2002 թվականին ֆրանսիացի ստրատեգը Պետնտագոնին ներկայացրած իր եզրակացությունն ամփոփել էր հետևյալ երեք արտահայտություններով. «Իրաքը տակտիկական առանցքն է, Սաուդյան Արաբիան ստրատեգիականը, իսկ Եգիպտոսը կլինի փոխհատուցումը» [6]: Այլ կերպ ասած, Սաուդներին կարելի է տապալել միմիայն Իրաքից և նա, ով կհրահրի այն՝ կվերահսկի Եգիպտոսը:

Գիտակցելով, որ իրենք են լինելու հաջորդ թիրախը, սաուդյան դինաստիան ընդհանուր շահերը պաշտպանելու նպատակով մի կողմ դրեց ընտանեկան խժդժությունները: Աբդալլա թագավորը, ով երկարատև հանգիստ էր անցկացնում Մարոկոյում, վերադարձավ Ռիադ: Վերադարձի ճանապարհին նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում: Չկարողանալով տեղաշարժվել՝ թագավորն իր ինքնաթիռում ընդունել է գեներալ ալ-Սիսիին [7]: Գեներալին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգներին իր ընտանիքին տապալել չի հաժողվի: Եվ որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, երաշխավորել է, որ թագավորությունը վերահսկել է և միշտ էլ վերահսկելու է ԻԼԻԷ-ը: Ահա թե ինչու էր նա որոշում կայացրել իր պաշտոնում վերականգնել թագաժառանգ Բանդար բին Սուլթանին, ով թագավորին ուղեկցում էր ինքնաթիռում:

2001 թվականից ի վեր, Ուսամա Բեն Լադենի իրական մահից սկսած, թագաժառանգ Բանդարը եղել է միջազգային ջիհադիստական շարժման ղեկավարը: Գաղտնի պատերազմի այս մեծ վարպետը, ձախողելով Բաշար էլ-Ասսադի տապալումը և քիմիական զենքերի պատճառով Միացյալ Նահանգների հետ գժտվելով, Ջոն Քերրիի պահանջով հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից: Նրա վերադարձը հիմնական խաղաքարտն է Սաուդների ձեռքում. Վաշինգտոնը չի կարող հույս ունենալ ջիհադիստներին թագավորության դեմ օգտագործելու հարցում, քանի դեռ նա կզբաղեցնի այդ պաշտոնը:

Այս ամենից զայրացած՝ պետքարտուղար Ջոն Քերրին անակնկալ այց է կատարում Կահիրե նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին նախազգուշացնելու, որպեսզի նա չբացի իր բոլոր խաղաքարտերը: Եգիպտական ռազմական վարչակարգն իրականում ամբողջովին կախված է սաուդյան ֆինանսական օգնություններից: Ջոն Քերրին վերացրեց Եգիպտոսին 572 միլիոն դոլարի օժանդակության արգելքը (Եգիպտոսին սովորաբար հատկացվող աջակցության մեկ երրորդը, ինչը դադարեցվել էր պետական հեղաշրջումից ի վեր) և հայտարարեց Գոլանը կայունացնելու համար նախկինում խոստացված Apache տեսակի ուղղաթիռների անհապաղ մատակարարման մասին (Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու համար):

Շանունակելով Սաուդյան Արաբիայի ապակայունացման համար իր նախապատրաստական շրջագայությունները՝ հունիսի 25-ին Ջոն Քերրին մասնակցել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այնտեղ նա նշել էր, որ Իրաքում ստեղծված իրավիճակը հարկավոր է «դիտարկել տեղեկատվության հավաքագրման, նախապատրաստական աշխատանքների, հակադարձելու ստրատեգիական անկյան տակ», այլ կերպ ասած «օպերատիվ պատրաստվածության», որը սեպտեմբերի 4-ին և 5-ին Ուելսում կայանալիք գագաթաժողովի օրակարգում է լինելու:

Հաջորդ օրը՝ ամսի 26-ին, պետքարտուղարը Փարիզում հանդիպում է Սաուդյան Արաբիայի, Միացյալ Էմիրությունների և Հորդանանի իր պաշտոնակիցների հետ: Համաձայն Associated Press-ի Վաշինգտոնը հույս ունի, որ Սաուդյան Արաբիան և Հորդանանը սահմանային բեդուին ցեղերին կօգտագործեն իրաքյան սունիներին զենքերով և փողով աջակցելու համար (պետք է հասկանալ. աջակցություն ԻԼԻԷ) [8]:

Շարունակելով ճամփորդությունը՝ ամսի 27-ին Ջոն Քերրին ժամանում է Սաուդյան Արաբիա: Այնտեղ հանդիպու է սիրիական Ազգային կոալիցիայի նախագահ Ահմեդ Ջարբայի հետ և ընդգծել, որ Ջարբան Շամմար բեդուին ցեղի անդամ է (ինչպես Աբդալլահ թագավորը), որը նույնպես տեղափոխվել է Իրաք և որ «չափավոր սիրիական ընդդիմությունը» կարող է ռազմականապես օգնել Իրաքում կայունություն հաստատելու հարցում [9]: Հարց է ծագում, թե ինչպես են Սիրիան տապալելու հարցում «անընդունակ» մարդիկ, չնայած տրամադրված ողջ օգնությանը, կարողանալու Իրաքում ռազմական դերակատարում ունենալ և ինչու Ջերբան, ով անձնական կապեր ունի ԻԼԻԷ հետ, պետք է նրանց դեմ մարտնչի:

Սաուդյան շքերթը

Պետքարտուղարին հյուրընկալելուց առաջ Աբդալլահ թագավորը որոշել էր «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իր ազգի և երկրի ձեռբերումների, ինչպես նաև սաուդյան ժողովրդի անվտանգության և կայունության համար (...), այն պարագայում, երբ ահաբեկչական կազմակերպություններն ու այլոք փորձեն վնաս հասցնել հայրենիքի անվտանգությանը» [10]:

Այդ նպատակով Աբդալլահ թագավորը որոշել էր իրաքյան թղթապանակի կառավարումը վստահել ... թագաժառանգ Բանդար բին Սուլթանին, որին ապրիլի 15-ին պաշոնանկ էր արել Ջոն Քերրիի պահանջով՝ այն բանից հետո, երբ նա ձախողել էր նախագահ Բաշար էլ-Ասսադին տապալելու և Օբամայի վարչակարգի դեմ թշնամանք ցուցաբերելու պատճառով:

Ռիադը պատրաստ է օգնել Վաշինգտոնին Իրաքը մասնատելու հարցում, սակայն նրան չի թողնի ներխուժել Արաբիա:

Ուղերձը հասկանալով՝ սիրիական Ազգային կոալիցիայի կողմից ստեղծված «ժամանակավոր կառավարությունը» պաշտոնից հեռացրեց գեներալ Աբդել Իլահ ալ-Բաշիրին և նրա ողջ շտաբին: Չունենալով ո´չ զորք, ո´չ սպաներ՝ Կոալիցիան կարող է վստահորեն հայտարարել, որ խոստացված 500 միլիոն դոլարը ստանալուց անմիջապես հետո այն համարյա ուղիղ կուղարկվի ԻԼԻԷ:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] Բարաք Օբամայի «West Point ռազմական ակադեմիայում արված ելույթը», Ցանց Վոլտեր, 28 մայիսի 2014 թվ. « Discours à l’académie militaire de West Point ».

[2] “Obama : Notion that Syrian opposition could have overthrown Assad with U.S. arms a "fantasy"”, CBS, 20 հունիսի 2014 թվ.:

[3] Ֆրանսերեն տարբերակ « Syrie : mettre fin à l’horrible guerre », Բան Կի-Մուն, Le Temps, 27 հունիսի 2014 թվ.:

[4] “Վաշինգտոնը գործի է դնում Իրաքի բաժանման իր ծրագիրը”, par Տիերի Մեյսանի, voltaire traduction Արեգ Մանասյան , Al-Watan (Syrie), Ցանց Վոլտեր, 18 juin 2014.

[5] “Kerry issues warning after Syria bombs Iraq”, ըստ Hamza Hendawi և Lara Jakes, Associated Press, 25 հունիսի 2014 թվ.:

[6] Այստեղ ( ici ) կարելի է ներբեռնել Powerpoint-ով ներկայացված տեքստը, որն ինձ էր փոխանցել ամերիկայն իրազեկիչը: Դժբախտաբար, նկարները կորցրել եմ. Taking Saudis out of Arabia, Laurent Murawiec, Defense Policy Board, 10 հուլիսի 2002 թվ.:

[7] “Saudi king makes landmark visit to Egypt”, Al-Arabiya, 20 հունիսի 2014 թվ.:

[8] “US, Sunni States Meet on Mideast Insurgent Crisis”, par Lara Jakes, Associated Press, 26 հունիսի 2014 թվ.:

[9] « Kerry, Syrian Coalition Leader During Their Meeting in Jeddah », Department of State, 27 հունիսի 2014 թվ.:

[10] «Թագավորական դատարանի հրովարտակ . Երկու Սուրբ Մզկիթների ծառան թույլատրում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները թագավորության անվտանգությունն ապահովելու համար», սաուդյան լրատվական գործակալություն, 26 հունիսի 2014 թվ.:

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր