Ցանց Վոլտեր

Քուրդիստանը և Խալիֆաթը

Մի քանի շաբաթում երկու միավոր՝ Քուրդիստանը և Խալիֆաթը, որոնց համար քչերն էին ապագա կանխորոշում, գտնվում են իրականացման փուլում: Տիերրի Մեյսանի վերլուծությունը, ըստ որի այս երկու միավորները Վաշինգտոնի ղեկավարությամբ փոխհամագործակցում են միմյանց հետ, ապացուցում է փաստերով: Այս հոդվածում նա ուսումնասիրում է վերջին զարգացումները:

| Դամասկոս (Սիրիա)
+
JPEG - 19.1 ko

Մոսուլի անկումից հետո ես հաստատում էի, որ ներկայումս Իրաքում ընթացող պատերազմը պետք չէ մեկնաբանել որպես ԻԼԻԷ կողմից իրականացվող ռազմական գործողություն, այլ որպես երկրի վերաձևափոխման ամերիկյան ծրագրի իրականացման նպատակով ջիհադիստների և տեղական քրդական կառավարության փոխհամաձայնեցված հարձակում [1]: Այս հարցում ես մենակ էի և հանգամանքների նմանօրինակ ընկալումը հակասական էր թվում: Երեք շաբաթ անց ամենն ակնհայտ դարձավ:

Քուրդիստանի ստեղծումը

Հունիսի 20-ին Իսրայելը տեղական քրդական կառավարությունից նավթ էր գնել, որը, չնայած իրաքյան դաշնային կառավարության արտահայտած տեսակետին, գողացվել էր Քիրքուքում [2]: Նավթի փոխադրումն ապահովել էր ինչպես ԻԼԻԷ, որը վերահսկում է նավթամուղը, այնպես էլ Թուրքիայի կողմից, որն էլ թույլատրել էր, որպեսզի այն Ջեյհանում բեռնվի նավթի լցանավի մեջ:

Հունիսի 25-ին Իրաքի քաղաքական կուսակցությունները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, ձևավորել են տեղական միացյալ կառավարություն: Մինչ այդ նրանք բաժանված էին երկու մեծ կոալիցիաների՝ մեկը ղեկավարվում է թուրքական և իսրայելական կողմնորոշում ունեցող Բարզանիի Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության կողմից, իսկ մյուսը իրանական և սիրիական կողմնորոշում ունեցող Թալաբանիի Քուրդիստանի հայրենասիրական միության կողմից: Այս երկու խմբավորումների միջև միությունը անհնար կլիներ առանց Թել-Ավիվի, Վաշինգտոնի և Թեհրանի միջև նախնական համաձայնության:

Դրուզ քաղաքական գործիչ Մենդի Սաֆադին (Mendi Safadi), ով հաստատում է Իսրայելի և սիրիական զինյալների միջև գոյություն ունեցող կապը, Ռովեն Ռիվլինին (Reuven Rivlin) էր փոխանցել Սիրիայում ձախակողմյան քրդական կուսակցության նամակը Կնեսետում նրա ընտրվելու առթիվ և կոչ արել աջակցել անկախ Քուրդիստանի ստեղծման հարցում:

Հունիսի 26-ին և 27-ին Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Վիլլիամ Հեյգը մեկնել էր Բաղդադ և Էրբիլ: Նախատեսվածին պես Վարչապետ Նուրի ալ-Մալիքիին կոչ էր արել ստեղծել ինկլյուզիվ կառավարություն՝ լավ գիտակցելով, որ նա այդ քայլին չի գնա: Այս ամենն արժանացավ լոնդոնյան մամուլի ծաղրանքին, ըստ որի նրա խորհուրդը «մի փոքր» ուշացած էր [3]: Այնուհետև, նա Մասուդ Բարզանիի հետ քննարկել էր ապագա Քուրդիստանի անկախության հարցը: Ինչպես հաճախ է պատահում՝ բրիտանացիների հայտնվելը վճռորոշ պահի մասին է վկայում:

Հունիսի 29-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության ուսումնասիրությունների Թել-Ավիվի համալսարանում իր ելույթի ժամանակ վերջ է դրել գոյություն ունեցող տաբուին՝ հայտարարելով, որ Իսրայելը կաջակցի քրդական պետության ստեղծման հարցում: Զգուշավորություն ցուցաբերելով՝ նա ձեռնպահ է մնացել սահմանների հստակեցման հարցում, որոնք ժամանակի հետ միշտ էլ կարող են փոփոխվել [4]:

Հուլիսի 3-ին Քուրդիստանի տեղական կառավարության նախագահ Մասուդ Բարզանին իր խորհրդարանին կոչ էր արել ինքնորոշման հանրաքվե կազմակերպել: Առանց որևէ անակնկալի Սպիտակ տունը հրապարակային արձագանքեց՝ վերահաստատելով իր աջակցությունը «ժողովրդավարական, բազմակարծ և բարեկամական Իրաքին», իսկ մինչ այդ փոխնախագահ Ջո Բայդենը, հանրաքվեն նախապատրաստելու համար, մասնավոր հանդիպում է ունեցել Բարզանիի աշխատակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնի հետ:

Դժվար է պատկերացնել, որ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը (որոնց մեծամասնությունը գտնվում է Իրաքում, իսկ փոքր մասը Սիրիայում) ունակ կլինի երկու երկրներում միաժամանակ հանրաքվե կազմակերպել: Ուստիՙ Վաշինգտոնը կբավարարվի ներկայիս Իրաքից անջատ Քուրդիստանով և կհետաձգի Սիրիայի և Թուրքիայի մասնատման գործընթացը: Այժմ Վաշինգտոնն ավելացնում է Դամասկոսին (որի հետ նորից սկսել է խոսել) և Անկարային (որը ոչնչի չի հավատում) ուղղված հանգստացնող մեսիջների քանակը:

Հարցը, որը հուզում է բոլորին կայանում է նրանում, թե ինչպիսին է լինելու այս նոր Պետության արտաքին քաղաքականությունը: Մինչ այժմ Բարզանիների կլանին հաջողվել էր, Իսրայելի հետ կապվելով, ստեղծել բարեկեցության մի կղզյակ: Եթե այս ընտրությունը երկար շարունակվի, ապա տարածաշրջանում ամբողջովին կփոխվի ստրատեգիական հավասարակշռությունը:

Խալիֆաթի ուրվականը

Այս ընթացքում ԻԼԻԷ հռչակեց Խալիֆաթի ստեղծման մասին: Լիրիկական երկար տեքստում, Ղուրանից բազում մեջբերումներով, հայտարարվում է, որ Շարիաթի հաստատմամբ Սիրիայում և Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հաջողության հասնելով եկել են այն եզրահանգման, որ Խալիֆաթի պահը հասունացել է:

ԻԼԻԷ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին ընտրվել է Խալիֆ և բոլոր հավատացյալները, որտեղ էլ որ լինեն, պետք է ենթարկվեն նրան [5]: Պետության նոր ղեկավարի որևէ լուսանկար չկա, ոչ ոք տեղյակ չէ, արդյոք ալ-Բաղդադին իրականում գոյություն ունի կամ արդյոք «խալիֆ Իբրահիմի» անունը միայն սարսափեցնելու համար է:

Հյուսիսային Աֆրիկայի Ալ-Քաիդա խմբավորումն իր աջակցությունն է հայտնել «Իսլամական Էմիրության հերոսներին»: Արաբական թերակղզու Ալ-Քաիդա խմբավորումն իր հերթին հաջողության և հաղթանակների իր սրտագին մաղթանքներն է հղել: Ալ-Քաիդային անդամակցող այլ խմբավորումներ ևս, ինչպես օրինակ Նիգերիայում գործող Բոկո Հարամ և Սոմալիում գործող Շաբաաբը շուտով ԻԼԻԷ իրենց հավատարմությունն ու հնազանդությունն են հայտնելու: Այսպիսով տեղի է ունենում Ալ-Քաիդայի մուտացիոն գործընթաց, որի արդյունքում միջազգային ահաբեկչական ցանցից այն ձեռք է բերում չճանաչված Պետության կարգավիճակ:

Ինչ էլ որ լինի ԻԼԻԷ զգուշորեն շարունակում է իր առաջխաղացումը: Նրանք ունակ են կռվելու որոշակի սահմաններում և չափազանց զգուշավոր են Վաշինգտոնի և նրա դաշնակիցների շահերը չվնասելու հարցում՝ ներառյալ հանգամանքների բերումով ձեռք բերված դաշնակիցների շահերը: Այսպիսով, Սամարայում ԻԼԻԷ Իրանին չհրահրելու պատճառով միտումնավոր խուսափել է շիա իմամների դամբարանները գրոհելուց:

Այդ պահից սկսած Իրաքի վերաձևման շուրջ Վաշինգտոնում բազում տեսակետներ ի հայտ եկան: Ազգային անվտանգության գործակալության (NSA) և ԿՀՎ-ի (CIA) նախկին ղեկավար Միշել Հայդենը (Michael Hayden) Fox News-ով հայտնեց հետևյալ տեսակետը՝ «Ապստամբների կողմից սունիներով բնակեցված տարածքների մեծամասնության նվաճմամբ Իրաքն արդեն իսկ դադարել է գոյություն ունենալուց: Մասնատումն անխուսափելի էր»: Այս հայտարարություններն ուղեկցվել են ներխուժման կոչերով: Ջորջ Բուշի նախկին խորհրդական, այնուհետև Բարաք Օբամայի օրոք Իրաքում դեսպան Ջեյմս Ջեֆֆրին (James Jeffrey) մեկնաբանեց հետևյալ կերպ՝ «[Ջիհադիստները] երբեք կանգ չեն առել, անգամ այն ժամանակ, երբ 2010-2011 թթ. ես այնտեղ էի: Նրանք լիովին ջախջախված էին և կորցրել էին բնակչության աջակցությունը: Մենք հետապնդում էինք նրանց, իսկ նրանք անցել էին ընդհատակ: Որևէ պատճառ չկա նրանց քննադատելու, որևէ միջոց նրանց սանձելու, պետք է նրանց բոլորին սպանել»:

Ատլանտյան մամուլն այս տեսակետները մեկնաբանում է որպես Իրաքի մասնատման և ուժի գործադրմամբ տարածքային ամբողջականության պահպանման կողմնակիցների քննարկում: Իրականում Վաշինգտոնի ծրագիրը կայանում է հետևյալում՝ նախ նրանք թույլ կտան ջիհադիստներին մասնատել Իրաքը (և մի գուցե նաև Սաուդյան Արաբիան), այնուհետև երբ առաջադրանքն ավարտված կլինի, կվերացնեն նրանց,:

Այս հեռանկարում նախագահ Օբաման քննարկումներ է կազմակերպում և փորձում է մաքսիմալ հապաղել: Իրաք-ԱՄՆ Պաշտպանության համաձայնագրերի խախտմամբ նա Իրաք է ուղարկել ընդամենը 800 հոգու, որոնցից միայն 300 հոգին իրաքյան զորքերին ղեկավարելու, իսկ մնացյալն ամերիկյան դեսպանատան պաշտպանության նպատակով:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] «Վաշինգտոնը գործի է դնում Իրաքի բաժանման իր ծրագիրը» ; «Ջիհադիզմը և նավթաարդյունաբերությունը» ; «ԻԼԻԷ. որն է լինելու հաջորդ թիրախն Իրաքից հետո», ըստ Տիերրի Մեյսանի, Al-Watan/Ցանց Վոլտեր, 16, 23 և 30 հունիսի 2014 թվ.:

[2] “Israel accepts first delivery of disputed Kurdish pipeline oil”, Julia Payne, Reuters, 20 հունիսի 2014 թվ.:

[3] « William Hague flies in to Baghdadwith an appeal for unity – but it’s a bit late for that », ըստ Patrick Cockburn, The Independent, 26 հունիսի 2014 թվ.:

[4] « Address by PM Netanyahu at the Institute for National Security Studies », PM’s Office, 29 հունիսի 2014 թվ.:

[5] «Խալիֆաթի հռչակումը» « Proclamation du Califat », Réseau Voltaire, 1 հուլիսի 2014 թվ.:

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր