Ցանց Վոլտեր
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի

Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը

Ռուսաստանի նկատմամբ անգլո-սաքսոնյան ագրեսիան ձեռք է բերում ֆինանսական և տնտեսական պատերազմի բնույթ: Մոսկվան նախապատրաստվում է ռազմական գործողությունների՝ զարկ տալով իր գյուղատնտեսության ինքնուրույնությանը և բազմապատկելով դաշինքները: Ըստ Տիերրի Մեյսանի, Լևանի խալիֆայության ստեղծումից հետո, Վաշինգտոնը սեպտեմբերին պետք է տապալի Սանկտ Պետերբուրգում նոր ձևավորվելիք քարտեզը: Ռուսաստանի կողմից երկրի ներքին կայունության պահպանումն էլ կորոշի իրադարձությունների հետագա զարգացման ընթացքը:

| Դամասկոս (Սիրիա)
+
JPEG - 22.9 ko
2014 թվականի սեպտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպությունը, իր հնարավոր ընդարձակման պահից սկսած, կներկայացնի աշխարհի բնակչության 40 %-ին:

Աշխարհը գերիշխելու անգլո-սաքսերի կողմից մղվող պայքարը (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն և Իսրայել) զարգանում է միաժամանակ երկու ուղղություններով՝ «Ընդլայնված Մերձավոր Արևելքի» ստեղծմամբ՝ հարձակվելով միաժամանակ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի վրա և Ռուսաստանին Եվրամիությունից բաժանելու նպատակով Ուկրաինայում կազմակերպված ճգնաժամի միջոցով:

Այս մրցավազքում, XXI-րդ դարի էներգիայի աղբյուր հանդիսացող գազի համաշխարհային շուկայում, Վաշինգտոնը պարտադրում է, որպեսզի դոլարը հանդիսանա որպես միակ արժույթ այնպես, ինչպես այն պարտադրեց նավթի շուկայում [1]: Արևմտյան լրատվամիջոցները գրեթե ոչինչ չեն հայտնում Դոնբասում ընթացող պատերազմի մասին և այդ երկրների հասարակությունը տեղյակ չէ մարտերի մասշտաբների, ամերիկյան ռազմական ներկայության, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և փախստականների մասին: Փոխարենը արևմտյան լրատվամիջոցները ուշացումով լուսաբանում են Հյուսիսային Աֆրիկայում և Լևանում ընթացող իրադարձությունները՝ դրանք ներկայացնելով այսպես կոչված «արաբական գարնան» արդյունքի տեսանկյունից (այսինքն, գործնականում Մահմեդական եղբայրների կողմից իշխանության զավթում): Այդ իսկ պատճառով արաբներին օգնության հասնելու համար երբեք այսքան անհրաժեշտություն չի եղել, որոնք արևմտյան գաղութացման բացակայության պայմաններում ի վիճակի չեն խաղաղ ապրելու:

Այսօր Ռուսաստանը միակ գերտերությունն է, որն ունակ է առաջնորդել անգլո-սաքսոնյան իմպերալիզմի դեմ պայքարը: Այն ունի երեք լծակ. ԲՐԻԿՍ-ը՝ տնտեսական մրցակիցներից կազմված դաշինք, ուր գիտեն, որ հնարավոր է հզորանալ մյուսների հետ միասին, Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ Կենտրոնական Ասիան կայունացնելու համար Չինաստանի հետ ռազմավարական դաշինք և վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ նախկին Խորհրդային Միության երկրների ռազմական դաշինք:

JPEG - 22.3 ko

Հուլիսի 14-ից 16-ը Ֆորտալեզա քաղաքում (Բրազիլիա) տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ ԲՐԻԿՍ-ի անդամները հայտարարեցին Արժույթի պահուստային հիմնադրամի ստեղծման (հիմնականում չինական) և ԲՐԻԿՍ-ի Բանկի մասին, որոնք այլընտրանք կհանդիսանան Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին, այսինքն դոլարի համակարգին [2]:

Այս հայտարարությունից առաջ անգլո-սաքսերն ունեին իրենց պատասխանը՝ Ռուսաստանի և Չինաստանի մահմեդական ողջ բնակչության մեջ խժդժություններ նախապատրաստելու նպատակով Ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի ձևափոխումը խալիֆայության [3]: Նրանք արդեն իսկ հարձակվել են Սիրիայի վրա և ներխուժել են Իրաք ու Լիբանան: Սակայն նրանց չհաջողվեց Պաղեստինցիների մի հատվածին Եգիպտոս տեղահանել և կրկին խորապես ապակայունացնել տարածաշրջանը: Եվ վերջապես, նրանք Իրանից հեռու են մնում, որպեսզի Նախագահ Հասան Ռոհանիին հնարավորություն տան թուլացնելու հոմենեիստների հակաիմպերիալիստական շարժումը:

ԲՐԻԿՍ-ի կողմից արված հայտարարությունից երկու օր անց Միացյալ Նահանգները մեղադրեցին Ռուսաստանին Դոնբասի տարածքում Մալազիական ավիաուղիներին պատկանող MH17 չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման մեջ, որի արդյունքում զոհվեցին 298 հոգի: Չհիմնավորված հիմքերով ստիպեցին եվրոպացիներին տնտեսական պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ: Եվրամիության Խորհուրդը, իրեն համարելով դատարան, առանց որևէ ապացույց ունենալու դատապարտեց և պաշտպանվելու հնարավորություն չընձեռելով մեղադրեց Ռուսաստանին: Ֆինանսական համակարգի նկատմամբ «պատժամիջոցները» չուշացան:

Գիտակցելով, որ եվրոպացի առաջնորդներն իրենց ժողովուրդների շահերը պաշտպանելու փոխարեն աշխատում են անգլո-սաքսերի համար, Ռուսաստանը համբերատար սպասում է և մինչ այսօր Ուկրաինայի հետ պատերազմի մեջ չի մտնում: Ապստամբներին աջակցում է զենքերով և տեղեկատվությամբ և զորքեր ուղարկելուց ձեռնպահ մնալով՝ ապաստանում ավելի քան 500 000 փախստականների: Հնարավոր է, որ չխառնվի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը չի ապստամբել նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ և Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունը չի տապալվել:

Տնտեսական պատերազմին ի պատասխան, Մոսկվան նախընտրեց պատասխանել նմանատիպ միջոցներով, որոնք սակայն առնչվում են ոչ ֆինանսներին, այլ գյուղատնտեսությանը: Այս ընտրությունը կատարվել է երկու նկատառումներից ելնելով՝ նախևառաջ, կարճաժամկետ հեռանկարում ԲՐԻԿՍ-ի մյուս անդամները կարող են մեղմել այսպես կոչված «պատժամիջոցների» հետևանքները, և մյուս կողմից, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը նախապատրաստվում է պատերազմի և ինքնաբավ լինելու համար փորձում է վերակազմավորել իր ողջ գյուղատնտեսությունը:

Բացի այդ, անգլո-սաքսերը պլանավորել են Ռուսաստանը ներսից կաթվածահար անել: Սկզբում, Իսլամական էմիրության միջոցով՝ մահմեդական բնակչության մեջ ահաբեկչական խմբավորումներին ակտիվացնելով, այնուհետև սեպտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, լրատվական դաշտի օգնությամբ, անհամաձայնության ալիք բարձրացնելով: Համապատասխան դրամական միջոցներն արդեն հատկացվել են երեսունին մոտ մեծ քաղաքների ընդդիմության բոլոր թեկնածուներին, ինչպես նաև առնվազն 50 000 ուկրաինացի սադրիչներ, փախստականների մեջ խառնված, փորձում են Սանկտ Պետերբուրգում համախմբվել: Նրանց մեծամասնությունը երկքաղաքացիներ են: Ակնհայտ է, որ շրջաններից մեկում ցույցեր են նախապատրաստվելու, ինչպես տեղի ունեցան Մոսկվայում 2011 թվականի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ, այնուհետև բռնություններ կկազմակերպվեն և երկրում կսկսվի գունավոր հեղափոխության գործընթացը, որին կողմնակից են պետական պաշտոնյաների և իշխող դասի մի մասը:

Այդ ամենն իրագործելու համար Վաշինգտոնը Ռուսաստանում դեսպանի պաշտոնում նշանակել է Ջոն Թեֆֆտին (John Tefft), ով Վրաստանում նախապատրաստել էր «վարդերի հեղափոխությունը», իսկ Ուկրաինայում՝ պետական հեղաշրջումը:

Նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աջակցությունը, ում Վաշինգտոնն ակնկալում էր հավաքագրել Պուտինին գահընկեց անելու համար:

JPEG - 11.7 ko
Նարենդրա Մոդիի

Ըմբռնելով անխուսափելի վտանգը` Մոսկվան կփորձի համոզել Պեկինին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (OCS) Իրանի փոխարեն համաձայնվել Հնդկաստանի անդամակցության հետ (ինչպես նաև Պակիստանի և Մոնղոլիայի): Որոշման մասին պետք է հրապարակվի սեպտեմբերի 12-ին և 13-ին Դուշանբեյում (Տաջիկստան) նախատեսված գագաթաժողովի ժամանակ: Դրանով իսկ վերջ կդրվի Հնդկաստանի և Չինաստանի միջև դարեր շարունակ շարունակվող հակամարտությանը և նրանք կընդգրկվեն ռազմական համագործակցության մեջ: Այս շրջադարձը, եթե այն հաստատվի, վերջ կդնի Նյու Դելիի և Վաշինգտոնի միջև առկա մեղրամսին, որը հույս ուներ Հնդկաստանին Ռուսաստանից հեռացնել՝ մասնավորապես միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն տալու ճանապարհով: Նյու Դելիի անդամակցությունը նոր վարչապետ Նարենդրա Մոդիի (Narendra Modi) անկեղծության հաստատումը կլինի, որի գլխին կախված է 2002 թվականին Գուջարատում (Gujarat) հակամահմեդական բռնությունների աջակցման մեղադրանքը, ուր նա ղեկավար-նախարարի պաշտոն էր զբաղեցնում:

JPEG - 17 ko
Ալի Համենեի

Իսկ Իրանի անդամակցությունը, որը Վաշինգտոնի համար նման կլինի սադրանքի, Շանհայի համագործակցության կազմակերպությանը թույլ կտա հստակ իմանալ ջիհադիստների գործողությունների և նրանց հակազդելու միջոցների մասին: Եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա այդ պարագայում Իրանի անդամակցությամբ կնվազի իրանական կողմի՝ «Մեծ Սատանայի» հետ բանակցելու ցանկությունը, որի աջակցությամբ է շեյխ Հասան Ռոհանին ընտրվել նախագահի պաշտոնում: Իրանի անդամակցությունը կվերահաստատի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեի իշխանությունը:

Փաստացի, այս անդամակցությունները կնշմարեն աշխարհում Արևմուտքից դեպի Արևելք փոփոխության սկիզբը [4]: Մնում է միայն, որ այս զարգացումը պաշտպանվի ռազմականապես: Դա Ռուսաստանի շուրջը ստեղծված Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության դերն է լինելու (OTSC), որին սակայն Չինաստանը չի անդամակցում: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, այս կազմակերպությունը դասական դաշինք է, ՄԱԿ-ի խարտիայի հետ համատեղելի, քանի որ յուրաքանչյուր անդամ պահպանում է դրանից դուրս գալու իր ընտրությունը: Եվ այս ազատության վրա հենվելով՝ Վաշինգտոնը վերջին ամիսների ընթացքում փորձել է գնել կազմակերպության որոշ անդամներին՝ մասնավորապես Հայաստանին: Սակայն, Ուկրաինայում տիրող քաոսային իրավիճակը սթափեցրել է բոլոր նրանց, ովքեր փափագում էին Միացյալ Նահանգների «պաշտպանությունը»:

Ուստի, գալիք շաբաթների ընթացքում, լարվածությունն էլ ավելի է թեժանալու:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

[1] « Qu’ont en commun les guerres en Ukraine, à Gaza, en Syrie et en Libye ? », ըստ Alfredo Jalife-Rahme, Թարգմանությունը Arnaud Bréart, La Jornada (Մեքսիկա), Ցանց Վոլտեր, 7 օգոստոսի 2014 թվ.:

[2] « Vers une nouvelle architecture financière », ըստ Ariel Noyola Rodríguez, Ցանց Վոլտեր, 1 հուլիսի 2014 թվ.: “Sixth BRICS Summit : Fortaleza Declaration and Action Plan”, Voltaire Network, 16 July 2014.

[3] « Un djihad mondial contre les BRICS ? », ըստ Alfredo Jalife-Rahme, Թարգմանությունը Arnaud Bréart, La Jornada (Մեքսիկա), Ցանց Վոլտեր, 18 հուլիսի 2014 թվ.:

[4] “Russia and China in the Balance of the Middle East : Syria and other countries”, ըստ Imad Fawzi Shueibi, Voltaire Network, 27 հունվար 2012 թվ.:

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր