Ցանց Վոլտեր

ՆԱՏՕ-ն փորձում է խոչընդոտել Ռուսաստանի և Չինաստանի զարգացմանը

Նյուպորտում կայացած ՆԱՏՕ-ի շքեղ գագաթնաժողովում չհրապարակվեցին ընդունված հիմնական որոշումները, որոնք մի գուցե ընդունվել են գաղտնիության պայմաններում: Փորձելով խոչընդոտել Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև Հնդկաստանի զարգացմանը՝ ՆԱՏՕ-ն կարող է հույսը դնել Իսլամական էմիրության վրա, որին կեղծավորաբար դատապարտում է և որի դեմ կեղծ պայքար է մղում:

| Փարիզ (Ֆրանսիա)
+
JPEG - 19.4 ko

Պրագայի 2002 թվականի գագաթնաժողովից հետո Նյուպորտում կայացած գագաթնաժողովը ՆԱՏՕ-ի համար ամենակարևորն էր: Այն ժամանակ օրակարգային էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների Դաշինքին անդամակցելու հարցը: Իսկ այս անգամ Ռուսաստանի և Չինաստանի զարգացման երկարաժամկետ զսպման մարտավարության պլանավորումն էր, որպեսզի նրանք չկարողանան մրցակցել Միացյալ Նահանգների հետ [1]:

ՆԱՏՕ-ի հետ կապված ամեն ինչ տարաձայնության թեմա է դառնում: Հիրավի, կառույցն իր ստեղծման պահից՝ 1949 թվականից ի վեր, չի դադարել կեղծել փաստերը, որպեսզի ներկայանա որպես սովետական էքսպանսիոնիզմից պաշտպանվող դաշինք, մինչդեռ վեց տարի անց՝ 1955 թվականին ստեղծված Վարշավյան պայմանագրի նպատակն էր սոցիալիստական երկրներին պաշտպանել անգլո-սաքսոնյան իմպերիալիզմից (այլ ոչ հակառակը):

Բացի այդ, չնայած իր անվանմանը, ՆԱՏՕ-ն հավասարների դաշինք չէ, այլ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից գործընկեր բանակներին վասալ դարձնող կառույց: «Դաշինքի» բոլոր անդամ-պետությունների բանակները գտնվում են Եվրոպայում ԱՄՆ զորքերի ղեկավարման ենթակայության տակ, իսկ ՆԱՏՕ-ի գաղտնի ծառայությունը՝ « Gladio-ն », գտնվում է Վաշինգտոնի և Լոնդոնի համատեղ կառավարման ներքո, որը հսկում է, որպեսզի անդամ-պետություններում իշխանության չգան հակաիմպերիալիստական ուժերը [2]: Այս ամենի իրականացման համար ՆԱՏՕ-ն չի սահմանափակվում ո´չ քաղաքական սպանություններով, ո´չ էլ պետական հեղաշրջումներ իրականացնելով (Ֆրանսիայում [3], Իտալիայում, Հունաստանում, Կիպրոսում և Թուրքիայում):

Այդ վասալացումը հակասում է ՄԱԿ-ի Խարտիային, քանի որ անդամ-պետությունները կորցնում են իրենց արտաքին քաղաքականության և պաշտպանության ինքնուրույնությունը: Այս կապակցությամբ ժամանակին քննադատություններ էին հնչել նաև Սովետական Միության, այնուհետև Շարլ դը Գոլի կողմից, ով, չնայած իր նկատմամբ ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող Գաղտնի զինված կազմակերպության (OAS) քառասունից ավելի իրականացրած մահափորձերին, վերընտրվեց և հայտարարեց Ֆրանսիայի ՆԱՏՕ-ի հրամանատարությունից անհապաղ դուրս գալու և 64 000 զինծառայողների և վարչական աշխատակիցների Ֆրանսիայի տարածքից դուրս բերման մասին:

Ֆրանսիայի անկախության այս էջն ավարտվեց Ժակ Շիրակի ընտրվելով, երբ Էլիզեյան պալատ մուտք գործելուց մի քանի շաբաթ անց Ֆրանսիան վերինտեգրվեց Դաշինքի Նախարարների խորհրդի և Ռազմական կոմիտեի կազմում: 2009 թվականին Նիկոլա Սարկոզիի որոշմամբ ֆրանսիական բանակն անցավ Միացյալ Նահանգների հրամանատարության տակ և այդպիսով վերջնականապես ավարտվեց անկախության շրջանը:

Անդամ-երկրների վասալացումը շարունակվեց բազմաթիվ քաղաքացիական հաստատությունների ստեղծմամբ, որոնցից ամենագլխավորն ու արդյունավետը Եվրոպական Միությունն է: Չնայած տարածված կարծիքին, ներկայիս Միությունը, ընդհանուր առմամբ, գրեթե կապ չունի եվրոպական միասնության գաղափարի հետ: Ընթանում է Եվրոպան երկու բլոկի բաժանման գործընթացը: Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական գործադիր մարմնի գրասենյակները հիմնականում տեղակայված են Բրյուսելում, իսկ երկրորդական նշանակություն ունեցողները՝ Լյուքսեմբուրգում: Դա պայմանավորված է անգլոսաքսոնների կողմից Միության վերահսկմամբ: Հաճախ անտեսվում է, որ Դաշինքը պարզապես ռազմական պայմանագիր չէ, քանի որ այն միջամտում է նաև տնտեսությանը: Նախևառաջ, ՆԱՏՕ-ն Եվրոպայի Պաշտպանության արդյունաբերության առաջին հաճախորդն է, այնուհետև այն իր առաջարկների համար նորմեր է սահմանում, այսինքն այն ամենի համար, ինչն առնչվում է իր զինվորների առօրյա կյանքին: Դրանք այն նորմերն են, որոնք առաջարկվել են Եվրոպական Հանձնաժողովի կողմից, այնուհետև հաստատվել Եվրոպական Խորհրդարանի կողմից: Ներկայումս ՆԱՏՕ-ի բյուջեի 3/4 մասն ապահովում է Միացյալ Նահանգները:

Անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի ծրագրի ապագան

2001 թվականի պետական հեղաշրջումից հետո [4], Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առճակատում էին ծրագրում: Նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Հեռավոր-Արևելքում ամերիկյան զորքերի վերադասավորման մասին: Սակայն, ծրագիրն առժամանակ դադարեցվեց Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական վերելքի պատճառով, որը 2008 թվականին ապացուցեց, որ ունակ է պաշտպանել Վրաստանի կողմից հարձակման ենթարկված Հարավային Օսեթիան, իսկ Կիևի հեղափոխականների սպառնալիքներից՝ Ղրիմը:

Բացի դա, «հակահրթիռային պաշտպանության համակարգի» ծրագրից նույնպես հրաժարվեցին: Այն ներկայացնելով որպես իրանական հրթիռներից պաշտպանվելու համակարգ՝ իրականում «պաշտպանական օղակը» Ռուսաստանին կաթվածահար անելու նպատակ է հետապնդում: Քարտեզին հայացք գցելով հնարավոր է փաստել, որ իրանական հրթիռները, եթե արձակվեին ԱՄՆ-ի վրա, չէին անցնելու Կենտրոնական Եվրոպայի վրայով, այլ ավելի կարճ ճանապարհով՝ հյուսիսային բևեռով: Ծրագրից հրաժարվեցին, քանի որ տեխնիկապես անհնար է ոչնչացնել վերջին սերնդի ռուսական միջմայրցամաքային հրթիռները:

Լիովին «շրջվելով դեպի Ասիա»՝ Վաշինգտոնը սրեց Չինաստանի և նրա հարևանների՝ մասնավորապես Ճապոնիայի միջև լարվածությունը: ՆԱՏՕ-ն, որը Հյուսիսային Ամերիկայից պատմականորեն ստրկացնում է Եվրոպային, համագործակցության պայմանագրերի միջոցով, ողջ երկրագնդով մեկ իր գործողությունների շրջանակն ընդլայնելու համար, բաց է Ասիայի և Օվկիանայի գործընկերների համար՝ հատկապես Ավստրալիայի և Ճապոնիայի [5]:

Բյուջետային սահմանափակումների այս ժամանակահատվածում, Դաշինքը, որը ճգնաժամ չի ճանաչում, Բրյուսելում նոր կենտրոնակայան է կառուցում, որի բյուջեն կազմում է աստղաբաշխական 1 միլիարդ եվրո: Կառույցը պետք է հանձնվի 2017 թվականի սկզբին [6]:

JPEG - 22.9 ko

Իսլամական էմիրության հարցը

Միացյալ Նահանգների հետ մրցակցելու՝ Չինաստանին և Ռուսաստանին հումքի նկատմամբ բավարար հսկողության սահմանափակման մտահոգությանն ամռանն ավելացավ Իսլամական էմիրության հարցը:

Զանգվածային լրատվամիջոցների կողմից ջիհադիստական կազմակերպության՝ Իրաքի ժողովրդի նկատմամբ գործած վայրագությունները դիվայնացման աստիճանի հասցվեցին, որոնց գործած հանցագործություններն ըստ էության նորություն չեն: Մենք բազմիցս բացատրել ենք, որ Իսլամական էմիրությունն արևմտյան մտահղացում է և վերջինիս գործողություններն Իրաքում լիովին համապատասխանում են Իրաքի՝ երեք տարբեր պետությունների բաժանման ծրագրին [7]: Ծրագրի իրականացման համար, որն իրականում մարդկության դեմ հանցագործություն է, ինչպես նաև էթնիկ զտում, Վաշինգտոնն աջակցություն ցուցաբերելով օգտագործում է մասնավոր այս բանակին՝ չմոռանալով նաև հրապարակայնորեն դատապարտելուց:

Միացյալ Նահանգներն իսլամական սպառնալիքի նկատմամբ միջոցներ ձեռնարկեցին այն բանից հետո միայն, երբ Իսլամական էմիրությունը գլխատեց ամերիկյան երկու քաղաքացիների՝ լրագրողներ Ջեյմս Ֆոլիին և Ստիվեն Սոտլոֆֆին: Սակայն, տեսանյութերի ուշադիր ուսումնասիրությունը թույլ է տալիս կասկածել դրանց իսկության վրա [8]: Նմանօրինակ խնդիր էր առաջացել նաև 2004 թվականին Նիկ Բերգի գլխատման կապակցությամբ [9]:

Մենք բազմիցս նշել ենք, որ Իսլամական էմիրությունը տարբերվում է նախկին ջիհադիստական խմբավորումներից իր հեռահաղորդակցության ծառայություններով և նվաճված տարածքները կառավարելու ունակ քաղաքացիական ղեկավարներով: Ըստ Ալֆրեդո Ջալիֆե-Ռահմի Խալիֆաթը, անգամ եթե ներկայումս հիմնականում իր գործունեությունը ծավալում է Սիրիայում և Իրաքում, նախատեսված է Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի դեմ երկարատև դիմակայության մեջ ներգրավվելու համար [10]:

Իսլամական էմիրության հարցը չէր մտցվել հակառուսական և հակաչինական օրակարգում, քանի որ այն դրա մասն է կազմում: Բացի այդ, չցանկանալով որևէ անդամ-պետության կողմից այս դիմակահանդեսի վերաբերյալ կասկածներ հայտնելուց, Վաշինգտոնը քննարկումը տեղափոխել էր կուլուարներ: Նախագահ Օբաման հրավիրել էր 8 երկրների ղեկավարների, ինչպես նաև Ավստրալիայի ղեկավարին (որը ՆԱՏՕ-ի անդամ չէ) պատերազմի վերաբերյալ իր ծրագիրը ներկայացնելու համար: Որոշվել է նաև Հորդանանին ընդգրկել այս խմբում:

JPEG - 28 ko

Գագաթաժողովի եզրահանգումները

Գագաթաժողովի ժամանակ բարձրացվեց Աֆղանստանում երկարատև ներակայության մասին հարցը: Անկասկած, ՆԱՏՕ-ն նախատեսվածին պես դուրս կբերի իր զորքերը տարվա վերջում, սակայն կպահպանի աֆղանական բանակի և երկրի անվտանգության նկատմամբ հսկողությունը:

Գագաթաժողովը հոգացել էր նաև Աֆղանստանի նախագահության երկու թեկնածուների կողմից Միացյալ Նահանգների դեմ քրեական պատասխանատվության պահանջների բացառման վերաբերյալ փաստաթղթի անհապաղ ստորագրման հարցը: Նշեմ նաև, որ նախագահական ընտրությունը կազմակերպվել է ամերիկյան զորքերի կողմից: Ուստի, այն թեկնածուն, ով չի արձագանքի այս կոչին, չի կարող ընտրված համարվել:

Ինչպես ցլին են կատաղեցնում կարմիր կտորի օգնությամբ, ռուսական արջագանքը տեսնելու համար, գագաթնաժողովի ընթացքում, որոշվեց ընդլայնել ՆԱՏՕ-ի վերահսկողությունը Եվրոպայի արևելյան մասի նկատմամբ (այդ թվում Ուկրաինայի): ՆԱՏՕ-Ռուսաստան Հիմնարար ակտը շաչունակեց ուժի մեջ մնալ և Ուկրաինան չներառվեց Դաշինքի կազմում: Նախընտրեցին շոշափել Կիևի և Դոնբասի միջև հավանական հրադադարի վերաբերյալ հարցը:

Բացի այդ գագաթնաժողովը Դաշինքին օժտեց երկու նոր գործիքներով՝ չինական ռազմական հաքերներին դիմակայելու կիբեր-պատերազմի ծառայությամբ և բրիտանական հրամանատարության ներքո 7 երկրներից բաղկացած 4 00 հոգանոց Արագ արձագանքման զորքերով:

Որոշ ծանոթագրություններ

Չնայած ուկրաինական կառավարության մեղադրանքներին, որոնց համաձայն Ռուսաստանը ներխուժել է երկրի տարածք … ընդամենը 1 000 հոգով, որոնց ոչ մեկ չի տեսել, ինչպես նաև Ջիուլիետտո Կիեզայի դիտարկմանը [11], գագաթաժողովում Մոսկվայի հետ պատերազմի մեջ մտնելու որոշում չի կայացվել և բավարարվել են պարզապես խորհրդանշական քայլով: Ուստի հասկանալի չէ Նյուպորտում այդօրինակ շքեղության իմաստը:

Կարևոր հարցերը քննարկվել են փակ դռներ հետևում՝ սեպտեմբերի 5-ին պետությունների ղեկավարների ժողովի ժամանակ, իսկ գաղտնի պատերազմների վերաբերյալ հարցերը՝ բացառապես որոշ դաշնակիցների հետ: 2011 թվականին ՆԱՏՕ-ն, Տրիպոլին ռմբակոծելուց առաջ, Ատլանտյան խորհրդի նիստ չհրավիրելով խախտել էր Դաշինքի կանոնադրությունը: Իրականում անհնար էր, որ բոլորը համաձայնվեին մասնակցել նմանօրինակ սպանդին: Այն ժամանակ Միացյալ Նահանգներն ու Միացյալ Թագավորությունը հարձակման պլանավորման համար, գաղտնի կերպով, Նեապոլում հրավիրել էին Ֆրանսիային, Իտալիային և Թուրքիային, որը մեկ շաբաթում առնվազն 40 000 քաղաքացիական կյանք էր խլել:

Եզրափակիչ կոմյունիկեն բացառիկ երեսպաշտություն է. ուկրաինական ճգնաժամը ձևակերպված է որպես ռուսական ագրեսիա, նշված չեն Մայդանում կատարված պետական հեղաշրջման, ոչ էլ նացիստներ ընդգրկող կառավարության մասին: Սիրիական ճգնաժամը ներկայացված է որպես փոքրամասնություններին պաշտպանող չափավոր ընդդիմության և Բաշար էլ-Ասադի արնախում վարչակարգի միջև հակամարտություն՝ անգամ չնշելով, որ սիրիական ռեժիմը դա Հանրապետություն է, իսկ չափավոր ընդդիմությունը Ծոցի դիկտատորների կողմից հովանավորվող կառույց: Մոռացվեց նաև, որ Lancaster House-ի պայմանագրի դրույթների համաձայն ճգնաժամը սկսվել էր ֆրանս-բրիտանական գաղտնի պատերազմի արդյունքում, որ նախագահ էլ-Ասադն ընտրվել է ընտրողների 63%-ի քվեները ստանալու արդյունքում և որ Սիրիայի արաբական հանրապետությունը միակն է, որը պաշտպանում է ոչ միայն փոքրամասնություններին, այլև մեծամասնություն կազմող սունիներին: Ցինիկ կերպով եզրափակիչ կոմյունիկեն հաստատում է, որ 1970 և 1973 բանաձևերի համապատասխան Դաշինքը պաշտպանել է լիբիայի ժողովրդին, այնինչ այս բանաձևերն օգտագործվել են ռեժիմի տապալման համար՝ երկիրը քաոսի մեջ ընկղմելով և 160 000 լիբիացիների սպանելով:

Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայի հյուսիս-արևելքում, այսինքն բացառապես այն երկրներում, որտեղ շրջանները կազմակերպված են ցեղային միությունների հիման վրա, ձախողումների արդյունքում մոտենում է իր մայրամուտին: Ուստի այն ի վիճակի չի լինելու Ռուսաստանի և Չինաստանի դեմ ուղղակի պատերազմի մեջ մտնել:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

[1] « Le sommet de l’Otan : guerre sur deux fronts », par Manlio Dinucci, Traduction Marie-Ange Patrizio, Il Manifesto (Italie), Réseau Voltaire, 4 septembre 2014.

[2] Lire Les armées secrètes de l’Otan, par le professeur Daniele Ganser, disponible en épisode sur Réseau Voltaire.

[3] Sur les coups d’État de 1958 et de 1961, on se reportera à (1) « Quand le stay-behind portait De Gaulle au pouvoir » et (2) « Quand le stay-behind voulait remplacer De Gaulle », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 27 août et 10 septembre 2001.

[4] Nous rappelons que le 11 Septembre 2001, pendant que le monde était hypnotisé par des attentats à New York et Washington, le président George W. Bush fut illégalement démis de ses fonctions en vertu du programme de « continuité du gouvernement ». Il ne les retrouva qu’en fin de journée, après que son pays ait profondément modifié sa politique étrangère et de Défense. Durant cette journée, tous les membres du Congrès et leurs équipes furent placés par l’autorité militaire en résidence surveillée au Greenbrier complex (Virginie occidentale) et à Mount Weather (Virginie).

[5] « Otan, offensive mondiale », par Manlio Dinucci, Traduction Marie-Ange Patrizio, Il Manifesto (Italie), Réseau Voltaire, 29 juillet 2014.

[6] « 1 milliard d’euros pour le nouveau siège de l’Otan », Réseau Voltaire, 29 janvier 2014.

[7] Voir notamment (1) « Le "Kurdistan", version israélienne», ; (2) « John McCain, le chef d’orchestre du "printemps arabe", et le Calife» ; (3) « Le grand retournement saoudien », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 1er juillet, 18 août et 1er septembre 2014,

[8] «Foley video with Briton was staged, experts say», Deborah Haynes, The Times, 24 août 2014; «Foley murder video ’may have been staged’», Bill Gardner, The Daily Telegraph, 25 août 2014. Et sur l’identité de Sotloff, voir : «Le journaliste décapité était un Israélien formé dans une antenne du Mossad», par Hicham Hamza, Panamza, 3 septembre 2014.

[9] « L’affaire Nicholas Berg », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 18 mai 2004.

[10] « Un djihad mondial contre les BRICS ? », par Alfredo Jalife-Rahme, Traduction Arnaud Bréart, La Jornada (México), Réseau Voltaire, 18 juillet 2014.

[11] « En Ukraine, les menteurs paniquent », par Giulietto Chiesa, Megachip (Italie), Réseau Voltaire, 3 septembre 2014.

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր