Ցանց Վոլտեր
Պետություններ

Իսրայել/Պաղեստինյան Պետության

Լևանում գազային պատերազմի ընդլայնումը Դամասկոս (Սիրիա) | 21 juillet 2014
Սիրիայի դեմ երեք տարի տևած պատերազմից հետո «Արևմուտքը» մտածված կերպով պատերազմի թատերաբեմը տեղափոխեց Իրաք, իսկ այնուհետև Պաղեստին: Կրոնական և աշխարհիկ կուսակցությունների միջև քաղաքական ակնհայտ հակասությունների հետևում գտնվող տնտեսական ամուր շահերը բացահայտում են այս մարտավարությունը: Լևանում բազմաթիվ խմբավորումներ մի քանի անգամ փոխել են իրենց ճամբարները, սակայն գազի հանքահորերը մնացել են անձեռնմխելի:
 
 
 Ջոն Քերրին չունի մշակված քաղաքականություն, ունի միայն մարտավարություն Դամասկոս (Սիրիա) | 18 mars 2014
Գլոբալիզացված աշխարհում յուրաքանչյուր հակամարտություն կապված է այլ հակամարտությունների հետ: Այն ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում արտացոլված է այլ տարածաշրջաններում: Տիերրի Մեյսանի կարծիքով Վաշինգտոնի ինքնագովություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, այլ ուղղված են եվրոպացիներին իրենց եկամտի ամենամեծ աղբյուրից կտրելու դեմ: Իսկ Ժնևի բանակցային գործընթացի տապալմամբ հնարավորություն կընձեռվի թուլացնել Սաուդյան Արաբիային և կենտրոնանալ Պաղեստինի հարցի վրա:
 
Ինչպիսին է ամերիկյան ռազմավարությունը Մերձավոր Արևելքում Դամասկոս (Սիրիա) | 10 février 2014
Ժնև 2 համաժողովի նախաշեմին Միացյալ Նահանգների դիրքորոշման կտրուկ շրջադարձը մեծ զարմանք է առաջացրել: Վաշինգտոնի համար այլևս երկրորդական է պատերազմի և խաղաղության մեջ իր դերակատարությունը, առաջնայինը Սաուդյան Արաբիայի գերիշխանության հաստատումն է Բաշար էլ-Ասսադի Սիրիայի նկատմամբ: Ըստ Տիերրի Մեյսանի` հայացքների այս կտրուկ շրջադարձը նպատակ ունի լրատվամիջոցների ուշադրությունը կենտորնացնել Սիրիայի վրա, որի ընթացքում գաղտնի բանակցություններ են ընթանում ԱՄՆ գլխավոր նպատակ համարվող Պաղեստինի շուրջ:
 
Մանդելան և Իսրայելը
Ըստ Տիերի Մեյսանի
ըստ Տիերի Մեյսանի
Ըստ Տիերի Մեյսանի 9 décembre 2013
Արևմուտքը խորը ցավով սգում է Նելսոն Մանդելայի մահը: Այս ցավը գաղութացման քաղաքականության և դրա անվան տակ կատարված հանցագործությունների փոխհատուցումն է: Անհասկանալի է այն, որ մեծարանքի նմանօրինակ պոռթկումով ուշադրության չեն արժանանում «գերմանական իմպերիալիզմի» տեսաբան Սեսիլ Ռոդսի աշխարհընկալման հիման վրա ստեղծված Հարավային Աֆրիկայի ռասիստական քաղաքականության թողած հետևանքները: Մանդելայի օրինակը այդ ամենի վառ ապացույցն է:
 
Գուտայի շրջափակումը ճեղքելու իսրայելա-սաուդյան ձախողումը Բեյրութ (Լիբանան) | 4 décembre 2013
Սիրիայի արաբական բանակի զորքերի կողմից Դամասկոսի արևելքում գտնվող արևելյան Գուտայի 7 ամիս շարունակվող շրջափակումը ճեղքելու վերջին հուսահատ փորձն ամբողջությամբ կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Հարձակումը սկսվեց նոյեմբերի 22-ին` մեծամասամբ Հորդանանից ժամանած հազարավոր սիրիացի և այլազգի վարձկանների մասնակցությամբ: Նրանց գլխավոր նպատակը մայրաքաղաքից 30 կմ հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Օտեիբա բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր, որը համարվում էր Դամասկոսի արվարձանում զինված խմբավորումների (...)