Ցանց Վոլտեր
Պետություններ

Իրաք

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը Դամասկոս (Սիրիա) | 3 septembre 2014
Չնայած որ 35 տարի շարունակ Սաուդյան Արաբիան աջակցել է բոլոր ջիհադիստական շարժումներին, Ռիադը հանկարծակի սկսել է փոխել իր քաղաքականությունը: Միապետության գոյության սպառնալիքով պայմանավորված, նույնիսկ Իսլամական էմիրության հնարավոր հարձակմամբ, Սաուդյան Արաբիան ազդարարեց այդ կազմակերպության կազմալուծման մասին: Չնայած այդ ամենին՝ Իսլամական էմիրությունը շարունակում է աջակցություն ստանալ Թուրքիայի և Իսրայելի կողմից, որոնք իրացնում են այս կազմակերպության կողմից գողացված նավթը:
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը Դամասկոս (Սիրիա) | 21 juillet 2014
Սիրիայի դեմ երեք տարի տևած պատերազմից հետո «Արևմուտքը» մտածված կերպով պատերազմի թատերաբեմը տեղափոխեց Իրաք, իսկ այնուհետև Պաղեստին: Կրոնական և աշխարհիկ կուսակցությունների միջև քաղաքական ակնհայտ հակասությունների հետևում գտնվող տնտեսական ամուր շահերը բացահայտում են այս մարտավարությունը: Լևանում բազմաթիվ խմբավորումներ մի քանի անգամ փոխել են իրենց ճամբարները, սակայն գազի հանքահորերը մնացել են անձեռնմխելի:
 
 
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը 5 juillet 2014
«Սիրիական չափավոր ընդդիմությանն» աջակցելու նպատակով 500 միլիոն դոլար հատկացնելու Սպիտակ Տան պահանջը, անգամ այն դեպքում, երբ նախագահ Օբաման այդ ընդդիմությանը «նախագահ Ասսադին տապալելու հարցում անընդունակ» էր որակել, ներկայացվել է որպես Սիրիայում Վաշինգտոնի ուշացած պարտավորվածություն: Սակայն, ըստ Տիերրի Մեյսանի, այս ամենն ուղղված չէ Սիրիայի դեմ. Միացյալ Նահանգները մեծածավալ զինուժ են տեղակայում Իրաքի շուրջ և սպառնում երրորդ թիրախին:
 
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը Դամասկոս (Սիրիա) | 23 juin 2014
Այն ընթացքում, երբ արևմտյան լրատվամիջոցներն Իրաքի և Լևանի իսլամական Էմիրությանը ներկայացնում են որպես Ղուրան կարդացող ջիհադիստների խմբավորում, վերջինս նավթի համար Իրաքում պատերազմ է սկսել: Իսրայելի օգնությամբ ԻԼԻԷ կտրել է դեպի Սիրիա նավթի մատակարարումը և երաշխավորել Քիրքուքի նավթի առևանգումը Քուրդիստանի տեղական կառավարության համար: Վաճառքն ապահովելու է Aramco ընկերությունը, որն իր հերթի կթաքցնի այս առևանգումը՝ «սաուդյան» նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելով:
 
Վաշինգտոնը գործի է դնում Իրաքի բաժանման իր ծրագիրը 18 juin 2014
Համաշխարհային մամուլի կողմից Իրաքի հանկարծակի տապալումը ներկայացվեց որպես Իրաքի և Լևանի իսլամական Էմիրություն (ԻԼԻԷ) ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանք: Սակայն ով կարող է հավատալ, որ Վաշինգտոնի կողմից զինված և կազմավորված պետությունը կարող էր, մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում, տապալվել պաշտոնապես անկախ գործող ջիհադիստական խմբավորման կողմից: Բացի այդ, ով կարող է հավատալ, որ Սիրիայում ԻԼԻԷ-ն աջակցողներն անկեղծորեն դատապարտում են Իրաքում վերջինիս գործողությունները: Տիերրի Մեյսանը բացահայտում է այս իրադարձության քողարկված կողմերը: