Ցանց Վոլտեր
Թեմաներ

Հաղորդագրություն

Դեպի Միացյալ Նահանգների քարոզչության ավարտը Դամասկոս (Սիրիա) | 21 avril 2014
Անգլո-սաքսոնյան կայսրությունը, մեկ դար շարունակ, հիմնված է եղել քարոզչության վրա: Քարոզչության շնորհիվ հաջողվել է մեզ համոզել, որ ԱՄՆ-ը հանդիսանում է «ազատության երկիր» և պատերազմներ է վարում միմիայն իր գաղափարների պաշտպանության համար: Սակայն, Ուկրաինայում տիրող ներկա ճգնաժամը փոխել է խաղի կանոնները. Վաշինգտոնն ու իր դաշնակիցներն այլևս միակ խոսացողները չեն: Կեղծիքները բացեիբաց վիճարկվում են մեկ այլ հզոր երկրի՝ Ռուսաստանի կառավարության և զանգվածային լրատվության միջոցների կողմից: Արբանյակների և համացանցի դարաշրջանում անգլո-սաքսոնյան քարոզչությունն այլևս չի աշխատում:
 
Կեղծ նկարներ Ուկրաինայում 11 février 2014
Ուկրաինական ոստիկանական զորքերի կողմից ձերբակալված մերկ ուկրաինացու նկարները, որտեղ ոստիկանները վերջինիս ծաղրի են ենթարկում, անմիջապես տարածվեցին աշխարհով մեկ: Նկարներն ապացուցում են ռեժիմի վայրագությունը, որին Մայդանի փառապանծ ցուցարարները փորձում են տապալել:
Սակայն կա մի խնդիր. միջադեպի վերջում, ոստիկանական համազգեստով, կադրում երևում է Անդրեյ Դուբովիկը: Պարոն Դուբովիկը վաղուց դուրս է եկել Ներքին գործերի նախարարությունից՝ դառնալով օլիգարխ Յուլիա Տիմոշենկոյի «Հայրենիք» (Բատկիվշչինա) Համաուկրաինական միության անվտանգության պատասխանատուն:
Ըստ Վրեմիա (...)