Ցանց Վոլտեր
Պետություններ

Ուկրաինա

 Ջոն Քերրին չունի մշակված քաղաքականություն, ունի միայն մարտավարություն Դամասկոս (Սիրիա) | 18 mars 2014
Գլոբալիզացված աշխարհում յուրաքանչյուր հակամարտություն կապված է այլ հակամարտությունների հետ: Այն ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում արտացոլված է այլ տարածաշրջաններում: Տիերրի Մեյսանի կարծիքով Վաշինգտոնի ինքնագովություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, այլ ուղղված են եվրոպացիներին իրենց եկամտի ամենամեծ աղբյուրից կտրելու դեմ: Իսկ Ժնևի բանակցային գործընթացի տապալմամբ հնարավորություն կընձեռվի թուլացնել Սաուդյան Արաբիային և կենտրոնանալ Պաղեստինի հարցի վրա:
 
Կիևում տեղի ունեցած հեղափոխության նկատմամբ Մոսկվան պասիվ դիտորդի կարգավիճակում հանդես չի գա 2 mars 2014
Այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները ցնծում են Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջման առթիվ, որն արևմտյան հանրություններին ներկայացվում է որպես հեղափոխություն, Ուկրաինայում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Վաշինգտոնի և Մոսկվայի միջև սակարկություններ սկսած խարդախ կառավարության փոխարեն երկրի կառավարման ղեկն անցավ ամերիկյան գործակալների ձեռքը, որոնք էլ իրենց հերթին պետք լուծեն իրենց իսկ կողմից ստեղծած խնդիրները: Ներկայումս երկիրը կազմալուծված է և ով էլ որ գա իշխանության, չի կարողանալու արագ հաղթահարել ստեղծված իրավիճակը: Ռուսաստանն արդեն կարող է պաշտպանել իր սեփական շահերը՝ վերջ դնելով վերջին 20 տարիներին տեղի ունեցած կոռուպցիոն երևույթների նկատմամբ իր պասիվ աջակցությանը:
 
Կեղծ նկարներ Ուկրաինայում 11 février 2014
Ուկրաինական ոստիկանական զորքերի կողմից ձերբակալված մերկ ուկրաինացու նկարները, որտեղ ոստիկանները վերջինիս ծաղրի են ենթարկում, անմիջապես տարածվեցին աշխարհով մեկ: Նկարներն ապացուցում են ռեժիմի վայրագությունը, որին Մայդանի փառապանծ ցուցարարները փորձում են տապալել:
Սակայն կա մի խնդիր. միջադեպի վերջում, ոստիկանական համազգեստով, կադրում երևում է Անդրեյ Դուբովիկը: Պարոն Դուբովիկը վաղուց դուրս է եկել Ներքին գործերի նախարարությունից՝ դառնալով օլիգարխ Յուլիա Տիմոշենկոյի «Հայրենիք» (Բատկիվշչինա) Համաուկրաինական միության անվտանգության պատասխանատուն:
Ըստ Վրեմիա (...)