1975 թվականի ապրիլի 11, Երուսաղեմ, Վարչապետի նստավայր: Ձախից աջ` Էսշել Ռհուդի (Հարավային Աֆրիկայի քարոզչության ղեկավար), Իցհակ Ռաբին (Իսրայելի վարչապետ), Հենրիկ վան դեն Բերգ (Հարավային Աֆրիկայի գաղտնի ծառայության ղեկավար) և Շիմոն Պերես (Իսրայելի պաշտպանության նախարար):

Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ ողջ աշխարհում ևս մեկ անգամ հիշվեց նրա կատարած աշխատանքը: Սակայն ու±մ է հարկավոր Հարավային Աֆրիկայում ռասիզմի դեմ տարած հաղթանակի նրա օրինակը, եթե ռասիստական գաղափարախոսությունը շարունակում է գոյություն ունենալ Իսրայել պետությունում:

Սիոնիզմը հուդաիզմի պտուղը չէ: Այն իմպերիալիստական ծրագիր է, որը ծնունդ է առել բրիտանական մաքրակրոնության գաղափարախոսությունից: XVII-րդ դարում Լորդ Կրոմվելը տապալեց անգլիական միապետությունը և հռչակեց Հանրապետություն: Նա հաստատեց իրավահավասար հասարակություն և ցանկացավ ընդլայնվել այնքան, որքան հնարավորություն կընձեռեր իր երկրի հզորությունը: Դրա իրականացման համար նա ակնկալում էր դաշինք կնքել հրեական սփյուռքի հետ, որոնք պետք է դառնային բրիտանական իմպերիալիզմի առաջամարտիկները: Նա թույլատրեց հրեաներին վերադառնալ Անգլիա, որտեղից նրանց վտարել էին 400 տարի առաջ և հայտարարեց, որ կստեղծի հրեական պետություն: Ավաղ նա մահացավայդպես էլ չհասցնելով համոզել հրեաներին միանալ իր ծրագրին: Բրիտանական կայսրությունը շարունակեց համոզել հրեական սփյուռքին և առաջարկեց ստեղծել հրեական պետություն, ինչն էլ Բեռլինի կոնֆերանսի ժամանակ արեց Վիկտորիա թագուհու վարչապետ Բենյամին Դիզրայելին: Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ բրիտանական իմպերիալիզմի տեսաբան, De Beers ադամանդի կազմակերպության և Ռոդեզիայի հիմնադիր «մեծապատիվ» Սեսիլ Ռոդսը Թեոդոր Հերցլի մեջ տեսավ իրեն այդքան անհրաժեշտ լոբիստին: Նրանց միջև մեծ քանակությամբ նամակագրություն է եղել, որոնց վերատպումն արգելվել էր Թագավորության կողմից Ռոդսի մահվան 100-րդ տարելիցի ժամանակ: Աշխարհը պետք է կառավարվեր «գերմանական ռասայի» (բրիտանացիների ներառյալ իռլանդացիների, ամերիկացիների և կանադացիների, ավստրալացիների և հարավ-աֆրիկացիների) կողմից, որոնք հրեաների օգնությամբ, նոր հողեր նվաճելով, պետք է ընդլայնեին իրենց կայսրությունը:
Թեոդոր Հերցլը ոչ միայն ունակ էր համոզել հրեական սփյուռքին միավորվելու այս ծրագրի շուրջ, այլև ի վիճակի եղավ բիբլիական այս առասպելների օգնությամբ փոխել իր համայնքի կարծիքը: Հրեական պետությունը չպետք է ստեղծվի նոր տարածքի վրա, օրինակ Ուգանդայում կամ Արգենտինայում, այլ Պաղեստինում` Երուսաղեմ մայրաքաղաքով: Այսպիսով, ներկայիս Իսրայել պետությունը իմպերիալիզմի և հուդաիզմի արդյունքն է:

Իսրայելն իր միակողմանի հռչակումից անմիջապես հետո թեքվում է Հարավային Աֆրիկայի և Ռոդեզիայի կողմը, որոնք Ռոդսի գաղութացման ծրագրի բաղկացուցիչ մասն էին կազմում: Պակաս կարևոր չէ նաև այն տեսակետը, որ Աֆրիկանները աջակցել են նացիզմին և սնուցվել միևնույն աշխարհայացքով: Չնայած, որ վարչապետ Ջոն Վորստերը պաշտոնական այցով գրավված Պաղեստին այցելեց միայն 1976 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան դեռևս 1953 թվականին դատապարտել էր «հարավ-աֆրիկյան ռասիզմի և սիոնիզմի» միջև գոյություն ունեցող միությունը: Երկու երկրները սերտ համագործակցել են թե´ արևմտյան լրատվամիջոցների մանիպուլյացիաներով, թե´ էմբարգոները շրջանցելու, թե´ ատոմային ռումբի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակներում:

Նելսոն Մանդելայի օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է ազատվել այս գաղափարախոսությունից և հասնել քաղաքացիական խաղաղության: Այսօր Իսրայելը Սեսիլ Ռոդսի իմպերիալիզմի միակ ժառանգորդն է աշխարհում: Քաղաքացիական խաղաղությունը ենթադրում է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է փորձեն գտնել իրենց դը Կլերկին և Մանդելային:

Թարգմանություն
Արեգ Մանասյան