Ժնև 2 համաժողովի նախաշեմին Միացյալ Նահանգների դիրքորոշման կտրուկ շրջադարձը մեծ զարմանք է առաջացրել: Վաշինգտոնի համար այլևս երկրորդական է պատերազմի և խաղաղության մեջ իր դերակատարությունը, առաջնայինը Սաուդյան Արաբիայի գերիշխանության հաստատումն է Բաշար էլ-Ասսադի Սիրիայի նկատմամբ: Ըստ Տիերրի Մեյսանի` հայացքների այս կտրուկ շրջադարձը նպատակ ունի լրատվամիջոցների ուշադրությունը կենտորնացնել Սիրիայի վրա, որի ընթացքում գաղտնի բանակցություններ են ընթանում ԱՄՆ գլխավոր նպատակ համարվող Պաղեստինի շուրջ:
Յուրաքանչյուրս խորհրդածում ենք այն դրդապատճառների մասին, որոնք կարող էին խոչընդոտել Միացյալ Նահանգներին կատարելու դեռևս 2012 թվականի հունիսին Ժնևում Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը: Նկատելի են նաև Վաշինգտոնի ձգձգումները և Ջոն Քերիի հակասական հայտարարությունները: Հիշում ենք նաև քիմիական զենքի շուրջ ստեղծված ճգնաժամից և Ժնև 2 համաժողովից հետո Ջոն Քերիի ելույթի մեջ նկատվող զիջումները, որին հետևեցին «Սիրիայի բարեկամների» [1] անակնկալ հայտարարությունները և Մոնտրոյում նրա բացման խոսքը [2], երբ խախտելով ձեռք բերված համաձայնությունները` բարձրացվեց Դամասկոսի վարչակարգի փոփոխության հարցը՝ սադրելով համաժողովի ձախողումը: Չխոսենք «Սիրիայի ընդդիմության» պատվիրակության միատարր կազմի և in extremis (վերջին պահին) Իրանի հրավերքի չեղյալ հայտարարելու մասին:
Երեք տարի շարունակ Վաշինգտոնն ամեն օր մեղադրում է Բաշար էլ-Ասսադին ծանր հանցագործությունների մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ սիրիացիների ճնշող մեծամասնությունն աջակցում է իր պետական հաստատություններին (ըստ գնահատականների գրեթե 60-88%-ը): Մեկ շաբաթ առաջ Վաշինգտոնին հաջողվել է բացահայտել «սիրիական ընդդիմության» դավադիրների մի խումբ, որոնք մեղադրվում են Միացյալ Նահանգների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:
Ինչպես ամեն տարի, այս տարվա հունվարի 29-ին ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը, մասնակցելով Սենատի հետախուզության հանձնաժողովի նիստին, ներկայացրել է «Ամերիկային» սպառնացող վտանգների վերաբերյալ եզրակացություն [3]: Սիրիայում «ապստամբների» զորամիավորումների թվակազմի վերաբերյալ վերջինս անհավատալի թվեր է ներկայացրել՝ նրանց 80%-ին համարելով ոչ-ծայրահեղականներ, ուստի նրանց կարելի է տրամադրել Կոնգրեսի գաղտնի նիստի ժամանակ հաստատված ռազմական օժանդակությունը [4]: Նա մասնավորապես նշել էր, որ երկիրը մագնիսի պես իրեն է ձգում երկրագնդի բոլոր ահաբեկիչներին և որպես անակնկալ հավելել, որ նրանցից ոմանք ԱՄՆ դեմ հարձակումներ են նախապատրաստում:
2014 թվականի փետրվարի 2-ին ամերիկացի սենատորները, Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներից դուրս, հանդիպել են Պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Մասնակիցներից Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրահամը որոշ մանրամասներ են ներկայացրել երեք լրագրողների՝ Ֆրեդ Հիաթթին Washington Post [5], Ջեֆֆրի Գոլդբերգին Bloomberg [6] և Ջոշ Ռոգին The Daily Beast [7]: Ըստ այդմ, Պետքարտուղարն ընդունել է, որ Վաշինգտոնը ձախողվել է Սիրիայում և հիշեցրել որոշ «ապստամբներին» զենքերի մատակարարումը:
Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջենիֆեր Պսակին և Սպիտակ Տան խոսնակ Ջեյ Քարնեյը շտապեցին հակադարձել երկու սենատորներին: Սակայն ոչ ոք հիմար չէ. դեմոկրատ Պետքարտուղարը, հանրապետական երկու սենատորները և սիոնիստ երեք լրագրողները քաղաքական կտրուկ շրջադարձի նպատակով հանրային կարծիք են փորձում ձևավորել:
Փետրվարի 4-ին Washington Post –ը հրապարակեց անանուն մի հոդված, որը կոչ էր անում վերանայել Միացյալ Նահանգների Սիրիայում ձախողված քաղաքականությունը [8]: Օրաթերթը եզրակացնում է. «ՄԱԿ-ի հետ կամ առանց նրա, ժամանակն է որպեսզի Օբամայի կառավարությունը ճշտի ռեժիմի կողմից կատարված հանցանքները, ինչպես նաև Ալ-Քաիդայի կողմից սպառնացող հսկայական վտանգը: Ինչպես պարոն Քերին էր խոստովանում, ներկայումս նա որևէ պատասխան չունի»:
Ինչ է պետք հասկանալ:
Դեռևս 1 տարի առաջ ռուսական Odnako քաղաքական շաբաթաթերթում ծավալուն հոդված էի հրապարակել Մերձավոր Արևելքի վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռք բերված գաղտնի համաձայնության մասին [9]: Հոդվածում ընդգծել էի, որ Սպիտակ Տան համար տարածաշրջանում նավթը և Սիրիան այլևս կարևորություն չեն ներկայացնում, միակ մտահոգությունը դա Իսրայելն է: Բարաք Օբաման պատրաստ էր Մերձավոր Արևելքում արևմուտքի ազդեցության մի մասը զիջել՝ «Հրեական պետության» պաշտպանության համար Ռուսաստանի կողմից երաշխիքների տրամադրման դեպքում:
Գրել էի նաև. «Սիրիայում կայունության հաստատումից հետո հարկավոր է Իսրայելի և իր հարևանների միջև համընդհանուր խաղաղություն հաստատելու համար միջազգային համաժողով կազմակերպել Մոսկվայում: Ըստ Միացյալ Նահանգների հնարավոր չէ Իսրայելի և Սիրիայի հետ անջատ խաղաղության բանակցություններ անցկացնել, քանի-որ Սիրիան նախևառաջ պահանջում է Պաղեստինի հարցի լուծումը: Սակայն Պաղեստինի հետ էլ հնարավոր չէ խաղաղության բանակցություններ վարել, քանզի նրանք չափազանց մասնատված են և միայն Սիրիան կարող է նրանց ստիպել հարգել մեծամասնության կողմից ընդունված համաձայնությունը: Հետևաբար բանակցությունները պետք է համընդհանուր լինեն, ինչպես օրինակ 1991 թվականի Մադրիդի համաժողովը: Այս տարբերակով Իսրայելը պետք է հետ քաշվի մինչև 1967 թվականի սահմանները: Պաղեստինյան տարածքները և Հորդանանը պետք է միավորվեն՝ վերջնական Պաղեստին պետություն ձևավորելու համար: Կառավարումը կվստահվի «Մուսուլման եղբայրներին», ինչը ընդունելի լուծում կլինի ներկայիս արաբական կառավարությունների համար: Այնուհետև, 1999 թվականի Shepherdstown-ի բանակցություններով նախատեսված նախագծի համաձայն, Գոլանի բարձունքը կվերադարձվի Սիրիային, իսկ Տիբերիադ լիճը կհանձնվի Իսրայելին: Սիրիան պետք է դառնա հորդանանա-պաղեստինյան կողմի համաձայնագրերի չխախտման երաշխավորը»:
Ահա թե ինչու, ԱՄՆ պարտավորվածությունների կատարման դանդաղումը, ինչպես նաև նրանց ներկայիս հակասությունները և քաղաքականության մոտալուտ փոփոխության վերաբերյալ հայտարարությունն արտացոլում է պաղեստինյան հարցի միառժամանակյա առաջխաղացման հետ կապված դժվարությունները:
Սա էր այն առաջնահերթությունը, որը Մյունխենի համաժողովի հարցուպատասխանի ժամանակ, դեսպան Վոլֆգանգ Իսինջերի հետ հրապարակայնորեն անկեղծանալով, ընդգծեց Ջոն Քերին: Նա հայտարարեց. «Մենք բոլորս էլ ազդեցություն ունենք այս հակամարտությունը լուծելու համար: Աշխարհում ուր էլ որ գնում եմ, սա ձեզ ասում եմ առանց չափազանցության, լինի դա Հեռավոր Արևելք, Աֆրիկա, Հարավային Ամերիկա, առաջին հարցը որ հնչում է Արտաքին գործերի նախարարների, Վարչապետի կամ Նախագահի շուրթերից հետևյալն է. ʼʼՏղերք, ինչ կարող եք անել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերջ տալու համարʼʼ» [10]:
2013 թվականի հուլիսին Ջոն Քերին երկու կողմերին պարտադրեց 9 ամսվա ընթացքում բանակցել խաղաղության շուրջ (այսինքն 2014 թվականի ապրիլից առաջ): Այս պարտադրանքը շփոթություն առաջացրեց. Ինչու է խաղաղության գործընթացի համար սահմանափակ ժամանակահատված ֆիքսվում, որն իր նմանը երբևէ չի ունեցել և որը շարունակվում է գրեթե 65 տարի: Պետք է հաշվի առնել, որ Պաղեստինի խաղաղությունը կապված է Սիրիայում խաղաղության հաստատման հետ:
2014 թվականի փետրվարի 2-ին Հորդանանի վարչապետ Աբդուլլա Էնսուրը ներկայացրեց բանակցային գործընթացը [11]՝ փաստելով, որ առաջին անգամ և լրջորեն բանակցություններն անցկացվում են փակ դռների հետևում և գրեթե ոչինչ մամուլին չի հայտնվում [12]: Նա հստակեցրել է նաև թագավորության դիրքորոշումը [13]:
Այսպիսով, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին աշխատակից Աբդուլլա Էնսուրը, Պաղեստինի խնդրի կարգավորման հարցում, ցանկանում է երաշխավորել իր երկրի շահերը: Հորդանանը պատրաստակամ է մեկ դաշնության ներքո համախմբել Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի պաղեստինցիներին: Աբդուլլա II թագավորը, առանց նախապայմանների, պատրաստ է քաղաքացիություն տրամադրել երկրում բնակվող 3 մլն պաղեստինցիներին և Պաղեստինյան տարածքների 4 մլն բնակիչներին: Այսպիսով վերադառնում ենք 1967 թվականի 6-օրյա պատերազմից առաջ գոյություն ունեցած իրավիճակին, երբ Հորդանանը, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, ներկայացնում էր պաղեստինցիներին և իր իրավասությունը տարածում Հորդանանի արևելյան ափի և Արևելյան Երուսաղեմի նկատմամբ: Այս ամենի դիմաց թագավորը պետք է միջազգային օժանդակություն ստանա՝ 7 մլն նոր քաղաքացիների բոլոր հնարավոր սոցիալական կարիքները հոգալու համար: Աբդուլլա Էնսուրը նշել էր 16-ից 20 մլրդ դոլարի ֆինանսական օժանդակության մասին:
Բացի այդ մեզ հայտնի է (հիմնվելով Նախագահ Հարի Թրումենի ձեռագիր փաստաթղթի վրա), որ արաբ բանագնացները հրաժարվել են Իսրայելը որպես «Հրեական պետություն» և Պաղեստինը որպես «Մահմեդական պետություն» ճանաչելու գաղափարից: Նրանք պայմանավորվել են, որ երկու պետությունների փոխադարձ ճանաչման դեպքում հրեական տարածքներում բնակվող 1.6 մլն պաղեստինցիները և Պաղեստինի պետությունում բնակվող 500 000 հրեաները քաղաքացիություն ձեռք բերելու (կամ դա պահպանելու) պայմանով կարող են մնալ [14]: Մահմուդ Աբասսն առաջարկել էր, որպեսզի Պաղեստինն ապառազմականացվի և «չեզոք» ուժի՝ ՆԱՏՕ-ի կողմից ապահովի երկրի անվտանգությունը: Առաջին հինգ տարիների ընթացքում Իսրայելական բանակին կթույլատրվեր մնալ Հորդանանի հովտում [15]:
Բանակցությունները միայն կառավարություններին չեն վերաբերվում: Երկու տարուց ի վեր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի նախաձեռնությամբ, պաղեստինցի և հրեա կապիտալիստները Մունիբ Ռ. Մասրիի և Յոսի Վարդիի նախագահությամբ, մտածում են ինչպես կարելի է միջազգային հանրության գումարներով զարգացնել տարածաշրջանը: Սակայն, փակուղին վերացնելու նրանց նախաձեռնությունն ավելի շատ ծառայում է իրենց իսկ անձնական շահերի պաշտպանությանը (նրանց ժողովուրդների շահերին ծառայելու փոխարեն):
Այս ծրագրերը բախվեցին արտաքսման մեջ գտնվող և հետ վերադառնալու հույսերը կորցրած պաղեսինցիների, ինչպես նաև նրանց ապաստան տրամադրած և աջակցող երկրների դիմադրությանը: Ոչ ոք ներկայումս ի վիճակի չէ հակադրվել դրան. Լիբիան և Սուդանը գտնվում են միջցեղախմբային պատերազմների մեջ, Եգիպտոսը պայքարում է Մուսուլման եղբայրների դեմ, Լիբանանը չունի կառավարություն և Հեզբոլլահն էլ պայքարում է Ալ-Քաիդայի դեմ, Սիրիան դիմակայում է արտաքին միջամտությանը, Իրաքը քաղաքացիական պատերազմի մեջ է, իսկ Իրանտ՝ բանակցությունների: Ուստի հարկավոր է արտաքսման մեջ գտնվող պաղեստինցիներին շնորհել այն երկրների քաղաքացիություն, որտեղ նրանք ապրում են, որն էլ իր հերթին նոր խնդիրներ կարող է առաջացնել (օրինակ համայնքային հավասարակշռությունը Լիբանանում): Ինչ էլ որ լինի, եթե Ֆաթհը, Համասը և Հորդանանն ընդունեն այս վատ որոշումը, հնարավոր չի ասել, թե ով կարող է այն վիճարկել: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մյունխենում պարտավորություն ստանձնեց, որ կարգավորման այս ծրագրի շրջանակում իր երկիրը ճանաչում է Իսրայել պետությունը: Որոշումն անմիջապես հերքվեց իր նախարարության կողմից [16]:
Պաղեստինում խաղաղության սկզբունքի ձեռբերմամբ, Վաշինգտոնը վերջապես Սիրիային հանգիստ կթողնի այն պայմանով, եթե Սիրիան համաձայնի երաշխավորել ձեռք բերված որոշումը: Միևնույն ժամանակ պատերազմը դեռևս շարունակվում է: Չնայած որ Ժնևում ընդդիմության պատվիրակությունը պահանջում է ընդամենը 250 000 բնակչություն ունեցող «ազատագրված տարածքների» կառավարումը, ԱՄՆ-ի Կոնգրեսը գաղտնի նիստի ժամանակ որոշում է կայացրել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը դրամական աջակցություն և հարձակողական զենքեր տրամադրել նրանց:
[1] «Communiqué des "Amis de la Syrie" réunis à Paris», Réseau Voltaire, 12 janvier 2014.
[2] “John Kerry’s opening speech at the Geneva 2 Conference”, par John F. Kerry, Voltaire Network, 22 January 2014.
[3] “Open Hearing: Current and Projected National Security Threats Against the United States”, U.S. Senate Select Committee on Intelligence, 29 janvier 2014.
[4] “Միացյալ Նահանգներն ահաբեկչության առաջին ֆինանսավորողն աշխարհում”, par Տիերի Մեյսանի, voltaire traduction Արեգ Մանասյան , Al-Watan (Syrie), Ցանց Վոլտեր, 4 février 2014.
[5] “Senators say John Kerry admitted U.S. failure in Syria” par Fred Hiatt, directeur des éditorialistes du Washington Post, 3 février 2014.
[6] “Kerry Tells Senators That Obama Syria Policy Is Collapsing”, par Jeffrey Goldberg, Bloomsberg View, 3 février 2014.
[7] “Senators: Kerry Admits Obama’s Syria Policy Is Failing”, par Josh Rogin, The Daily Beast, 3 février 2014.
[8] “The U.S. must reconsider its failed Syrian policy”, par le Comité éditorial, The Washington Post, 4 février 2014.
[9] «Сферы влияния», par Thierry Meyssan, Однако, 26 janvier 2013. Version française : « Obama et Poutine vont-ils se partager le Proche-Orient ? », Réseau Voltaire, 22 février 2013.
[10] We all have a powerful, powerful interest in resolving this conflict. Everywhere I go in the world, wherever I go – I promise you, no exaggeration, the Far East, Africa, Latin America – one of the first questions out of the mouths of a foreign minister or a prime minister or a president is, “Can’t you guys do something to help bring an end to this conflict between Palestinians and Israelis ?”
[11] «وزير الخارجية يضع مجلس النواب بمسار المفاوضات بين الفلسطينيين والإسرائيليين», وكالة الأنباء الأردنية 2 février 2014.
[12] Sur l’équipe et la méthode de négociations de Kerry, lire “John Kerry in final push to disprove cynics on Middle East peace deal”, par Paul Lewis et Harriet Sherwood, The Guardian, 30 janvier 2014.
[13] Les sept exigences jordaniennes sont :
– 1. Reconnaissance de deux États justes et durables sur les frontières de 1967.
– 2. Respect du droit international et de l’Initiative arabe.
– 3. Prise en compte des intérêts vitaux de la Jordanie.
– 4. Proclamation de Jérusalem-Est comme capitale.
– 5. Indemnisation.
– 6. Protection des lieux saints.
– 7. Égalité des droits quelque soit la religion des citoyens dans chacun des deux États.
[14] “Hundreds of thousands of settlers may stay put under leaked framework for Middle East peace deal”, par Inna Lazareva, The Daily Telegraph, 31 janvier 2014.
[15] “Palestinian Leader Seeks NATO Force in Future State”, par Jodi Rudoren, et “Abbas’s NATO Proposal”, par Thomas Friedman, The New York Times, 2 février 2014.
[16] "Iranian FM denies reports hinting at recognition of Israel if conflict with Palestinians settled", par Ariel Ben Solomon, Jerusalem Post, 4 février 2014.