JPEG - 33.3 ko

Ռուսաստանը Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ չարձագանքեց Ուկրաինայում ընթացող իրադարձություններին [1]: Ռուսական մամուլում շարունակ նյութեր էին հրապարակվում ռուս մարզիկների նվաճումների մասին, որի ընթացքում Կիևում և մի շարք այլ շրջաններում բախումներ էին տեղի ունենում: Կրեմլում հաշվի էին առնում այն հանգամանքը, որ ցանկացած պահի Ռուսաստանի թշնամիները կարող էին ընթացող տոներն արյունահեղության վերածել:

Ինչպես վաղօրոք նախատեսված էր, Կիևում իշխանությունը զավթեցին այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Արևմուտքում, մեծամասամբ ապատեղեկացված հանրությունների մոտ, տպավորություն է ստեղծվել, որ տեղի է ունեցել պրո-եվրոպական հեղափոխություն: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի և Կիևում ԱՄՆ դեսպան Ջեֆֆրի Պայետի հեռախոսազրույցի հրապարակումը ամերիկյան դավադրության մասին որևէ կասկած չի հարուցում [2]: Խեղաթյուրելով իրական փաստերը, նրանք թալանչիներից և կոռումպացված պաշտոնյաներից բաղկացած կառավարությանը [3] ներկայացնում էին որպես ռուսների կողմից սատարվող, դահիճներից կազմված ավազակախմբի [4]: Ինչպես բոլոր «գունավոր հեղափոխություններում» է տեղի ունենում, այստեղ էլ դիպուկահարները տանիքներից միառժամանակ կրակել են թե´ ամբոխի, թե´ ոստիկանության վրա և այս ամենի ողջ պատասխանատվությունը բարդվել է կառավարության վրա: Խառնաշփոթության մեջ, արևմտյան հասարակություններում տպավորություն էր ստեղծվել, որ «ժողովուրդը» գրավել է պետական հաստատությունները: Իրականում, երբ մեծամասամբ նացիստ ակտիվիստները միջազգային հեռուստատեսությունների ուղիղ եթերում մարտնչում էին Մայդանում, այդ ընթացքում քաղաքական գործիչներն, քաղաքի այլ մասերում, աննկատորեն զավթում էին պետական հաստատությունները: Այս տեսանկյունից եվրոպացիներն իրավացի են, որ նացիստներն իշխանությունը չեն զավթել:

Ուկրաինացի նացիստները որևէ առնչություն չունեն Արևմտյան Եվրոպայի ծայրահեղ-աջակողմյան ուժերի հետ, որոնք որպես կանոն բացահայտ սիոնիստներ են (բացառությամբ ֆրանսիական Ազգային ճակատի): Սառը պատերազմի տարիներին սովետական տնտեսությունը քայքայելու նպատակով նրանց ներառել էին ՆԱՏՕ-ի stay-behind ցանցերում, որոնք այնուհետև անցան Լեհաստանի [5] և Լիտվայի ենթակայության տակ: Երեք ամիս տևած ցույցերի ընթացքում նրանց միացան նաև թաթար ծայրահեղականները, որոնք հատուկ միտինգներին մասնակցելու համար վերադարձել էին Սիրիայից, որտեղ նրանք ջիհադ էին իրականացնում [6]: Ղրիմի թաթարները, որոնք Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստներին աջակցելու համար Ստալինի կողմից վերաբնակեցման էին ենթարկվել, այժմ հիմնականում բնակվում են Ուկրաինայում և թուրքիայում: Մայդանում նրանք ցուցադրեցին Սիրիայում ձեռք բերած ունակությունները՝ ոստիկանների աչքեր հանելով և նրանց հաշմանդամ դարձնելով [7]:

Մայդանի հեղափոխությունը քողարկում է տեղի ունեցած դասական հեղափոխությունը [8]: Միացյալ Նահանգների «դիվանագետների» ներկայությամբ Ռադան խախտեց Սահմանադրությունը և առանց հանրաքվեի դնելու՝ այն չեղյալ հայտարարեց: Առանց հետաքննության և դատական գործընթացի՝ գործող Նախագահը պաշտոնանկ արվեց և օրենսդիր ու գործադիր իշխանությունը վստահվեց գաղտնի ծառայությունների նախկին ղեկավար Ալեքսանդր Տուրչինովին:

Նորաթուխ դիկտատորը Վարչապետի պաշտոնում նշանակեց Արսենի Յացենյուկին, իսկ այդ փաստն, ինչպես մի հրաշք, համապատասխանում է նախկինում Վիկտորիա Նուլանդի կողմից արտահայտված ցանկությանը: Նոր վարչապետն իր հերթին կառավարություն ձևավորեց, որի կազմը ներկայացվեց Մայդանում հավաքված ցուցարարներին: Կառավարության կազմը, որն ավելի բազմանդամ է և նացիստներն էլ կազմում են գրեթե 1/3 մասը, արժանացավ ցուցարարների սուլոցներին, քանի-որ նրանց մեծամասնությունը հրեաներ են:

Ղրիմում, որտեղ բնակչության մեծամասնությունը ռուսներ են և ուր տեղակայված է ռուսական նավատորմը, շրջանային Խորհրդարանը, նույնպես առաջնորդվելով «հեղափոխական պոռթկմամբ», ցրեց Կիևին հավատարիմ տեղական կառավարությունը և նշանակեց ռուսական կողմնորոշում ունեցող սեփական կառավարություն: Միաժամանակ զինվորականները գրավեցին պետական հաստատություններն ու օդանավակայանը՝ նախապես կանխելով Կիևի նոր կառավարության կողմից ուժեր ուղարկելը:

Կիևում Ռադան դեմ արտահայտվեց ռուսական միջամտությանը և կոչ արեց հարգել Բուդապեշտյան Հուշագրի դրույթները: 1994 թվականին ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին Ուկրաինայի՝ միջուկային զենքից հրաժարվելու վերաբերյալ [9]: Սակայն, ըստ Մոսկվայի, 2004 թվականի «նարնջագույն հեղափոխությունից», առավել ևս անցած շաբաթ կատարված պետական հեղաշրջումից հետո, Վաշինգտոնի ու Լոնդոնի կողմից խախտվել են Հուշագրի դրույթները և այն այլևս չի գործում [10]:

Ինչ կարող է այժմ տեղի ունենալ: Մայիսի 25-ին Բրյուսելում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, Կիևում կանցկացվեն նախագահական ընտրություններ, իսկ Ղրիմում տեղի կունենա ինքնորոշման հանրաքվե: Ղրիմի անկախացման դեպքում, որն ի դեպ մինչև 1954 թվականը Ռուսաստանի մաս էր կազմում, հնարավոր է հետագայում այն վերամիավորվի Ռուսաստանին: ԵՄ իր հերթին պետք է բավարարի իր նկատմամբ տածած բոլոր հույսերը և չգիտես թե ինչպես պետք է վճարի 35 մլրդ դոլարի հասնող ուկրաինական պարտքը: Մայդանում հավաքված նացիստներն էլ ընդհատակ չեն անցնելու, այլ ընդհակառակը պահանջելու են իրենց մասնաբաժինը կառավարությունում:

Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվելու, քանզի Կրեմլի համար խնդիրներ կան Ուկրաինայի արևելյան շրջաններում (որտեղ բնակվում են ռուսներ և գտնվում է պաշտպանության արդյունաբերությունը) և Մերձդնեստրում (նախկինում Բեսարաբիան, որն էլ մի ժամանակ սովետական հրթիռաշինության ուսումնասիրությունների կենտոն էր համարվում): Ռուս բնակչությամբ այս փոքրիկ պետությունը, որն աշխարհի որևէ քարտեզի վրա նշված չէ, իր անկախությունը ձեռք է բերել ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն ընկալվում է որպես Մոլդովայի մաս: 1992 թվականին [11] երկրին հաջողվեց խիզախորեն դիմակայել Մոլդովայի կողմից սանձազերծած պատերզմին, ռումինական ավիացիային և ՆԱՏՕ-ի խորհրդականներին: Հաջողվեց նաև պահպանել սովետական սոցիալական մոդելը՝ միաժամանակ լիովին հաստատելով ժողովրդավարական հաստատություններ: Երկրի անվտանգությունը վստահված է ռուսական «խաղաղապահ ուժերին» [12]: Ամենաքիչը, ուկրաինական 20 կմ² տարածք կարող է ոտքի կանգնել և միանալ Մերձդնեստրին՝ դեպի Սև ծով ելք ապահովելու նպատակով, որի արդյունքում Ուկրաինան կկտրվի իր արևմտյան հովանավորից: Ավելի լավ կլիներ Ղրիմը միացնել Մերձդնեստրին, որի համար կպահանջվեր մի քանի 100 կմ² առաձնյա տարածք՝ ներառյալ Օդեսա քաղաքը:

Խռովություններն Ուկրաինայում դեռևս կշարունակվեն, որի ողջ պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ և ԵՄ: Եթե անգամ ողջ ֆինանսական բեռն իրենց վրա փորձեն վերցնել, հարց է ծագում, թե ինչպես են կառավարելու իրենց նացիստ և ջիհադիստ դաշնակիցներին: Վաշինգտոնի ուժի ցուցադրումը կարող է վերաճել լիակատար ֆիասկոյի [13]:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] “Հարավսլավիայից հետո Ուկրաինա±ն”, par Տիերի Մեյսանի, Արեգ Մանասյան , Ցանց Վոլտեր, 8 février 2014.

[2] « Conversation entre l’assistante du secrétaire d’État et l’ambassadeur US en Ukraine », Oriental Review,/Réseau Voltaire, 7 փետրվար 2014.

[3] « L’Ukraine brade son secteur énergétique aux Occidentaux », par Ivan Lizan, Traduction Louis-Benoît Greffe, Однако/Réseau Voltaire, 2 մարտ 2013.

[4] “Կեղծ նկարներ Ուկրաինայում”, Արեգ Մանասյան , Ցանց Վոլտեր, 11 février 2014.

[5] « La Pologne, nouvelle tête de pont d’un plan de déstabilisation de l’Otan », par Andrew Korybko, Traduction Gérard Jeannesson, Oriental Review/Réseau Voltaire, 26 փետրվար 2014.

[6] « Des jihadistes assurent le service d’ordre des manifestations à Kiev », Réseau Voltaire, 4 դեկտեմբեր 2013.

[7] « Евротвари выкололи глаз и отрубили руку пленному бойцу », YouTube, 21 փետրվար 2014.

[8] « Coup d’État pro-US en Ukraine », Réseau Voltaire, 23 փետրվար 2014.

[9] “Memorandum on Security Assurances in connection with Ukraine’s accession to the Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons”, Voltaire Network, 5 դեկտեմբեր 1994.

[10] « Washington et Moscou se livrent bataille en Ukraine », par Emilia Nazarenko et la rédaction, « Ukraine : la rue contre le peuple », Réseau Voltaire, 1er et 29 նոյեմբեր 2004.

[11] « En 1992, les États-Unis tentèrent d’écraser militairement la Transnistrie », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 17 հուլիս 2007.

[12] « Tiraspol, base avancée de l’armée russe ? », par Arthur Lepic, Réseau Voltaire, 15 օգոստոս 2007.

[13] “Կարող է Վաշինգտոնը միանգամից երեք կառավարություններ տապալել”, par Տիերի Մեյսանի, voltaire traduction Արեգ Մանասյան , Al-Watan (Syrie), Ցանց Վոլտեր, 23 փետրվար 2014.