Պետություններ
Իսրայել/Պաղեստինյան Պետության

5493 articles


Սիրիայի դեմ երեք տարի տևած պատերազմից հետո «Արևմուտքը» մտածված կերպով պատերազմի թատերաբեմը տեղափոխեց Իրաք, իսկ այնուհետև Պաղեստին: Կրոնական և աշխարհիկ կուսակցությունների միջև քաղաքական ակնհայտ հակասությունների հետևում գտնվող տնտեսական ամուր շահերը բացահայտում են այս մարտավարությունը: Լևանում բազմաթիվ խմբավորումներ մի քանի անգամ փոխել են իրենց ճամբարները, սակայն գազի հանքահորերը մնացել են անձեռնմխելի:

Այն ժամանակ, երբ ամեն ինչ պատրաստ է անկախ Քուրդիստանի ստեղծման համար, Տիերրի Մեյսանը դրանում քրդական ժողովրդի երազանքի մանիպուլյացիայի իրականացում է տեսնում՝ հօգուտ Իսրայելի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի: Ինչպես նաև բացահայտում է Բարզանիների էթնիկ զտման ծրագիրը և դիտարկում նմանատիպ «Քուրդիստանի» ստեղծման հարցում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անհամաձայնությունը:
Ուկրաինա, Պաղեստին, Սիրիա
Ջոն Քերրին չունի մշակված քաղաքականություն, ունի միայն մարտավարությունըստ
Տիերի Մեյսանի

Գլոբալիզացված աշխարհում յուրաքանչյուր հակամարտություն կապված է այլ հակամարտությունների հետ: Այն ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում արտացոլված է այլ տարածաշրջաններում: Տիերրի Մեյսանի կարծիքով Վաշինգտոնի ինքնագովություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, այլ ուղղված են եվրոպացիներին իրենց եկամտի ամենամեծ աղբյուրից կտրելու դեմ: Իսկ Ժնևի բանակցային գործընթացի տապալմամբ հնարավորություն կընձեռվի թուլացնել Սաուդյան Արաբիային և կենտրոնանալ Պաղեստինի հարցի վրա:

Ժնև 2 համաժողովի նախաշեմին Միացյալ Նահանգների դիրքորոշման կտրուկ շրջադարձը մեծ զարմանք է առաջացրել: Վաշինգտոնի համար այլևս երկրորդական է պատերազմի և խաղաղության մեջ իր դերակատարությունը, առաջնայինը Սաուդյան Արաբիայի գերիշխանության հաստատումն է Բաշար էլ-Ասսադի Սիրիայի նկատմամբ: Ըստ Տիերրի Մեյսանի` հայացքների այս կտրուկ շրջադարձը նպատակ ունի լրատվամիջոցների ուշադրությունը կենտորնացնել Սիրիայի վրա, որի ընթացքում գաղտնի բանակցություններ են ընթանում ԱՄՆ գլխավոր նպատակ համարվող Պաղեստինի շուրջ:

Արևմուտքը խորը ցավով սգում է Նելսոն Մանդելայի մահը: Այս ցավը գաղութացման քաղաքականության և դրա անվան տակ կատարված հանցագործությունների փոխհատուցումն է: Անհասկանալի է այն, որ մեծարանքի նմանօրինակ պոռթկումով ուշադրության չեն արժանանում «գերմանական իմպերիալիզմի» տեսաբան Սեսիլ Ռոդսի աշխարհընկալման հիման վրա ստեղծված Հարավային Աֆրիկայի ռասիստական քաղաքականության թողած հետևանքները: Մանդելայի օրինակը այդ ամենի վառ ապացույցն է:

Սիրիայի արաբական բանակի զորքերի կողմից Դամասկոսի արևելքում գտնվող արևելյան Գուտայի 7 ամիս շարունակվող շրջափակումը ճեղքելու վերջին հուսահատ փորձն ամբողջությամբ կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Հարձակումը սկսվեց նոյեմբերի 22-ին` մեծամասամբ Հորդանանից ժամանած հազարավոր սիրիացի և այլազգի վարձկանների մասնակցությամբ: Նրանց գլխավոր նպատակը մայրաքաղաքից 30 կմ հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Օտեիբա բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր, որը համարվում էր Դամասկոսի արվարձանում զինված խմբավորումների (...)

Ամենաշատն ընթերցված հոդվածներ