Թեմաներ
«Ահաբեկչության» դեմ գլոբալ պատերազմ
4674 articles


Չնայած որ 35 տարի շարունակ Սաուդյան Արաբիան աջակցել է բոլոր ջիհադիստական շարժումներին, Ռիադը հանկարծակի սկսել է փոխել իր քաղաքականությունը: Միապետության գոյության սպառնալիքով պայմանավորված, նույնիսկ Իսլամական էմիրության հնարավոր հարձակմամբ, Սաուդյան Արաբիան ազդարարեց այդ կազմակերպության կազմալուծման մասին: Չնայած այդ ամենին՝ Իսլամական էմիրությունը շարունակում է աջակցություն ստանալ Թուրքիայի և Իսրայելի կողմից, որոնք իրացնում են այս կազմակերպության կողմից գողացված նավթը:

Արևմտյան մամուլը 2014 թվականի մայիսի 24-ին Բրյուսելի Հրեական թանգարանում կատարված սպանության պատասխանատու է համարում ֆրանս-ալժիրյան ծագում ունեցող ջիհադիստ Մեհդի Նեմմուշին: Նրա ձերբակալումը Եվրոպայում իսլամատյացության ալիք է բարձրացրել: Սակայն, ըստ Տիերրի Մեյսանի այս գործը որևէ կապ չունի ո´չ իսլամատյացության, ո´չ էլ ահաբեկչության հետ: Մեհդի Նեմմուշն աշխատում է պետական գաղտնի ծառայության համար և սպանել է իսրայելական երկու գործակալների: Հեռու մնալով վերջինիս մեղադրելով քաղաքական շահ հետապնդելուց, որին ներկայացնում են որպես Սիրիայից հետ վերադարձած ահաբեկչի, մեր հեղինակը փորձում է պատասխանը գտնել ջիհադիստներին ատլանտյան գաղտնի ծառայություններում ներգրավվելու՝ Վաշինգտոնի ռազմավարության նոր շրջանակի մեջ:

Աշխարհում ահաբեկչության վերաբերյալ Պետքարտուղարության տարեկան զեկույցը լի է մի շարք հակասություններով: Այն կարդալով պարզվում է, որ Սիրիան համաշխարհային ահաբեկչության կենտրոնն է, սակայն տարվա ընթացքում որևէ սիրիացի դրա զոհ չի գնացել: Բացի այդ Սիրիան ահաբեկչությունից չի տուժել, հակառակը այն ահաբեկչության գլխավոր և ամենահին աջակիցն է աշխարհում: Տիերրի Մեյսանը կարդացել է քարոզչության այս ապշեցուցիչ աշխատությունը:

Սովետական Միության դեմ Աֆղանստանի պատերազմից սկսած բազմաթիվ հեղինակներ բացահայտել են Միացյալ Նահանգների դերակատարումը համաշխարհային ահաբեկչության ֆինանսավորման գործում: Մինչ այժմ խոսքը վերաբերվում էր գաղտնի գործողությունների մասին, որոնք Վաշինգտոնը երբևէ չի ընդունել: Կոնգրեսը կողմ է քվեարկել Ալ-Քաիդան ներկայացնող երկու խմբավորումներին ֆինանսավորելու և զինելու օգտին: Այն ամենն, ինչ մինչ այժմ հայտնի գաղտնիք էր, այսուհետ դարձել է «ազատության երկրի» պաշտոնական քաղաքականությունը:

Թուրքիայի ոստիկանության, արդարադատության համակարգի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմակայությունը շարունակվում է 2013 թվականի դեկտեմբերի 17-ից: Երբ թուրքական ոստիկանությունը, փողերի լվացման համար, ձերբակալեց երեք նախարարների որդիներին և խոշոր բանկերից մեկի նախագահին, վարչապետն անմիջապես հայտարարեց, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Hizmet իսլամական շարժման հոգևոր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից իր դեմ ծրագրված դավադրություն: Վարչապետ Էրդողանը զբաղեցրած պաշտոններից ազատեց ավելի քան 2000 պաշտոնյաների, որոնց թվում Ստամբուլի ոստիկանության 350 սպաներ և 15 (...)

Պատերազմի վերջին օրերը միշտ ամենաարյունահեղն են լինում: Ջախջախված զինված խմբավորումներն, վայրագություններ իրականացնելով, վրեժխնդիր են լինում իրենց պարտությունների համար, ինչպես օրինակ իշխանություններին հարող աշխատավորների նկատմամբ Ադրա քաղաքում վերջերս իրականացված կտտանքները, որոնց կնախանձեին անգամ III-րդ Ռեյխում: Իրավիճակը բարդանում է հակասիրիական միջազգային կոալիցիայի մասնատման պատճառով, քանի-որ յուրաքանչյուրն իր նախկին դաշնակցի թիկունքնում փորձում է պաշտպանել իր սեփական շահերը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ալ-Քաիդայի միջև գոյություն ունեցող կապերի բացահայտումը ցնցեց թուրքական քաղաքական դաշտը: Անկարան ոչ միայն ակտիվորեն աջակցում է ահաբեկչական գործողություններին Սիրիայում, այլև այդ ամենն իրականացնում է ՆԱՏՕ-ի ռազմավարության շրջանակներում: Ըստ Տիերի Մեյսանի այս հանգամանքը վկայում է Սիրայի ժողովրդի և պետության դեմ կռվող զինված խմբավորումների շինծու բնույթի մասին:

Ամենաշատն ընթերցված հոդվածներ