15 դեկտեմբերի 2013 թվական, սենատոր Ջոն Մաքքեյնը, որը 2004 թվականին վերահսկում էր «նարնջագույն հեղափոխությունը» և ներկայումս Սիրիայում աջակցում է ջիհադիզմին, Մայդանից դիմում է ցուցարարներին: Նրա աջ կողմում կանգնած է նացիստ առաջնորդ Օլեգ Տիագնիբոկը:

1990-1999թթ. քաղաքացիական պատերազմի արդյունքում մասնատված Հարավսլավիայից հետո արդյոք Միացյալ Նահանգները չեն ցանկանում են նույն կերպով տրոհել Ուկրաինան: Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում ընդդիմության ծրագրվող գործողությունները թույլ են տալիս խորհել դրա մասին:

Ուկրաինան պատմականորեն բաժանված է Արևմտյան մասի, ուր բնակչությունը ձգտում է դեպի ԵՄ և Արևելյան մասի՝ ուր ձգտում են դեպի Ռուսաստան, որոնց միանում են նաև փոքրամասնություն կազմող Ղրիմի մահմեդականները: Անկախացումից հետո երկիրը արագ տեմպերով սկսեց քանդվել: Օգտվելով խառնաշփոթ իրավիճակից՝ 2004 թվականին ԱՄՆ կազմակերպեց «նարնջագույն հեղափոխությունը» [1], որի արդյունքում իշխանության եկան ատլանտյան կողմնորոշում ունեցող մաֆիոզ կլանները: Մոսկվան փորձեց հակադարձել՝ դադարեցնելով գազի գնի սուբսիդավորումը, իսկ նարնջագույն կառավարությունը, շուկայական գներով գազի գնման հարցում, չէր կարող հույսը դնել իր արևմտյան դաշնակիցների վրա: Այս ամենի արդյունքում 2010 թվականի նախագահական ընտրություններում նրանք պարտվեցին ռուսական կողմնորոշում ունեցող, կոռումպացված քաղաքական գործիչ Վիկտոր Յանուկովիչին:

2013 թվականի նոյեմբերի 21-ին կառավարությունը հրաժարվեց ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Ի պատասխան այդ քայլի ընդդիմությունը Կիևում և երկրի արևմտյան մասում ցույցեր կազմակերպեց, որը շուտով ձեռք բերեց հակաապստամբական բնույթ: Ընդդիմությունը պահանջեց արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում, վարչապետի հրաժարականը և մերժեց Նախագահ Յանուկովիչի կառավարություն ձևավորելու առաջարկը: Այս իրադարձությունները Եվրոպայի ազատության ռադիոկայանի կողմից (ԱՄՆ-ի պետդեպարտամենտին պատկանող Radio Free Europe) կնքվեցին Եվրամայդան, այնուհետև Եվրահեղափոխություն:

Ընդդիմության անվտանգությունն ապահովվում է Ղրիմի երիտասարդ թաթարների Azatlyk խմբավորման կողմից, որոնք «սրբազան պատերազմ» (ջիհադ) իրականացնելու նպատակով մեկնել էին Սիրիա և հեղափոխության պատճառով վերադարձել հայրենիք [2]:
Ատլանտյան մամուլը հանդես է գալիս «ժողովրդավարական ընդդիմության» կողմից և դեմ արտահայտվում ռուսական ազդեցությանը: Ցուցարարներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Կիև ժամանեցին ատլանտիստ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Վիկտորիա Նյուլանդը (պետքարտուղարի օգնական և ՆԱՏՕ-ում նախկին դեսպան) և Ջոն Մաքքեյնը (հանրապետական թևի NED հաստատության նախագահ): Իսկ ռուսական մամուլը դեմ է արտահայտվում այն ցուցարարներին, որոնք ցանկանում են փողոցային ցույցերով փոխել ժողովրդավարական ճանապարհով ընտրված հաստատությունները:

15 000 նացիստների ջահերով ցույցը Կիևում, 1 հունվար 2014 թվական

Սկզբնական շրջանում շարժումը նման էր «նարնջագույն հեղափոխության» կրկնության փորձին: 2014 թվականի հունվարի 1-ին «Ազատություն» նացիստական կուսակցությունը կազմակերպում է 15 000 հոգանոց ջահերթ՝ նվիրված Սովետական Միության դեմ պաքյարած, նացիստների հետ համագործակցած, ազգայնական առաջնորդ Ստեփան Բանդերայի հիշատակին: Այս քայլերթից հետո մայրաքաղաքը պատվում է հակասմիթական գրաֆիտիներով, ինչպես նաև փողոցներում հրեական ծագում ունեցող անձանց վրա հարձակումներով:

Եվրոպական կողմնորոշում ունեցող ընդդիմությունը բաղկացած է երեք քաղաքական կուսակցություններից՝
 «Հայրենիք» (Բատկիվշինա) համաուկրաինական միություն, որը նախկինում գլխավորում էր օլիգարխ և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն (ներկայումս գտնվում է անազատության մեջ՝ պետական ֆոնդերի յուրացման մեղադրանքով), իսկ այժմ ղեկավարում է իրավաբան և Խորհրդարանի նախկին նախագահ Արսենի Յացենյուկը:
Կուսակցությունը պաշտպանում է մասնավոր սեփականության շահերը և արևմտյան ազատականության մոդելը: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 25.57%-ը:
 Բարեփոխումների ուկրաինական ժողովրդավարական դաշինք (UDAR), որի ղեկավարն է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնՎիտալի Կլիչկոն:
Այն պաշտպանում է քրիստոնյա ժողովրդավարությունը և 2012 թվականի ընտրություններում հավաքել է ձայների 13.98%-ը:
 Ազատության համաուկրաինական միություն (Svoboda), ղեկավարում է վիրաբույժ Օլեգ Տյահիբոկը [3]: Այն Ուկրաինայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության հետևորդ է, որոնք հակված են Ուկրաինայի հրեաներին քաղաքացիությունից զրկելուն: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 10.45%-ը:

Խորհրդարանական այս կուսակցություններին իրենց աջակցությունն են ցուցաբերում՝
 ուկրաինական ազգայնականների Կոնգրեսը, որը ձևավորվել է Արևելյան Բլոկում ՆԱՏՕ-ի stay-behind նախկին ցանցերի կողմից [4]:
Պաշտպանում են ուկրաինական հրեաներին դեպի Իսրայել արտաքսման և քաղաքացիությունից զրկելու գաղափարները: 2012 թվականին հավաքել է ձայների 1.11%-ը:
 ուկրաինական ինքնապաշտպանություն ազգայնական խմբավորում, որն իր անդամներին ռուսների դեմ կռվելու համար ուղարկել էր Չեչնիա, իսկ վրացական հակամարտության ժամանակ՝ Օսսեթիա: 2012 թվականին ստացել էր ընտրողների ձայների 0.08%-ը:

Բացի այս, ընդդիմությունը վայելում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու աջակցությունը՝ ի ըմբոստություն Մոսկվայի Հայրապետության:

Նացիստների կողմից փողոցի գրավումից հետո, սաղավարտներ և զինվորական համազգեստներ կրող ցուցարարները կառուցում են արգելապատնեշներ և գրոհում պետական կառույցները: Ոստիկանական ուժերի որոշ խմբեր նույնպես բազմաթիվ բռնություններ են կատարել՝ կտտանքի ենթարկելով ձերբակալվածներին: Այս ամենի արդյունքում տասնյակ ցուցարարներ են զոհվել և գրեթե 2000-ը վիրավորվել: Բողոքի ալիքները տարածվել են երկրի արևմտյան շրջաններում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ուկրաինական ընդդիմությունը փորձում է սև շուկաներից ձեռք բերված սպառազինությունը տեղափոխել դեպքի վայրեր: Ակնհայտ է, որ հնարավոր չէր զենքերը գնել Արևմտյան Եվրոպայից և տեղափոխել առանց ՆԱՏՕ-ի համաձայնության:

Ուկրաինայում Վաշինգտոնի ռազմավարությունը կայանում է «գունավոր հեղափոխությունների» ժամանակ փորձարկված միջոցների և վերջերս «արաբական գարնան» ժամանակ իրականացված մեթոդների միախառնման մեջ [5]: Բացի այդ ԱՄՆ այլևս չի էլ թաքցնում դա: Նրանք ցուցարարներին աջակցելու նպատակով Կիև ուղարկեցին երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վիկտորիա Նյուլանդին (Ջոն Քերիի օգնական) և Ջոն Մաքքեյնին (հանրապետական սենատոր լինելուց բացի հանդիսանում է IRI - International Republican Institute-ի նախագահը, որը համարվում է նաև NED – National Endowment for Democracy հանրապետական ճյուղերից մեկը [6]): Ի տարբերություն Լիբիայի և Սիրիայի, քաոսային իրավիճակ ստեղծելու համար Վաշինգտոնը չի կարող հույսը դնել ջիհադիստների վրա (բացառությամբ թաթար ծայրահեղականների, որոնք միայն Ղրիմում են): Ուստի որոշվել է հենվել նացիստների վրա, որոնց հետ պետդեպարտամենը աշխատանքներ էր տանում դեռևս Սովետական Միության դեմ պայքարում, որոնք անկախացումից հետո ձևավորեցին իրենց քաղաքական կուսակցությունը:

Սկսնակ ընթերցողը կարող է շոկի մեջ հայտնվել՝ նկատելով Օբամայի վարչակարգի և նացիստների միջև գոյություն ունեցող կապը: Այնուամենայնիվ, հարկավոր է հիշել, որ ուկրաինական նացիստները նախագահ Ռեյգանի կողմից հրապարակայնորեն մեծարվել են Սպիտակ տանը, որոնց թվում էր III Ռեյխի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Յարոսլավ Ստեցկոն, որը դարձավ Հակաբոլշեվիկյան Ժողովուրդների բլոկի ղեկավար և Համաշխարհային հակակոմունիստական լիգայի անդամ [7]: Վերջինիս օգնականներից Լև Դոբրինսկին դարձել է Բահամյան կղզիներում ԱՄՆ դեսպան, իսկ նրա դուստրը՝ Պաոլա Դոբրինսկին, Ջորջ Բուշի վարչակարգում զբաղեցնում էր ժողովրդավարության հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Այս տիկնոջ ֆինանսավորմամբ 10 տարի շարունակ կատարվել են պատմական ուսումնասիրություններ, որոնք նպատակ էին հետապնդում մոռացության մատնել այն փաստը, որ Հոլոդոմորի տարիներին (1932-33 թթ.) Ուկրաինայում սովից հավասարապես տուժել են նաև Ռուսաստանն ու Ղազախստանը և փորձում էին հավաստիացնել, որ դա Ստալինի կողմից կայացված որոշում է եղել՝ ուղղված ուկրաինացի ժողովրդ դեմ [8]:

Վաշինգտոնը, որը մինչև 1939 թվականը աջակցել է գերմանական նացիստական կուսակցությանը և հետագայում էլ մինչև 1941 թվականը շարունակել գործարքներ իրականացնել Նացիստական Գերմանիայի հետ, երբեք էլ բարոյականության հետ խնդիրներ չի ունեցել ինչպես նացիզմի, այնպես էլ մեր օրերում Սիրիայում ռազմականապես ջիհադին աջակցելու հարցում:

Արևմտյան Եվրոպայի վերնախավերը, որոնք նացիզմն օգտագործում են հետապնդումներ իրականացնելու պատրվակով, ինչպես օրինակ ֆրանսիացի հումորիստ Դիոդոնե ՄʾԲալա ՄʾԲալայի պարագայում [9], իրականում մոռացել են թե ինչ է դա: 2005 թվականին Լատվիայի նախագահ Վաիրա Վիկե-Ֆրեյբերգի կողմից նացիզմի վերականգնման փորձերին Արևմուտքն աչք փակեց, կարծես թե դա իրենից որևէ նշանակություն չէր էլ ներկայացնում [10]: Հօգուտ ԵՄ և ատլանտիզմի վերաբերյալ կեղծ հայտարարությունների, նրանք այժմ աջակցություն են ցուցաբերում իրենց երբեմնի ոխերիմ թշնամուն: Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կարող է սկսվել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

[1« Washington et Moscou se livrent bataille en Ukraine », par Emilia Nazarenko et la rédaction, Réseau Voltaire, 1er novembre 2004.

[2« Des jihadistes assurent le service d’ordre des manifestations à Kiev », Réseau Voltaire, 4 décembre 2013.

[3All-Ukrainian Union "Svoboda" program”, Voltaire Network, 12 August 2009.

[4C’est de ce vivier qu’est également issu le leader de la « révolution orange ». Cf. « La biographie cachée du père du président ukrainien », Réseau Voltaire, 18 avril 2008.

[5« Le printemps arabe frappe à la porte de l’Europe », par Andrew Korybko, Traduction Gérard Jeannesson, Oriental Review/Réseau Voltaire, 3 février 2014.

[6« La NED, vitrine légale de la CIA », par Thierry Meyssan, Odnako/Réseau Voltaire, 6 octobre 2010.

[7« La Ligue anti-communiste mondiale, une internationale du crime », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 12 mai 2004.

[8Voir L’Holodomor, nouvel avatar de l’anticommunisme « européen », par le professeur Annie Lacroix-Riz, 2008.

[9« La Bête Noire de l’establishment français », par Diana Johnstone, Traduction Djazaïri, Counterpunch/Réseau Voltaire, 5 janvier 2014.

[10« La présidente de la Lettonie réhabilite le nazisme », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 16 mars 2005.