Անգլո-սաքսոնյան կայսրությունը, մեկ դար շարունակ, հիմնված է եղել քարոզչության վրա: Քարոզչության շնորհիվ հաջողվել է մեզ համոզել, որ ԱՄՆ-ը հանդիսանում է «ազատության երկիր» և պատերազմներ է վարում միմիայն իր գաղափարների պաշտպանության համար: Սակայն, Ուկրաինայում տիրող ներկա ճգնաժամը փոխել է խաղի կանոնները. Վաշինգտոնն ու իր դաշնակիցներն այլևս միակ խոսացողները չեն: Կեղծիքները բացեիբաց վիճարկվում են մեկ այլ հզոր երկրի՝ Ռուսաստանի կառավարության և զանգվածային լրատվության միջոցների կողմից: Արբանյակների և համացանցի դարաշրջանում անգլո-սաքսոնյան քարոզչությունն այլևս չի աշխատում:
Միշտ էլ ղեկավարները փորձում են համոզել իրենց գործողությունների արդարացիությունը, քանի որ ամբոխները երբեք չեն գնում նրանց հետևից, ում լավ չեն ճանաչում: XX-րդ դարաշրջանը գաղափարների տարածման նոր եղանակների թատերաբեմ է եղել, որոնք իրենց ճշմատությամբ այնքան էլ չէին ծանրաբեռնում: Արևմուտքում, արդի քարոզչության ծագումը, վերագրում են նացիստական լուսավորության և քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսին: Այս կերպ փորձ է կատարվում մոռացության մատնել այն հանգամանքը, որ իրերի ընկալման խեղաթյուրման արվեստը զարգացած է եղել շատ ավելի վաղ՝ հենց անգլո-սաքսոնների կողմից:
1916 թվականին, Միացյալ Թագավորությունը Լոնդոնում ստեղծում է Wellington House-ը, որին հաջորդում է Crewe House-ի ստեղծումը: Միառժամանակ, Միացյալ Նահանգները ստեղծեցին Committee on Public Information (CPI): Ենթադրելով, որ Առաջին համաշխարհային պատերազմը զանգվածների, այլ ոչ թե բանակների միջև էր, այս կազմակերպությունները փորձում էին հավասարապես ապատեղեկացնել թե´ իրենց սեփական և թե´ իրենց դաշնակիցների ու թշնամիների ազգաբնակչությանը:
Արդի քարոզչությունը սկսվում է գերմանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ Լոնդոնում լույս տեսած Bryce-ի զեկույցի հրապարակմամբ, որը թարգմանվել է երեսուն լեզուներով: Համաձայն այդ փաստաթղթի, գերմանական բանակը Բելգիայում բռնություններ էր իրականացրել հազարավոր կանանց նկատմամբ, ուստի բրիտանական զորքերը կռվում էին բարբարոսների դեմ: Առաջին աշխարհամարտի վերջում բացահայտվել էր, որ ողջ զեկույցը լրագրողների օգնությամբ կատարված սուտ վկայություններից բաղկացած կեղծիք է եղել:
Իր հերթին, Միացյալ Նահանգներում George Creel-ը մի առասպել է հորինում, որի համաձայն Համաշխարհային պատերազմը ժողովրդավարների խաչակրաց արշավանք էր՝ ուղղված մարդկության իրավունքների իրականացման խաղաղության հաստատմանը:
Պատմաբանները վկայել են, որ Առաջին համաշխարհային պատերազմը համապատասխանում էր որքան հրատապ, այնքան էլ խորքային պատճառներին, որոնցից ամենակարևորը գաղութների ընդլայնման համար գերտերությունների միջև ընթացող մրցակցությունն էր:
Բրիտանական և ամերիկյան բյուրոներն իրենց երկրների անունից գործող գաղտնի կառույցներ էին: Ի տարբերություն լենինյան քարոզչության, որը ձգտում էր «բացահայտել ճշմարտությունը» զանգվածների համար, անգլո-սաքսոնները փորձում էին նրանց խաբել՝ մանիպուլյացիայի ենթարկելու համար: Դրա համար, անգլո-սաքսոնյան պետական կառույցները պետք է թաքնվեին և հափշտակեին կեղծ անձնական տվյալներ:
Սովետական Միության փլուզումից հետո, Միացյալ Նահանգներն անուշադրության մատնեցին քարոզչությունը և փոխարենը նախընտրեցին Հանրային հարաբերությունները: Խոսքն այլևս չէր գնում խաբելու մասին, այլ պետք է բռնել լրագրողների ձեռքերից, որպեսզի նրանք այլևս չտեսնեն այն, ինչ իրենց ցուցադրվում է: Կոսովոյի պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ն դիմել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդական Alastair Campbell-ին՝ մամուլին օրեկան մեկ ուսանելի պատմություն պատմելու համար: Այն ընթացքում, երբ լրագրողները վերարտադրում էին այդ պատմությունը, Դաշինքը կարող էր «խաղաղությամբ» ռմբակոծել: Հեքիաթի (story telling) նպատակը ոչ թե խաբելն էր, այլ ավելի շուտ ուշադրություն շեղելը:
Այդ ընթացքում, հեքիաթն ուժի տեսքով վերադարձավ Սեպտեմբերի 11-ին. նպատակն այն էր, որ հասարակության ուշադրությունը կենտրոնանա Նյու-Յորքի և Վաշինգտոնի ահաբեկչական գործողությունների վրա, որպեսզի նկատելի չլինի այդ օրը տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը՝ նախագահ Բուշից գործադիր իշխանության փոխանցումը գաղտնի ռազմական միավորմանը: Հասարակությանը շփոթմունքի մեջ դնելու աշխատանքն իրականացրել է Բարաք Օբամայի ներկայիս խորհրդական Benjamin Rhodes-ը:
Հետագա տարների ընթացքում Սպիտակ Տունն իր գլխավոր դաշնակիցների հետ (Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի և իհարկե Իսրայելի) ձևավորում է ապատեղեկատվության մի համակարգ: Ամեն օր այս չորս կառավարությունները Համաշխարհային լրատվամիջոցների բյուրոյի կողմից ստանում էին ցուցումներ, անգամ նախապես գրված ելույթներ, Իրաքի պատերազմն արդարացնելու կամ Իրանին զրպարտելու վերաբերյալ [1]:
Այս կեղծիքներն արագորեն տարածելու համար Վաշինգտոնըն 1989 թվականից ի վեր, ապավինում է CNN-ին: Ժամանակի ընթացքում Միացյալ Նահանգները ստեղծեցին արբանյակային տեղեկատվական հեռուստալիքների մի միավորում (Al-Arabiya, Al-Jazeera, BBC, CNN, France 24, Sky): 2011 թվականին, Տրիպոլիի ռմբակոծման ժամանակ, ՆԱՏՕ-ն անակնկալ համոզում է լիբիացիներին, որ պատերազմում տանուլ են տվել և անօգուտ է շարունակել դիմակայել: Սակայն 2012 թվականին, ՆԱՏՕ-ին չի հաջողվում վերարտադրել նույն եղանակը և սիրիացիներին համոզել, որ իրենց կառավարությունն անխուսափելիորեն տապալվելու է: Այս մարտավարությունը ձախողվեց, քանզի սիրիացիները քաջատեղյակ էին Լիբիայում միջազգային հեռուստաալիքների կողմից իրականացված մեքենայությունների մասին և կարողացան դրանց նախապատրաստվել [2]: Եվ այս ձախողմամբ վերջ դրվեց «տեղեկատվական» այդ միավորման գերիշխանությանը:
Ուկրաինայի հետ կապված Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առկա ներկայիս ճգնաժամը ստիպեց Օբամայի վարչակարգին վերանայել իր համակարգը: Վաշինգտոնն այսուհետ միակ խոսացողը չէ, այն պետք է հակադրվի ռուսական կառավարությանն ու լրատվական միջոցներին, որոնք հասանելի են ողջ աշխարհում արբանյակների և համացանցի միջոցով: Պետքարտուղար Ջոն Քերրին նշանակել է քարոզչության նոր օգնականին՝ Time Magazine նախկին գլխավոր խմբագիր Richard Stengel-ին [3]: Նախքան պաշտոնին անցնելը, ապրիլի 15-ին, նա արդեն զբաղեցնում էր այդ պաշտոնը և մարտի 5-ից սկսած ատլանտյան հիմնական լրատվամիջոցներին ուղարկում էր «տեղեկատվական տեղեկագիր» «10 կեղծիքների մասին», որոնք Վլադիմիր Պուտինն պետք է արտահայտեր Ուկրաինայի վերաբերյալ [4]: Ապրիլի 13-ին ևս մեկ անգամ «10 այլ կեղծիքների մասին» տեղեկագիր է ուղարկվել [5]:
Այն ինչ ապշեցնում է դա ընթերցելիս, լիակատար հերյուրանքն է: Այն փորձում է հաստատել Կիևի հեղափոխության պաշտոնական պատմությունը և վարկաբեկել ռուսների՝ նոր կառավարության կազմում նացիստների ներկայության վերաբերյալ պնդումը: Սակայն, այսօր գիտենք, որ հեղափոխությունն իրականում ՆԱՏՕ-ի կողմից աջակցություն ստացած և Լեհաստանի և Իսրայելի կողմի իրականացված պետական հեղաշրջում էր՝ «գունավոր հեղափոխությունների» և «արաբական գարնան» եղանակներով միախառնված [6]: Այն լրագրողները, որոնք ստացել են այդ տեղեկագրերը և դրանք տարածել, քաջատեղյակ էին Պետքարտուղարի օգնական Victoria Nuland-ի հեռախոսազրույցի ձայնագրության մասին, թե ինչպես էր Վաշինգտոնն ի վնաս Եվրամիության փոխելու վարչակարգը, և Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Urmas Paets-ի հեռախոսազրույցի ձայնագրության մասին՝ Մայդանի նշանառուների իրական ինքնության վերաբերյալ: Բացի այդ, լեհական Nie շաբաթաթերթի բացահայտումներից հետագայում նրանք տեղեկացել են նացիստների խռովությունների մեկնարկից դեռևս երկու ամիս առաջ Լեհաստանի ոստիկանության ակադեմիայում վերջիններիս վերապատրաստման մասին: Ինչ վերաբերվում է ուկրաինական նոր կառավարության մեջ նացիստների ներկայության հերքմանը, ապա դա նման է գիշերվա լուսավոր լինելուն: Դրա մեջ համոզվելու համար հարկ չկա Կիև գնալ, բավական է միայն կարդալ ներկայիս նախարարների գրությունները կամ լսել նրանց ելույթները [7]:
Վերջիվերջո, եթե այս փաստարկները թույլ են տալիս կեղծ պատկերացումներ ստեղծել ատլանտյան մեծ լրատվամիջոցների փոխհամաձայնության մասին, ապա նրանք որևէ շանս չունեն համոզելու հետևողական քաղաքացիներին: Հակառակը, այնքան հեշտ է համացանցի միջոցով բացահայտել խաբեությունը և նման մանիպուլյացիան կարող է էլ ավելի վնասել Վաշինգտոնի նկատմամբ վստահությանը:
Սեպտեմբերի 11-ը ատլանտյան լրատվամիջոցների միավորմանը միջազգային հասարակական կարծիքին հաջողվեց համոզել, սակայն բազում լրագրողների և քաղաքացիների կողմից իրականացված աշխատանքը, որը ես կանխորոշել էի, ապացուցեց պաշտոնական տարբերակի նյութական անհնարինությունը: 13 տարի անց հարյուր միլիոնավոր մարդիկ իմացան այդ կեղծիքների մասին: Այս գործընթացը կարող է զարգանալ միայն ամերիկյան քարոզչության նոր մեխանիզմի շնորհիվ: Վերջապես, բոլոր նրանք, ովքեր տարածում են Սպիտակ Տան փաստարկները, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների կառավարություններն ու լրատվամիջոցները, վերացնում են իրենց իսկ նկատմամբ վստահությունը:
Բարաք Օբաման և Benjamin Rhodes-ը, Ջոն Քերրին և Richard Stengel-ը գործում են միայն կարճաժամկետ ժամանակահատվածում: Նրանց քարոզչությունն ընդամենը մի քանի շաբաթով է համոզում զանգվածներին և նպաստում նրանց ընդվզմանը, երբ նրանք հասկանում են կատարված մանիպուլյացիան: Նրանք մոռանում են, որ XX-րդ դարի քարոզչությունը հաջողության էր հասնում միայն այն պատճառով, որ աշխարհը բաժանված էր ճամբարների միջև և որոնք միմյանց հետ չէին հաղորդակցվում և, որ նրա միաձույլ սկզբունքը չի համապատասխանում հաղորդակցության նորագույն եղանակներին:
Ուկրաինայում ճգնաժամը դեռևս չի ավարտվել, սակայն այն խորապես փոխել է աշխարհը. Միացյալ Նահանգների նախագահին հրապարակայնորեն հակադրվելով՝ Վլադիմիր Պուտինը այնպիսի քայլ կատարեց, որն այսուհետ կանխում է ամերիկյան քարոզչության հաջողությունը:
[1] « Ապատեղեկատվության ռազմական ցանց - Un réseau militaire d’intoxication », Ցանց Վոլտեր, 8 դեկտեմբեր 2003 թվական:
[2] « ՆԱՏՕ-ն նախապատրաստում է ապատեղեկատվության ծավալուն գործողություն - L’OTAN prépare une vaste opération d’intoxication », ըստ Տիերրի Մեյսանի, Կոմսոմոլսկայա Պրավդա , Ցանց Վոլտեր, 10 հունիս 2012 թվական:
[3] « Time Magazine գլխավոր խմբագիրը ԱՄՆ քարոզչության նոր ղեկավարի պաշտոնում - Le rédacteur en chef de Time Magazine, nouveau patron de la propagande US », Ցանց Վոլտեր, 16 ապրիլ 2014 թվական:
[4] « Պետքարտուղարության տեղեկատվական տեղեկագիր. 10 կեղծիքների մասին - Fiche documentaire du département d’État : 10 contre-vérités sur l’Ukraine », Ցանց Վոլտեր, 5 մարտ 2014 թվական:
[5] « Պետքարտուղարության հայտարարությունը լրատվամիջոցներին : 10 ռուսական կեղծիքներ Ուկրաինային վերաբեյալ - Note aux médias du Département d’État : 10 contre-vérités russes à propos de l’Ukraine», Ցանց Վոլտեր, 13 ապրիլ 2014 թվական:
[6] « Ուկրաինա. Լեհաստանը երկու ամիս ավելի շուտ էր պատրաստել պուչիստներին - Ukraine : la Pologne avait formé les putschistes deux mois à l’avance», ըստ Տիերրի Մեյսանի, Ցանց Վոլտեր, 17 ապրիլ 2014 թվական:
[7] « Ովքեր են նացիստներն ուկրաինական կառավարության մեջ - Qui sont les nazis au sein du gouvernement ukrainien ?», ըստ Տիերրի Մեյսանի, Ցանց Վոլտեր, 2 մարտ 2014 թվական: