Բարաք Օբաման արձագանքում է ԻԼԻԷ Իրաք ներխուժման կապակցությամբ

Այն ժամանակ, երբ սիրիացի նախարար Bouthaïna Chaabane-ը գտնվում էր Մոսկվայում, Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարի կողմից միջազգային ֆորումի մասնակցելու հրավեր է ստանում: Ինչպես 170 սիրիացի պաշտոնյաներ, այնպես էլ տիկին Chaabane-ը նույնպես ընդգրկված է արևմտյան պատժամիջոցների ցուցակում՝ մասնավորապես շրջագայելու արգելքի:

Bouthaïna Chaabane-ն, առանց Դամասկո
ս վերադառնալու, ուղիղ մեկնում է Օսլո: Հունիսի 18-ին և 19-ին հանդիպում է ունենում ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերի, ՄԱԿ-ում ներկայումս երկրորդ պաշտոնյա հանդիսացող ամերիկացի դիվանագետ Ջեֆֆրի Ֆելտմանի և Իրանի նախագահ շեյխ Հասսան Ռոհանիի աշխատակազմի ղեկավարի հետ:

Ինչու է ուրեմն ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան նախաձեռնել այս հանդիպումը: Ինչ հաղորդագրություն էին ցանկանում Միացյալ Նահանգները փոխանցել: Ինչ էին ցանկանում բանակցել Սիրիայի հետ:

Կողմերից ոչ մեկը զրույցների վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի տարածել և Օսլոյի Ֆորումի կայքը անհույս կերպով լռում է:

Միացյալ Նահանգների արտերկրյա ռազմական գործողությունների բյուջեն

Մի քանի օր անց՝ հունիսի 25-ին, նախագահ Օբաման Կոնգրեսին է ներկայացրել արտերկրյա դիվանագիտական և ռազմական գործողությունների համար 2015 թվականի բյուջեն (Overseas Contingency Operations – OCO): 65.8 միլիարդ դոլարից 5 միլիարդը պետք է հատկացվի Հակա-ահաբեկչական գործընկերության ֆոնդի ստեղծման համար (Counterterrorism Partnerships Fund - CTPF), որի մասին նախագահը հայտարարել էր մայիսի 28-ին West Point-ում իր ունեցած ելույթի ժամանակ [1]:

Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության 4 միլիարդը տնօրինվելու է Պենտագոնի և մեկ միլիարդը՝ Պետդեպարտամենտի կողմից.
 3 միլիարդը կօգտագործվի տեղական հակաահաբեկչական ուժերի ձևավորման, ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաև կառավարման «ժողովրդավարական» եղանակների խթանման համար:
 1 միլիարդը կօգտագործվի հարևան երկրներում սիրիական հակամարտության տարածման կանխարգելման համար՝ ձևավորելով անվտանգության ծառայություններ, որպեսզի նրանք փակեն սահմանները և օգնեն փախստականներին:
 0.5 միլիարդը կօգտագործվի «սիրիական ընդդիմության բանակի ձևավորման և զինման համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել սիրիացի ժողովրդին, կայունություն հաստատեն ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում, հեշտացվեն հիմնական ծառայությունների մատակարարումը, չեզոքացվեն ահաբեկիչների սպառնալիքները և նպաստավոր պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի կարգավորման պայմանների համար»:
 Եվ վերջապես 0.5 միլիարդ էլ կպահվի նոր ճգնաժամային իրավիճակների համար:

Ինչ է Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշանակում «կայունություն հաստատել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում»: Հնարավոր չէ ստեղծել պետության սաղմեր, քանի որ այս շրջանները չափազանց փոքր են և միմյանցից տարանջատված: Հավանաբար խոսքը գնում է Իսրայելի համար անվտանգության շրջանների ստեղծման մասին: Առաջինy` իսրայելա-սիրիական սահմանին և երկրորդը՝ թուրք-սիրիականին, որպեսզի հակամարտության դեպքում Դամասկոսը հայտնվի շրջափակման մեջ: Այս շրջանները կվստահվեն «սիրիական ընդդիմության բանակի կողմից վերահսկվող խմբավորումներին»՝ հաստատելով, որ ապստամբներին աջակցելով Վաշինգտոնն այլևս չի փորձում տապալել Սիրիայի կառավարությանը, այլ բացառապես ցանկանում է պաշտպանել Պաղեստինի հրեական գաղութը:

Այս մարտավարությունը պետք է համադրել հունիսի 20-ին CBS This Morning-ով նախագահ Օբամայի հայտարարության հետ. «Ես կարծում եմ, որ այն պատկերացումը, ըստ որի չափավոր սիրիական ուժերն ունակ էին հաղթել [Սիրիայի նախագահ Բաշար] Ասսադին, ամենևին ճիշտ չէ և դուք գիտեք, որ մենք բավական երկար ժամանակ փորձել ենք աշխատել Սիրիայում չափավոր ընդդիմության հետ (...): Այն կարծիքը, թե հնարավոր էր անմիջապես տապալել թե´ Ասսադին և թե´ լավ պատրաստված անգութ ջիհադիստներին, այն պայմանով, որ մենք նրանց որոշ քանակությամբ զինատեսակներ կուղարկենք ցնորհամտություն է և ես կարծում եմ, որ այս ամենը հասկանալը չափազանց կարևոր է ամերիկյան ժողովուրդի, մի գուցե նաև առավել կարևոր է Վաշինգտոնի և մամուլի համար» [2]:

Վաշինգտոնը վտանգում է իրեն Արդարադատության միջազգային դատանի կողմից դատապարտվելուն

Եթե Կոնգրեսը հաստատի այն, Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում ջիհադիստներին տրամադրված օգնությունը ԿՀՎ-ի գաղտնի ծրագրից կդառնա Պենտագոնի լայնածավալ հանրային ծրագիր:

Այս հատկացումը ոտնահարում է միջազգային իրավունքը, որը խստիվ արգելում է երրորդ երկրում ընդդիմությանը դրամական և ռազմական աջակցություն ցուցաբերել, ավելին՝ երկիրը երկու մասի բաժանել: Անգամ այս ամենը որպես նպատակ հայտարարելը, եթե նույնիսկ Կոնգրեսն այն չընդունի, Սիրիայի նկատմամբ վտանգ է ներկայացնում և խախտում է միջազգային իրավունքը: Որևէ կասկած չկա, որ Սիրիան կարող է հասնել Միացյալ Նահանգների դատապարտմանը, եթե հայց ներկայացնի Արդարադատության միջազգային Դատարան, որը հանդիսանում է ՄԱԿ ներքին դատարանը: 1984 թվականին փոքրիկ Նիկարագուան հայց էր ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ապստամբներին պաշտոնապես օժանդակելու համար: Մեկից երկու տարի է հարկավոր, որպեսզի Դատարանը Ստատուտ ընդունի:

Ուստի պետք չէ զարմանալ, որ ՄԱԿ-ի ամոթխած գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հրապարակել էր մի տարօրինակ հոդված, որում նա կշտամբում էր Սիրիային, սակայն մի նախադասությամբ որակում «օտար պետությունների անպատասխանատվությունը, որոնք շարունակում են ռազմականապես օգնել կողմերին, որոնք վայրագություններ և մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտումներ են կատարում: Ես համառորեն պահանջել եմ Անվտանգության Խորհրդից զենքերի նկատմամբ էմբարգո սահմանել» [3]:

Վստահորեն, Վաշինգտոնը Bouthaïna Chaabane-ին ընդունելով երաշխիքներ է ստացել, որ Սիրիան Միացյալ Նահանգների նկատմամբ հայց չի ներկայացնի: Սակայն ինչի դիմաց: Ամենայն հավանականությամբ, չնայած որ Միացյալ Նահանգների ելույթներն ուղղված են Սիրայի դեմ, սակայն վերջինիս իրական թիրախն այսօր պարզապես Իրաքը չէ:

Իրաքի ապակայունացման շարունակումը

Իրաքում շարունակվում են ԻԼԻԷ («Daesh») նվաճումները: Փորձելով պտավորություն ստեղծել, թե անակնկալի է եկել և ցանկանալով աջակցել Իրաքի ամբողջականությանը՝ Վաշինգտոնը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի օգնությամբ ծածուկ կերպով ղեկավարում է ջիհադիստներին: [4]

Մտացածին ահաբեկչական խմբավորումը, որը երկու օրում նվաճեց մի մեծ երկրի մեկ երրորդ մասը, ՆԱՏՕ-ի և Պարսից ծոցի երկրների համագործակցության Խորհրդի լրատվամիջոցների հավաստիացմամբ սունի ազգաբնակչությունը միավորվել է ԻԼԻԷ-ը: Անկախ այն բանից, որ 1,2 միլիոն սունիներ և քրիստոնյաներ ջիհադիստների պատճառով փախստական են դարձել, այս բացատրությունը լավագույնս քողարկում է Վաշինգտոնի կողմից նախապատրաստվող ներխուժման հանգամանքը:

Ինչպես նախատեսված էր, Միացյալ Նահանգները հաստատեցին, որ ցամաքային զորքեր չեն ուղարկելու և միևնույն ժամանակ սպառնում են այն երկրներին, որոնք օգնության ձեռք կմեկնեն Նուրի ալ-Մալիքիի դաշնային կառավարությանը: Հետևաբար, երբ վերջինս շնորհակալություն հայտնեց Սիրիային Իրաքի տարածք մտնելու և ԻԼԻԷ շարասյուները ռմբակոծելու համար, Ջոն Քերրին հոնքերը կիտեց. «Մենք տարածաշրջանի բոլոր դերակատարներին հստակորեն հասկացրել ենք, որ կարիք չկա, որպեսզի այնպիսի բան տեղի ունենա, որը կսրի առանց այդ էլ ծայրահեղ լարվածությունը» [5]:

Մեծահոգություն ցուցաբերելով՝ նախագահ Օբաման 300 զինվոր հատկացրեց, հիմնականում ԱՄՆ կառույցների պահպանության համար՝ Նուրի ալ-Մալիքիի կառավարությանը ճակատագրի առաջ միայնակ թողնելով: Շփոթված վարչապետը փնտրում է նոր դաշնակիցներ: Չսպասելով F-16-րին, նա Բելառուսից և Ռուսաստանից ռմբակոծիչներ է գնել:

Իրանը, չնայած որ մարտիկներ չուղարկեց, շիաներին օգնության հասնելով՝ սպառազինություն և խորհրդատուներ ուղարկեց: Ակնհայտորեն, Իրաքի մասնատման շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լռելյայն համաձայնություն գոյություն ունի: Կցանկանայինք իմանալ, թե ինչ կարող էին ասած լինել դեսպան Jeffrey Feltman-ն ու նախագահ Հասսան Ռոնահիի աշխատակազմի ղեկավարը սիրիացի նախարար Bouthaïna Chaabane-ին:

Ավելին, կարելի է հետևություն անել, որ Իրանն ու Սիրիան համաձայնեցրել են իրենց պասիվությունը:

Ինչ էլ որ լինի «ընդարձակ Մերձավոր Արևելքի» ձևափոխումը Իրաքում ձեռք է բերում հստակություն, չնայած 2003 և 2007 թվականներին ապարդյուն ջանքերին: Ընդհանուր առմամբ պետք է ընդունել, որ պետության քանդումը չի կարող իրականացվել մեկ օրում, այն պահանջում է նվազագույնը մեկ տասնամյակ հավանական քաոսի առկայությամբ:

Թուրքերը, որոնք առաջին խաբվածներն են, Անկարայում ընդունեցին Նեշիրվան Բարզանիին: Իրաքյան Քուրդիստանի շրջանային կառավարության վարչապետը նրանց վստահեցրել է, որ երբեք Քիրքուկը չի հանձնի Բաղդադի դաշնային կառավարությանը և գնում է դեպի անկախություն՝ նրանց լիովին հավաստիացնելով, որ չի փորձի ոտքի հանել Թուրքիայի քրդերին: Ուստի Անկարան դեռևս ժամանակ ունի, անգամ եթե իրադարձությունների տրամաբանությունը գալիք տարիներին անխուսափելիորեն ի հայտ գա՝ հրահրելով Թուրքիայի կործանումը: Հայտնվելով անելանելի իրավիճակում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը փակեց Սիրիայի հետ սահմանը՝ անմիջապես դադարեցնելով իր աջակցությունը օտարազգի վարձկաններին, որոնց երեք տարի շարունակ զինում էր և որոնց համար բազա էր հանդիսանում: Ոչ միայն վախենում են, որ այդ քրդերն ապստամբություն կբարձրացնեն, այլ որ թուրքական բանակը կօգտվի այս իրավիճակից և կտապալի իրենց:

Նախագահ Սադդամ Հուսեյնի անվտանգության նախկին սպաների ու զինվորների միանալը ԻԼԻԷ-ը փոխում է խաղաքարտերը: Նրա հավատարիմ մարդիկ ցանկանում են նախ և առաջ վրեժխնդիր լինել ալ-Մալիքիի կառավարության կողմից իրենց տապալման համար, որի համար նրանք պատասխանատու են համարում նաև Միացյալ Նահանգներին, Իրանին և Սաուդյան Արաբիային: Պատասխանատվություն ստանձնելով նրանք որևէ դժվարություն չունեն Վաշինգտոնի համար այսօր աշխատելու, ինչպես դա մի ժամանակ արել էր իրենց առաջնորդ Սադդամ Հուսեյնը: Նրանք գիտեն, որ պարսիկների նկրտումները կանգ կառնեն միայն ազգաբնակչության շիա հատվածի վրա և կփորձեն վրեժխնդիր լինել Սաուդյան Արաբիայից:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հյուրընկալվել է Սաուդյան Արաբիայի թագավորի ինքնաթիռում:

Սաուդյան թիրախը

Այս հեռանկարում Վաշինգտոնը համարում է, որ համաձայն Laurent Murawiec-ի ծրագրի հասունացել է սաուդյան թագավորության վերակազմավորման պահը: 2002 թվականին ֆրանսիացի ստրատեգը Պետնտագոնին ներկայացրած իր եզրակացությունն ամփոփել էր հետևյալ երեք արտահայտություններով. «Իրաքը տակտիկական առանցքն է, Սաուդյան Արաբիան ստրատեգիականը, իսկ Եգիպտոսը կլինի փոխհատուցումը» [6]: Այլ կերպ ասած, Սաուդներին կարելի է տապալել միմիայն Իրաքից և նա, ով կհրահրի այն՝ կվերահսկի Եգիպտոսը:

Գիտակցելով, որ իրենք են լինելու հաջորդ թիրախը, սաուդյան դինաստիան ընդհանուր շահերը պաշտպանելու նպատակով մի կողմ դրեց ընտանեկան խժդժությունները: Աբդալլա թագավորը, ով երկարատև հանգիստ էր անցկացնում Մարոկոյում, վերադարձավ Ռիադ: Վերադարձի ճանապարհին նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում: Չկարողանալով տեղաշարժվել՝ թագավորն իր ինքնաթիռում ընդունել է գեներալ ալ-Սիսիին [7]: Գեներալին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգներին իր ընտանիքին տապալել չի հաժողվի: Եվ որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, երաշխավորել է, որ թագավորությունը վերահսկել է և միշտ էլ վերահսկելու է ԻԼԻԷ-ը: Ահա թե ինչու էր նա որոշում կայացրել իր պաշտոնում վերականգնել թագաժառանգ Բանդար բին Սուլթանին, ով թագավորին ուղեկցում էր ինքնաթիռում:

2001 թվականից ի վեր, Ուսամա Բեն Լադենի իրական մահից սկսած, թագաժառանգ Բանդարը եղել է միջազգային ջիհադիստական շարժման ղեկավարը: Գաղտնի պատերազմի այս մեծ վարպետը, ձախողելով Բաշար էլ-Ասսադի տապալումը և քիմիական զենքերի պատճառով Միացյալ Նահանգների հետ գժտվելով, Ջոն Քերրիի պահանջով հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից: Նրա վերադարձը հիմնական խաղաքարտն է Սաուդների ձեռքում. Վաշինգտոնը չի կարող հույս ունենալ ջիհադիստներին թագավորության դեմ օգտագործելու հարցում, քանի դեռ նա կզբաղեցնի այդ պաշտոնը:

Այս ամենից զայրացած՝ պետքարտուղար Ջոն Քերրին անակնկալ այց է կատարում Կահիրե նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին նախազգուշացնելու, որպեսզի նա չբացի իր բոլոր խաղաքարտերը: Եգիպտական ռազմական վարչակարգն իրականում ամբողջովին կախված է սաուդյան ֆինանսական օգնություններից: Ջոն Քերրին վերացրեց Եգիպտոսին 572 միլիոն դոլարի օժանդակության արգելքը (Եգիպտոսին սովորաբար հատկացվող աջակցության մեկ երրորդը, ինչը դադարեցվել էր պետական հեղաշրջումից ի վեր) և հայտարարեց Գոլանը կայունացնելու համար նախկինում խոստացված Apache տեսակի ուղղաթիռների անհապաղ մատակարարման մասին (Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու համար):

Շանունակելով Սաուդյան Արաբիայի ապակայունացման համար իր նախապատրաստական շրջագայությունները՝ հունիսի 25-ին Ջոն Քերրին մասնակցել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այնտեղ նա նշել էր, որ Իրաքում ստեղծված իրավիճակը հարկավոր է «դիտարկել տեղեկատվության հավաքագրման, նախապատրաստական աշխատանքների, հակադարձելու ստրատեգիական անկյան տակ», այլ կերպ ասած «օպերատիվ պատրաստվածության», որը սեպտեմբերի 4-ին և 5-ին Ուելսում կայանալիք գագաթաժողովի օրակարգում է լինելու:

Հաջորդ օրը՝ ամսի 26-ին, պետքարտուղարը Փարիզում հանդիպում է Սաուդյան Արաբիայի, Միացյալ Էմիրությունների և Հորդանանի իր պաշտոնակիցների հետ: Համաձայն Associated Press-ի Վաշինգտոնը հույս ունի, որ Սաուդյան Արաբիան և Հորդանանը սահմանային բեդուին ցեղերին կօգտագործեն իրաքյան սունիներին զենքերով և փողով աջակցելու համար (պետք է հասկանալ. աջակցություն ԻԼԻԷ) [8]:

Շարունակելով ճամփորդությունը՝ ամսի 27-ին Ջոն Քերրին ժամանում է Սաուդյան Արաբիա: Այնտեղ հանդիպու է սիրիական Ազգային կոալիցիայի նախագահ Ահմեդ Ջարբայի հետ և ընդգծել, որ Ջարբան Շամմար բեդուին ցեղի անդամ է (ինչպես Աբդալլահ թագավորը), որը նույնպես տեղափոխվել է Իրաք և որ «չափավոր սիրիական ընդդիմությունը» կարող է ռազմականապես օգնել Իրաքում կայունություն հաստատելու հարցում [9]: Հարց է ծագում, թե ինչպես են Սիրիան տապալելու հարցում «անընդունակ» մարդիկ, չնայած տրամադրված ողջ օգնությանը, կարողանալու Իրաքում ռազմական դերակատարում ունենալ և ինչու Ջերբան, ով անձնական կապեր ունի ԻԼԻԷ հետ, պետք է նրանց դեմ մարտնչի:

Սաուդյան շքերթը

Պետքարտուղարին հյուրընկալելուց առաջ Աբդալլահ թագավորը որոշել էր «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իր ազգի և երկրի ձեռբերումների, ինչպես նաև սաուդյան ժողովրդի անվտանգության և կայունության համար (...), այն պարագայում, երբ ահաբեկչական կազմակերպություններն ու այլոք փորձեն վնաս հասցնել հայրենիքի անվտանգությանը» [10]:

Այդ նպատակով Աբդալլահ թագավորը որոշել էր իրաքյան թղթապանակի կառավարումը վստահել ... թագաժառանգ Բանդար բին Սուլթանին, որին ապրիլի 15-ին պաշոնանկ էր արել Ջոն Քերրիի պահանջով՝ այն բանից հետո, երբ նա ձախողել էր նախագահ Բաշար էլ-Ասսադին տապալելու և Օբամայի վարչակարգի դեմ թշնամանք ցուցաբերելու պատճառով:

Ռիադը պատրաստ է օգնել Վաշինգտոնին Իրաքը մասնատելու հարցում, սակայն նրան չի թողնի ներխուժել Արաբիա:

Ուղերձը հասկանալով՝ սիրիական Ազգային կոալիցիայի կողմից ստեղծված «ժամանակավոր կառավարությունը» պաշտոնից հեռացրեց գեներալ Աբդել Իլահ ալ-Բաշիրին և նրա ողջ շտաբին: Չունենալով ո´չ զորք, ո´չ սպաներ՝ Կոալիցիան կարող է վստահորեն հայտարարել, որ խոստացված 500 միլիոն դոլարը ստանալուց անմիջապես հետո այն համարյա ուղիղ կուղարկվի ԻԼԻԷ:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1Բարաք Օբամայի «West Point ռազմական ակադեմիայում արված ելույթը», Ցանց Վոլտեր, 28 մայիսի 2014 թվ. « Discours à l’académie militaire de West Point ».

[3Ֆրանսերեն տարբերակ « Syrie : mettre fin à l’horrible guerre », Բան Կի-Մուն, Le Temps, 27 հունիսի 2014 թվ.:

[4Վաշինգտոնը գործի է դնում Իրաքի բաժանման իր ծրագիրը”, par Տիերի Մեյսանի, voltaire traduction Արեգ Մանասյան , Al-Watan (Syrie), Ցանց Վոլտեր, 18 juin 2014.

[5“Kerry issues warning after Syria bombs Iraq”, ըստ Hamza Hendawi և Lara Jakes, Associated Press, 25 հունիսի 2014 թվ.:

[6Այստեղ ( ici ) կարելի է ներբեռնել Powerpoint-ով ներկայացված տեքստը, որն ինձ էր փոխանցել ամերիկայն իրազեկիչը: Դժբախտաբար, նկարները կորցրել եմ. Taking Saudis out of Arabia, Laurent Murawiec, Defense Policy Board, 10 հուլիսի 2002 թվ.:

[7Saudi king makes landmark visit to Egypt”, Al-Arabiya, 20 հունիսի 2014 թվ.:

[8“US, Sunni States Meet on Mideast Insurgent Crisis”, par Lara Jakes, Associated Press, 26 հունիսի 2014 թվ.:

[9« Kerry, Syrian Coalition Leader During Their Meeting in Jeddah », Department of State, 27 հունիսի 2014 թվ.:

[10«Թագավորական դատարանի հրովարտակ . Երկու Սուրբ Մզկիթների ծառան թույլատրում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները թագավորության անվտանգությունն ապահովելու համար», սաուդյան լրատվական գործակալություն, 26 հունիսի 2014 թվ.: