Աշխարհը փոխվում է: Նախկինում գոյություն ունեին կապիտալիստ աջեր և ձախ սոցիալիստներ: Այսօր աշխարհը կառավարվում է Միացյալ Նահանգների կողմից և առաջին հարցը որ բարձրացվում է, դա նրանց ծառայելն է կամ նրանց դիմակայելը: Ինչպես Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ այսօր էլ յուրաքանչյուր ճամբարում նկատելի են բոլոր գաղափարախոսությունները: Ներկայումս Վաշինգտոնը, հակա-պուտինյան, ռուսների օրհնությամբ Եվրոպայում համակարգում է նացիստների և ջիհադիստների միջև դաշինքը:
ՆԱՏՕ-ի կողմից աջակցություն վայելող Կիևի հեղափոխության մասնակիցների և Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող ուկրաինացի դաշնության կողմնակիցների միջև բախումից հետո այլևս հետ վերադարձի ճանապարհ չկա: Մայիսի 2-ին նախագահի պաշտոնակատար Օլեգսանդր Տուրչինովը և հրեա օլիգարխ Իգոր Կոլոմոլսկին կազմակերպեցին Օդեսսայի արհմիությունների շենքում տեղի ունեցած սպանդը, որն արևմտյան մամուլը նախևառաջ հնարավորինս փորձեց կրճատ ներկայացնել, իսկ այնուհետև, երբ վկայություններն ու փաստերը սկսեցին կուտակվել, ընդհանրապես հրաժարվեց լուսաբանելուց [1]: Այս սարսափելի դեպքերից հետո, երկու ժողովուրդների համար համատեղ ապրել շարունակելն այլևս հնարավոր չէ:
Երեք սցենար է կանխատեսվում. կամ Միացյալ Նահանագները Ուկրաինան կդարձնեն նոր Հարավսլավիա և այնտեղ պատերազմ կհրահրեն այն հույսով, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը կխառնվեն և կներքաշվեն դրանում, կամ նրանք Ռուսաստանի շուրջը կավելացնեն բախումների թատերաաբեմերը՝ սկսելով Վրաստանից, կամ էլ հենց Ռուսաստանի ոչ-պետական խմբավորումների միջոցով կփորձեն Ղրիմում և Դաղստանում ապակայունացնել իրավիճակը:
Ինչպիսին էլ որ լինի ընտրված տարբերակը, Վաշինգտոնն արդեն հավաքագրել է վարձկաններից բաղկացած մի բանակ: Կիևի Պաշտպանության խորհուրդը Արևմտյան Եվրոպայի գործակալններին շտապ հաղորդագրություն է ուղարկել, որպեսզի աջ ծայրահեղականները ժամանեն դաշնության կողմնակիցների դեմ կռվելու նպատակով (որոնք որակվում են «ռուսական կողմնորոշում» ունեցողներ): Արդեն իսկ ստեղծվել է ֆրանսիական Աջ Հատված (Pravy Sektor) խմբավորումը, որի անդամները շուտով կներգրավվեն ուկրաինական Ազգային գվարդիայում:
Բացի այդ, Կիևի Պաշտպանության Խորհուրդը ցանկանում է «քանակապես ընդլայնվել»՝ արևմտաեվրոպական նեո-նացիստներից բացի իր կազմում ներառելով ջիհադիստներին, որոնք արդեն ռազմական իրական փորձառություն են ձեռք բերել:
Իրականում, եթե ուշադրություն չդարձնենք նրանց սիմվոլիկային, ներկայիս նացիստներն ու ջիհադիստները, որպես ընդհանրություն, դավանում են բռնության պաշտանմունքին և համաշխարհային գերիշխանության սիոնիստական երազանքին: Նրանք համապատասխանում են Վաշինգտոնի կողմից աջակցություն վայելող այլ կազմակերպություններին, ներառյալ Սերգեյ Ուդալցովի ռուսական ձախակողմյան ճակատին և նրա ընկեր՝ հակա-պուտինյան առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին: Նրանց միջև բազում կապեր գոյություն ունեն:
Սառը պատերազմի աջակողմյան/ձախակողմյան բաժանումն իրականացնելու փոխարեն, այսօր միակ բաժանման գիծը իմպերիալիզմ/դիմադրությունն է: Ուկրաինայում՝ մասնավորապես Կիևում, նշում են Վերմախտի կողմից հրեաների, կոմունիստների և ռուսների դեմ մղված պատերազմը, մինչդեռ Դոնեցկում նշում էին «Հայրենական Մեծ պատերազմի» ժամանակ ֆաշիզմի դեմ հայրենիքի տարած հաղթանակը: Կիևում մարդիկ իրենց ինքնությունը բնորոշում են իրենց Պատմությամբ՝ իրական կամ առասպելական, այնինչ Դոնեցկում իրենց համարում են որպես տարբեր պատմական համայնքներից դուրս եկած անհատներ, որոնք սակայն միավորվել են ընդդեմ կեղեքման դեմ պայքարի:
Ապացույցն այն բանի, որ բաժանման գիծը միակ պատշաճ լուծումն է, հանդիսանում է հրեա օլիգարխ Իգոր Կոլոմոլսկին, ով հովանավորում է «Մահ հրեաներին բացականչողներին»: Նա մի մաֆիոզ է, ով յուրացրել է Եվրոպայում ամենամեծ կարողություններից մեկը՝ զենքի ուժով հափշտակելով հսկա մետալուրգիական, ֆինանսական և էներգետիկ բնագավառի ձեռնարկություններ: Նա աջակցություն է ստանում Միացյալ Նահանգների կողմից և ԱՄՆ մի շարք անհատների, այդ թվում փոխնախագահ Ջո Բայդենի որդուն ընդգրկել է իր գազային հոլդինգի վարչական խորհրդի կազմում [2]: Նա ոչ միայն որևէ խնդիր չունի նացիստական խմբավորումներին հովանավորելու հարցում, այլև ցնծում էր, երբ նացիստներն իր կարգադրությամբ սպանում էին Օդեսսայի հակա-սիոնիստներին:
Նացիստների և ջիհադիստների համագործակցությունը նոր երևույթ չէ: Արմատները գտնվում են ՍՍ-ի զորքերի երեք մահմեդական ստորաբաժանումներում: «Handschar» 13-րդ ստորաբաժանումը բաղկացած էր բոսնիացիներից, «Skanderbeg» 21-րդ ստորաբաժանումը՝ կոսովարներից և «Kama» 23-րդ ստորաբաժանումը՝ խորվաթներից: Բոլորը Թուրքիայի ազդեցության տակ գտնվող մահմեդականություն դավանող են եղել: Ճիշտն ասած, կռվողների մեծամասնությունը պատերազմի ժամանակ եղել են Կարմիր բանակի դասալիքներ:
Վերջերս էին նացիստներն ու տաքֆիրիստները, Իչկերիայի իսլամական Էմիրության ստեղծման ժամանակ, նորից միասին կռվում Ռուսաստանի դեմ (Չեչնիայի երկրորդ պատերազմ 1999-2000 թթ.):
2007 թվականի մայիսի 8-ին Տերնոպոլում (արևմտյան Ուկրաինա) բալթյան նացիստները, լեհերը, ուկրաինացիները և ռուսները, ինչպես նաև ուկրաինացի և ռուս ջիհադիստները ԿՀՎ-ի աջակցությամբ ստեղծել են այսպես կոչված «Հակա-իմպերիալիստական ճակատը»: Այս կազմակերպությունը ղեկավարում է Դմիտրի Յարոշը, ով 2014 թվականի Կիևի փետրվարյան հեղափոխության ժամանակ դարձել է Ուկրաինայի Ազգային անվտանգության Խորհրդի քարտուղարի տեղակալ, այնուհետև Աջ Հատվածի (Pravy Sektor) կողմից, մայիսի 25-ին նախատեսված նախագահական ընտրությունում, առաջադրվել է որպես թեկնածու:
2013 թվականի հուլիսին Կովկասի էմիր և Ալ-Քաիդայի դեղական պատասխանատու Դուկու Ումարովը «Հակա-իմպերիալիստական ճակատի» անդամներին կոչ է արել մեկնել Սիրիա կռվելու: Սակայն, չկա որևէ փաստաթուղթ, որ կապացուցի Լևանի ապակայունացման ներկա ռազմական գործողություններին նացիստների մասնակցությունը:
Վերջապես, Ղրիմի մի քանի տասնյակ թաթար ջիհադիստներ կռվելու նպատակով ժամանել էին Սիրիա, այնուհետև թուրքական հատուկ ծառայությունների կողմից տեղափոխվել Կիև՝ ԵվրաՄայդանին և Դմիտրի Յարոշի կողմից փետրվարի 22-ին պետական հեղաշրջմանը մասնակցելու համար [3]:
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության քարտուղար Ջեհ Ջոնսոնի պահանջի հիման վրա Եվրոպայում ջիհադիստների հետ վերադարձը խափանելու նպատակով իրականացված միջոցառումները վկայում են, որ ԿՀՎ փորձում է նրանց օգտագործել նոր ճակատում [4]: Ապրիլի 15-ին Պետքարտուղար Ջոն Քերիի պահանջով թագաժառանգ Բանդար բին Սուլթանի հարկադիր պաշտոնանկությունը [5], այնուհետև մայիսի 14-ին՝ Պաշտպանության նախարար Չակ Հեյգելի ճնշման տակ նրա եղբոր՝ Սալման բին Սուլթանի հրաժարականը [6], վկայում են ջիհադիստների կառուցվածքը վերակազմկավորելու հարցում Միացյալ Նահանգների ցանկությունը:
Արդյոք եվրոպացի և արաբ Դիմադրության մասնակիցները նույնպես կմիավորվեն:
[1] « Crime à Odessa », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 6 mai 2014. « Les massacres d’Odessa sonnent le glas de l’unité ukrainienne », Traduction Gérard Jeannesson, Oriental Review/Réseau Voltaire, 12 mai 2014 ; « Le massacre d’Odessa organisé au sommet de l’État ukrainien », Traduction Gérard Jeannesson, антифашист/Réseau Voltaire, 16 mai 2014.
[2] « En Ukraine, le fils de Joe Biden joint l’utile à l’agréable », Réseau Voltaire, 14 mai 2014.
[3] « Des jihadistes assurent le service d’ordre des manifestations à Kiev », Réseau Voltaire, 4 décembre 2013.
[4] « La Syrie devient "question de sécurité intérieure" aux USA et dans l’UE », Réseau Voltaire, 8 février 2014.
[5] « Le prince Bandar démissionne », Réseau Voltaire, 17 avril 2014.
[6] « Remaniement en Arabie saoudite », Réseau Voltaire, 15 mai 2014.