JPEG - 27.4 ko
«Ընդլայնված Մերձավոր Արևելքի» քարտեզն (Greater Middle East) ըստ Միացյալ Նահանգների գլխավոր շտաբի, որը հրապարակվել էր 2006 թվականին գնդապետ Ռալֆ Պետերսի կողմից (Ralph Peters):

2001 թվականից սկսած Միացյալ Նահանգների գլխավոր շտաբը փորձում է «ընդլայնված Մերձավոր Արևելքը» բաժանել էթնիկապես միատարր բազմաթիվ մանր պետությունների: Տարածաշրջանի վերափոխված քարտեզը հրապարակվել էր դեռևս 2006 թվականի հուլիսին [1]: Քարտեզով նախատեսվում է Իրաքի բաժանումը երեք մասի՝ սունի, շիա և քրդական պետությունների:

2006 թվականին Համասից Իսրայելի կրած ձախողումը [2], ինչպես նաև 2011-14 թթ. Սիրիայում Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կրած անհաջողությունը, թույլ էր տալիս կարծել, որ այս ծրագիրը մոռացության էր մատնվել: Ոչ մի նման բան. ԱՄՆ գլխավոր-շտաբը փորձում է իր վարձկան ջիհադիստների միջոցով այն կյանքի կոչել: Անցած շաբաթ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից: Միջազգային մամուլն առանձնացնում է Իրաքի և Լևանի իսլամական Էմիրության հարձակումը (ÉIIL կամ «Daesh» արաբերենով), սակայն սա ընթացող լայնամասշտաբ գործողության մի մասն է միայն:

ԻԼԻԷ և Քրդերի համակարգված հարձակումը

Մեկ շաբաթում ԻԼԻԷ-ը գրավեց այն տարածքը, որը պետք է դառնար սունիական Էմիրություն, միաժամանակ պեշմերգաները (քրդական զինվորական խմբավորում) նվաճեցին այն տարածքը, որը պետք է դառնար անկախ քրդական Պետություն: Վաշինգտոնի կողմից ձևավորված իրաքյան բանակը Նինվեն հանձնեց առաջինին և Քիրքուքը երկրորդին: Նրա հրամանատարական կառուցվածքն անգամ հեշտացրեց այս մասնատումը. նախքան զորքերի տեղաշարժը ղեկավար կազմի սպաները պետք է հաշվետվություն ներկայացնեին Վարչապետի աշխատակազմին, նրանք հաճախ զրկված էին ընդհանուր նախաձեռնություն ստանձնելուց և ռազմական գործողությունների շրջաններում հաստատվել էին որպես փոքրիկ իշխաններ: Ուստի Պենտագոնի համար հեշտ էր կաշառել որոշ զինվորականների, որպեսզի նրանք իրենց մարտիկներին ստիպեին նահանջել:

Վարչապետ Նուրի-ալ-Մալիքիի կողմից հրավիրված խորհրդարանականները նույնպես դավաճանեցին և քվորումի բացակայության պատճառով չքվեարկեցին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար՝ կառավարությանը հակահարվածի հնարավորություն չտալով:

Երկրի ամբողջականության պահպանման այլ ընտրություն չունենալով՝ պարոն ալ-Մալիքին դիմեց իր բոլոր դաշնակիցներին: Նախևառաջ նա դիմեց իր ողջ ժողովրդին և մասնավորապես իր հակառակորդ Մոքտադա էլ-Սադրի շիա աշխարհազորին (Մահդի բանակին), այնուհետև դիմեց Իրանի Հեղափոխության Պահապաններին (ներկայումս Բաղդադում Երուսաղեմի ուժերի հրամանատար, գեներալ Քասսեմ Սուլեյմանիին) և վերջապես Միացյալ Նահանգներին, որից պահանջեց վերադառնալ և ռմբակոծել գրոհայիններին:

Արևմտյան մամուլն ընդգծում է, ոչ անտեղի, որ Վարչապետի կառավարման ոճը որքան հաճախ եղել է ի վնաս արաբ սունի փոքրամասնությանն ու Բաաս աշխարհիկներին, այնքան էլ նպաստավոր է եղել շիաների համար: Սակայն, այս պնդումը հարաբերական է. իրաքցիները ապրիլի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկարաձգեցին Նուրի ալ-Մալիքիի դաշինքի գործունեությունը: Վերջինս հավաքել էր ձայների մեկ քառորդը, այսինքն երեք անգամ ավելին, քան Մոքտադա էլ-Սադրը, իսկ ձայների մնացած մասը բաժանվել էր բազմաթիվ փոքր կուսակցությունների միջև:

Բաղդադի իշխանության դեմ հարձակման նախապատրաստումը

ԻԼԻԷ և Պեշմերգաների հարձակումը երկար ժամանակ էր նախապատրաստվել:

Իրաքյան Քուրդիստանն առաջացել է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ՝ արևմտյան ներխուժման ժամանակահատվածում (1991-2003 թթ.) որոշված օդային ոչ թռիչքային գոտում: Նախագահ Սադամ Հուսեյնի տապալումից հետո այն մեծ ինքնիշխանություն ստացավ և մտավ իսրայելական ազդեցության տակ: Այս առումով անհեթեթություն է, որ Թել-Ավիվը չի մասնակցել Քիրքուքի գրավմանը: Էրբիլի ներկայիս շրջանային վարչակարգն իր ազդեցության տակ վերցրեց իրաքյան այն շրջանի նկատմամբ իրավասությունը, որը նախատեսված էր Միացյալ Նահանգների գլխավոր շտաբի կողմից անկախ Քուրդիստան ձևավորելու համար:

ԻԼԻԷ-ը սունի ցեղախմբի զինված խմբավորում է, որում ներգրավվել են Իրաքի Ալ-Քաիդայի մարտիկները՝ Պոլ Բրեմերի մեկնումից և իրաքցիներին քաղաքական իշխանության հանձնումից հետո: 2010 թվականի մայիսի 16-ին Իրաքում Ալ-Քաիդայի պատասխանատու Աբու Բաքր էլ-Բաղդադին, ով բանտարկությունից անհայտ հանգամանքներում ազատ էր արձակվել, նշանակվել է էմիր, որից հետո փորձել կազմակերպությունը մտցնել Ալ-Քաիդայի ղեկավարման տակ:

2012 թվականի սկզբին ԻԼԻԷ զինյալները Սիրիայում ստեղծում են Jabhat al-Nosra-ն (այսինքն Լևանի ժողովրդի պաշտպանության Ճակատ), որպես Ալ-Քաիդայի սիրիական ճյուղ: Այս խմբավորումն ընդլայնվում է 2012 թվականի հուլիսին Սիրիայի դեմ ֆրանս-բրիտանական հարձակման մեկնարկի հետ միաժամանակ: Այն տարվա վերջում, չնայած Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հանդիմանություններին, Վաշինգտոնի կողմից դասակարգվեց որպես «ահաբեկչական կազմակերպություն» [3]:

Սիրիայում ջիհադիստների հաջողությունները, մինչև 2013 թվականի առաջին կիսամյակ, փոխեցին այդ խմբավորումների նկատմամբ գրավչությունը: Ալ-Քաիդայի համընդհանուր իսլամական հեղափոխության պաշտոնական ծրագիրն ուտոպիստական էր թվում, մինչդեռ սահմանված վայրերումում իսլամական պետության ստեղծումն ավելի իրատեսական գաղափար էր: Որտեղից է Իրաքը վերաձևելու գաղափարը Ալ-Քաիդային հանձնարարվել, ինչն ԱՄՆ զորքերը չէին կարողանում իրականացնել այդքան երկար ժամանակ:

ԻԼԻԷ թարմացումն իրականացվել է 2014 թվականի գարնանը՝ վերջիններիս մոտ պահվող արևմտյան գերիների ազատ արձակմամբ, որոնց թվում էին գերմանացիներ, անգլիացիներ, դանիացիներ, ամերիկացիներ, ֆրանսիացիներ և իտալացիներ: Նրանց առաջին հայտարարությունները հաստատում էին, բոլոր առումներով, սիրիական հատուկ ծառայությունների տեղեկությունները. ԻԼԻԷ ղեկավարվում է ամերիկյան, ֆրանսիական և սաուդյան զինվորականների կողմից: Սակայն, շատ արագ, ազատ արձակված գերիները հետ կանգնեցին իրենց խոսքերից և հերքեցին իրենց ասածները:

ԻԼԻԷ-ը 2014 թվականի մայիսին բաժանվեց Ալ-Քաիդայից, որպես հակառակորդ հանդես գալով, մինչդեռ Ալ-Նուսրան մնաց Սիրիայում որպես Ալ-Քաիդայի պաշտոնական ճյուղ: Անշուշտ այս ամենը ցուցադրություն է, քանզի իրականում այս խմբավորումներն իրենց հիմնադրումից ի վեր ԿՀՎ-ի կողմից աջակցություն են ստացել՝ ռուսական շահերի դեմ հադես գալու համար (Աֆղանստան, Բոսնիա-Հերցոգովինա, Չեչնիա, Իրաք, Սիրիա):

Մայիսին, դառնալով տարածաշրջանային կազմակերպություն, (այլ ոչ թե համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղ) ԻԼԻԷ նախապատրաստում էր իրականացնել այն դերը, որն իր հրահագիչները որոշել էին դեռևս մի քանի ամիս առաջ:

Կազմակերպությունը միանշանակ ղեկավարել է Աբու Բաքր ալ-Բաղդադին (Abou Bakr al-Baghdadi)՝ գտնվելով թագաժառանգ Աբդուլ Ռահման ալ-Ֆեյսալի (Abdul Rahman al-Faiçal) իշխանության ներքո, ով համարվում է թագաժառանգ Սաուդ ալ-Ֆեյսալի (39 տարի շարունակ Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար) և թագաժառանգ Թուրքի ալ-Ֆեյսալի (գաղտնի ծառայությունների նախկին ղեկավար և Վաշինգտոնում և Լոնդոնում ներկայիս դեսպան) եղբայրը:

Մայիսին, Ֆեյսալներն Ուկրաինայում գնել են սպառազինության գործարան: Ծանր զինատեսակների պահեստներն ինքնաթիռով փոխադրվել են դեպի թուրքական ռազմական օդանավակայան, որտեղից էլ թուրքական գաղտնի ծառայությունները (MIT), հատուկ գնացքներով, դրանք մատակարարել են ԻԼԻԷ-ը: Քիչ հավանական է, որ այս նյութա-տեխնիկական շղթան կարող էր իրականացվել առանց ՆԱՏՕ-ի:

ԻԼԻԷ հարձակումը

Իրաքյան հասարակության շրջանում սկսված խուճապը կապված էր Սիրիայում ԻԼԻԷ-ի կողմից իրականացված հանցանքներով. «հավատուրաց մահմեդականների» հրապարակային սպանություններով և քրիստոնիաների խաչելությամբ: Ըստ William Lacy Swing-ի (Հարավային Աֆրիկայում, հետագայում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան և ներկայումս Միջազգային միգրացիաների գործակալության տնօրեն), առնվազն 550 000 իրաքցիներ, ջիհադիստների պատճառով, փախուստի են դիմել:

Այս թվերը ցույց են տալիս ԻԼԻԷ վերբերյալ արևմուտքի գնահատականների անհեթեթությունը, համաձայն որոնց Սիրիայում և Իրաքում նրանց ենթակայության տակ գտնվում են ընդհանուր առմամբ ընդամենը 20 000 զինյալներ: Իրականում դրանց թիվը հավանաբար 3 անգամ ավելին է՝ 60 000 զինյալ, ընդ որում հիմնականում բաղկացած լինելով բացառապես օտարերկրացիներից՝ հավաքագրված ողջ մահմեդական աշխարհից և հաճախ ոչ արաբական երկրներից: Այս կազմակերպությունն աշխարհում դարձել է գլխավոր մասնավոր բանակը՝ ցուցաբերելով եվրոպական Վերածննդի ժամանակակից կոնդոտիերների դերը:

Հաշվի առնելով ձեռք բերած ավարը՝ այն դեռևս պետք է ընդլայնվի: Մոսուլում թալանել են Նինվե շրջանի գանձարանը՝ 429 միլիոն կանխիկ ընդհանուր արժողությամբ գումար (ինչը բավարար է զինյալներին մեկ տարի վարձատրելու համար): Բացի այդ սեփականել են բազմաթիվ Humvees ամենագնացներ և 2 ռազմական ուղղաթիռ:

Ջիհադիստները օդաչուներ պատրաստելու հնարավորություններ չուներ, միջազգային մամուլը ենթադրում է, որ այդ հանձնառությունն իրենց վրա են վերցրել նախագահ Սադդամ Հուսեյնի նախկին բաասիստ սպաները: Այս ամենն անհավանական է՝ հաշվի առնելով աշխարհիկ բաասիստների կողմից ջիհադիստների դեմ մղվող պատերազմը:

Միջազգային արձագանքները

Պեշմերգաների (քրդական զինվորական խմբավորում Իրաքյան Քուրդիստանում) և ԻԼԻԷ հարձակումը սպասված էր տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի կողմնակիցների համար: Ուստի, Լիբանանի Նախագահ Միշել Սուլեյմանը (ով հունվարին իր սենսացիոն ելույթի ժամանակ նշել էր «Կեցցե´ Սաուդյան Արաբիան» «Կեցցե´ Լիբանան»-ի փոխարեն) բոլոր հնարավոր եղանակներով, գալիք վեց ամիսների համար, փորձում էր հասնել իր լիազորությունների երկարաձգմանը (որը լրանում էր մայիսի 25-ին)՝ ներկայիս ճգնաժամի ընթացքում կառավարման ղեկն իր ձեռքում պահելու նպատակով:

Ամեն դեպքում, իրաքյան ճգնաժամի միջազգային արձագանքները հակասական են. բոլոր պետություններն, առանց բացառության, դատապարտում են ԻԼԻԷ գործողություններն Իրաքում և ահաբեկչությանը դեմ են հանդես գալիս, այնինչ նրանցից որոշները՝ ԱՄՆ և իր դաշնակիցները, միևնույն ժամանակ Սիրիայի դեմ պատերազմում ԻԼԻԷ համարում են դաշնակից և նրանցից որոշները ղեկավարում են այս հարձակումը՝ ԱՄՆ, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Իսրայելն ու Թուրքիան —:

Միացյալ Նահանգներում Հանրապետականների և Դեմոկրատների միջև ընթանում է հանրային քաղաքական քննարկում. Հանրապետականները պահանջում են վերստին ռազմական ուժ տեղակայել Իրաքում, իսկ Դեմոկրատները հայտարարում են Սադամ Հուսեյնի դեմ Ջորջ Բուշի կողմից իրականացված ներխուժման պատճառով առաջացած անկայունության մասին: Այս փոքրիկ հռետորական խաղը թույլ է տալիս քողարկել, որ ընթացող իրադարձությունները ծառայում են գլխավոր-շտաբի շահերին և որ վերջինս այդ ամենում անմիջականորեն է ներգրավված:

Հնարավոր է նաև, որ Վաշինգտոնը թակարդի մեջ է գցել Անկարային: ԻԼԻԷ փորձ էր կատարել Սիրիայի Ռաքքա շրջանում գտնվող Սուլեյման Շահի գերեզմանի նկատմամբ վերահսկողություն սահմանել: Այս գերեզմանը Թուրքիայի սեփականությունն է, վերջինս փոքր կայազոր ունի այնտեղ տեղակայված, Անկարայի Համաձայնագրի համաձայն (հարկադրված 1921 թվականի ֆրանսիական գաղութացմամբ): Սակայն այս օպերացիան կարող էր հրահանգված լինել նաև նույն Թուրքիայի կողմից, որով վերջինս կփորձեր Սիրիա բացահայտ ներխուժման պատճառ գտնել [4]:

Մոսուլի գրավման ժամանակ ԻԼԻԷ գերեվարել է 15 թուրք դիվանագետների և նրանց ընտանիքների, ինչպես նաև հյուպատոսության 20 թուրք հատուկ ջոկատայինների՝ այդպիսով հրահրելով Անկարայի զայրույթը: ԻԼԻԷ ձերբակալել էր նաև բեռնատարների վարորդների, որոնց հետագայում ազատ էին արձակել: Թուրքիան, որը ապահովել է ԻԼԻԷ հարձակման նյութա-տեխնիկական ապահովումը, իրենց դավաճանված է զգում. ներկա պահին չիմանալով՝ արդյոք այն կազմակերպված է եղել Վաշինգտոնի, Ռիյադի, Փարիզի, թե Թել-Ավիվի կողմից: Այս ամենում հարկավոր է հիշել 2003 թվականի հուլիսի 4-ին Սուլեյմանիեյում (Իրաք) ամերիկյան բանակի կողմից թուրքական հատուկ նշանակության զորքերի ձերբակալման դեպքը, որի մասին էկրան բարձրացավ Իրաքի գայլերի հովիտ ֆիլմը [5]: Այս միջադեպը, վերջին վաթսուն տարվա ընթացքում, ամենամեծ ճգնաժամն էր հրահրել երկու երկրների միջև:

Ամենահավանական վարկածն այն է, որ Անկարան չէր նախատեսել մասնակցել նմանօրինակ մեծածավալ հարձակմանը և ընթացքում է բացահայտել, որ Վաշինգտոնը ծրագրել է Քուրդիստանի ստեղծումը: Ներկայումս, կրկին 2006 թվականին հրապարակված քարտեզի համաձայն, Քուրդիստանն իր մեջ պետք է ընդգրկի Թուրքիայի մի մասը, որով ԱՄՆ նախատեսել էր մասնատել ոչ միայն իր հակառակորդներին, այլև դաշնակիցներին: Դիվանագետների և թուրքական հատուկ նշանակության զորքերի գերեվարումը հնարավորություն է ընձեռել խանգարել Անկարային օպերացիան խափանելու համար:

Անվտանգության խորհրդում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սամանտա Պաուերը հինգշաբթի օրն Ամմանից Անկարա ժամանելով՝ կեղծավորաբար դատապարտեց ԻԼԻԷ գործողությունները: Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի նվաճողական ներկայությունը թույլ է տալիս խորհել, որ Միացյալ Նահանգների արձագանքը սցենարով նախատեսված էր եղել:

Իր կողմից Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնել, փրկել շիա ալ-Մալիքիի կառավարությանը՝ զենք և ռազմական խորհրդատուներ, բայց ոչ զինվորներ ուղարկելով: Իրաքյան պետության ներկայիս հեղաշրջումը նպաստավոր է Սաուդյան Արաբիայի համար, որը տարածաշրջանում համարվում է Թեհրանի ամենամեծ մրցակիցը, մինչդեռ Արտաքին գործերի նախարար, թագաժառանգ Սաուդ ալ-Ֆեյսալը (ԻԼԻԷ ղեկավարի եղբայրը) Իրանին հրավիրել է բանակցության:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] « Blood borders : How a better Middle East would look », ըստ Ralph Peters-ի, Armed Forces Journal Հունիս 2006 թվ.:

[2] Կարդալ L’effroyable imposture : Tome 2, Manipulations et désinformations, ըստ Thierry Meyssan-ի, éd. Alphée 2007 թվ.:

[3] Cité in « Pression militaire et succès diplomatique pour les rebelles syriens », ըստ Isabelle Mandraud (avec Gilles Paris), Le Monde, 14 դեկտեմբեր 2012 թվական:

[4] “Suriye’ye karşı açık savaşa girmek için Türk komplosu”, Tercüme Ayhan Aslan, Voltaire Sitesine, 28 մարտ 2014 թվական:

[5] « L’anti-Hollywood turc à l’assaut des crimes états-uniens », ըստ Mireille Beaulieu-ի, Réseau Voltaire, 5 մայիս 2006 թվական: