JPEG - 19.4 ko
Հակաահաբեկչական պայքարի համակարգող, հատուկ հանձնարարություններով դեսպան Թինա Կայդանովն իր տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ:

Ապրիլի 30-ին Պետքարտուղարությունը հրապարակեց աշխարհում ահաբեկչության վերաբերյալ իր զեկույցը:

Ըստ ՄԱԿ-ի՝ ահաբեկչությունը, համաձայն հոլանդացի հետազոտող Ալեքս Պետեր Շմիդի (Alex P. Schmid) տված բնորոշման, դա. «անհանգստությամբ ներշնչված, կրկնվող բռնության գործողության եղանակ է, որն իրագործվում է ընդհատակյա գործող անհատների, խմբերի կամ պետությունների կողմից (կիսա ընդհատակյա), իդիոսինկրազիկ, հանցագործ կամ քաղաքական նպատակներով, ըստ որի, ի տարբերություն սպանության, բռնության ուղղակի թիրախները չեն համարվում հիմնական թիրախներ»: Բռնարարքի պահին սկզբնական մարդկային զոհերը հիմնականում պատահական են ընտրված լինում (պատահական թիրախներ) կամ ընտրված են լինում թիրախ բնակչության միջից (ներկայացուցչական կամ խորհրդանշական): Բռնության կամ սպառնալիքի վրա հիմնված կոմունիկացիոն գործընթացներն ահաբեկչական (կազմակերպությունների), զոհերի (հավանական) և հիմնական թիրախների միջև օգտագործվում են, որպեսզի մանիպուլյացիայի ենթարկեն գլխավոր թիրախին՝ ահաբեկելու, պահանջներ դնելու կամ ուշադրություն հրավիրելու համար կամ կախված ահաբեկումից, հարկադրանքից կամ քարոզչությունից, որն առաջնային նպատակն է » [1]:

Սակայն 2004 թվականից սկսած Միացյալ Նահանգների օրենքը սահմանում է ահաբեկչությունը որպես «նախապես ծրագրված քաղաքական բռնություն ռազմական գործողություններում չներգրաված անձանց նկատմամբ՝ ներազգային խմբավորումների կամ գաղտնի գործակալների կողմից » [2]:

Այս սահմանումը նպատակ է հետապնդում քրեորեն դատապարտել գաղութացման կամ իմպերիալիզմի դեմ պայքարի բոլոր ձևերը և արդարացնել Իսրայել գաղութային պետության և Արևմտյան իմպերիալիստական երկրների կողմից իրականացված հանցագործությունները, որոնց շարքում առաջին տեղում հենց Միացյալ Նահանգներն են:

Այս կերպ Դիմադրությունը հավասարեցվում է ահաբեկչությանը: Երկրորդ Համաշխարհային պատերազմից առաջ «դիմադրություն» հասկացությունը բնորոշում էր հետադիմական ուժերին, որոնք հակադարձում էին Առաջընթացին: Սակայն Համաշխարհային պատերազմից հետո, այն բնորոշում է «ողջ այն շարժումը, որը դիմակայում է օտար զինուժի կողմից երկրի բռնազավթմանը», ինչպես օրինակ Ֆրանսիական Դիմադրությունն ընդդեմ նացիստների հետ համագործակցողների և Ռեյխի քաղաքացիական կամ ռազմական աշխատակիցների:

Ալ-Քաիդան ըստ Պետդեպարտամենտի

Պետդեպարտամենտի զեկույցը խառնում է քաղաքացիական ազգաբնակչության դեմ իրականացված հանցագործությունները, բացառությամբ Կայսրության կողմից իրականացվածների, Դիմադրության սխրագործությունների հետ: Քանի որ, ըստ զեկույցի, ահաբեկչության համաշխարհային կենտրոնն այսօր գտնվում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում (MENA) Ալ-Քաիդայի և իր անդամների շուրջը, ես ուշադիր կարդացի յուրաքանչյուր երկրի վերաբերյալ ծանուցագրերը: Եթե ընդունվում է, որ 2013 թվականին Իրաքում ահաբեկչության զոհ են գնացել 8 800 հոգի, ապա փաստաթղթի շարունակությունն ուղղակի փայլում է իր բացթողումներով:

- Զեկույցը չի նշում, որ Ալ-Քաիդայի նախկինում երկրորդ պաշտոնը զբաղեցնող Աբդելհակիմ Բելհաջը (Abdelhakim Belhaj) դարձել է Տրիպոլիի (Լիբիա) զինվորական նահանգապետը և Ալ-Վաթան (Al-Watan) կուսակցության ղեկավարը, որի ներկայացուցիչ էր Վարչապետ Ալի Զեիդանը (Ali Zeidan):

- Որևէ խոսք չկա այն մասին, որ Իսրայելն ընդունել է Ալ-Քաիդայի վիրավոր զինյալներին և վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ է նրանց շնորհավորել՝ հիվանդանոցներ կատարած իր այցի ժամանակ:

- Թուրքիան, որը դասակարգվել է որպես եվրոպական երկիր և ոչ թե ասիական, ներկայացված է որպես հակաահաբեկչության պայքարում ԱՄՆ-ի երկար տարիներ ի վեր գործընկեր: Զեկույցը նշում է PKK-ի գործողությունների մասին, սակայն որևէ բառ չի ասում Թուրքիայի տարածքում Ալ-Քաիդայի երեք ռազմակայանի մասին (երկուսը սիրիական սահմանին և մեկն էլ Ստամբուլի ծայրամասում): Եվ անշուշտ, որևէ հիշատակում չկա այն դատական գործընթացի մասին, ըստ որի Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գաղտնի ընդունել էր Ալ-Քաիդայի բանկիրին՝ Սիրիայում ռազմական գործողությունները ֆինանսավորելու նպատակով [3]: Սա այս բնագավառում այս տարվա ամենակարևոր տեղեկատվությունն էր:

- Խոսք չկա նույնպես Նայիֆ Մուհամմադ ալ-Աջմիի (Nayif Muhammad al-Ajmi) Քուվեյթի Արդարադատության և կրոնական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին, չնայած որ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը նրան մեղադրում է Ալ-Քաիդայի ֆոնդերի գլխավոր հավաքագրող լինելու մեջ [4]: Սակայն դա եղել էր 2014 թվականի հունվարի 5-ին, ուստի հնարավոր է զեկույցի տեսադաշտից դուրս է մնացել, չնայած որ դրանում մեջբերված իրադարձությունները թվագրվում են մինչև փետրվար ամիս:

- Որևէ խոսք չկա նաև Սաուդյան Արաբիայի վերաբերյալ, որի Ազգային անվտանգության խորհրդական և Գաղտնի ծառայությունների ղեկավար Բանդար բեն Սուլթանը (Bandar ben Sultan) ողջ 2013 թվականի ընթացքում համարվել է Ալ-Քաիդայի իրական ղեկավարը՝ 2001 թվականի օգոստոսից առողջական խնդիրների պատճառով հանգստի անցած Ուսսամա Բեն Լադենի փոխարեն:

Ահաբեկչության աջակիցներն ըստ Պետդեպարտամենտի

Զեկույցը քննում է տարբեր երկների, որոնք աջակցել են ահաբեկչությանը, բացառությամբ չորսի, որոնց համարում է որպես միջազգային ահաբեկչության պատասխանատուների, ո´չ թե զոհերի, այլ կեղեքիչների. դրանք են Կուբան (սկսած 1982 թվականից), Իրանը (1984 թվականից), Սուդանը (1993 թվականից) և Սիրիան (1979 թվականից):

- Կուբան մեղադրվում է Միացյալ Նահանգներից փախուստի դիմած ահաբեկիչներին ապաստան տրամադրելու, նրանց կացարաններ հատկացնելու, սննդով և բժշկական օգնությամբ աջակցելու համար: Խոսքը գնում է Սև հովազներ (Armée noire de libération) խմբի փրկված անդամների մասին:

- Իրանը մեղադրվում է Լևանի Դիմադրությանն աջակցելու համար (Հեզբոլլահ, Իսլամական ջիհադ, Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ - FPLP) և Եմենում Դիմադրությանն աջակցելու, և մասնավորապես Ալ-Քաիդայի ռազմաբազաներ տեղակայելու համար (?)՝ Մուհսին ալ-Ֆադհիլի ղեկավարության ներքո: Զեկույցում ընդգծվում է, որ Իրանի կառավարությունը թույլատրում է գումարների և ջիհադիստների իր երկրի տարածքով դեպի Սիրիա փոխադրումը (?): Ըստ զեկույցի, Իրանն ուստի Սիրիայում Ալ-Քաիդայի դաշնակիցն է և Պետության ու ահաբեկիչների հետ միասին պայքարում է « խաղաղ ցուցարարների » դեմ: Որևէ խոսք չկա իրանցի գիտնականների սպանությունների և Ժողովրդի Մուջահեդների մահափորձերի մասին:

- Սուդանի կառավարությունը կարող էր լինել Միացյալ Նահանգների գործընկերն ահաբեկչության դեմ պայքարում, սակայն համառորեն աջակելով Համասին՝ երկիրը շարունակում է « պատժամիջոցների » ենթարկվել: Զեկույցը կարծես թե անտեսում է, որ Համասը ղեկավարվում է հավատարիմ և օրինակելի Քաթարի կողմից:

- Սիրիան մեղադրվում է Լևանի Դիմադրությանն աջակցելու համար: Զեկույցն ընդգծում է, որ չնայած MENA-FATF-ին անդամակցությանը, երկիրը շարունակում է վերահսկել ահաբեկչության ֆինանսավորումը, քանի որ իր բնակչության 80 %-ն իր դրամական փոխանցումներն իրականացնում է կանխիկ՝ խուսափելով բանկերի հսկողությունից: Վերջապես, Սիրիան պարտավորվել է վերացնել իր քիմիական սպառազինությունը, որը կարող էր օգտագործվել ահաբեկչական խմբավորումների կողմից: 2013 թվականին, ըստ Պետքարտուղարության, Սիրիայում ահաբեկչություն չի եղել, չնայած որ խոսքը գնում է Ալ-Քաիդայի հիմնական ուղղության մասին և որ հազարավոր ջիհադիստների այս հոսքը խնդիր է առաջացնում Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների համար: Հակառակը, «վարչակարգը ողջ տարվա ընթացքում փորձել է երկիրը որպես ահաբեկչության զոհ ներկայացնել, իր բոլոր զինված հակառակորդներին ահաբեկիչներ բնորոշելով»: Կտրված գլուխները, որոնք զարդարում են « ազատագրված շրջանների » մուտքերն ու կենտրոնական հրապարակները և աջակցություն ստանում ՆԱՏՕ-ի կողմից, Վաշինգտոնին չեն հետաքրքրում: Հակառակը, Վաշինգտոնը ողջունում է, որ Ալ-Նուսրան և Իրաքի և Լևանի իսլամական Էմիրությունը (Émirat islamique en Irak & au Levant) անջատվեցին Ազգային կոալիցիայից, որին նրանք պաշտոնապես ֆինանսավորում են:

Հասկանալի է, որ այս ժխտողական տրամաբանությամբ Օբամայի վարչակարգը չէր կարող Ժնևի բանակցություններում ընդունել սիրիական պատվիրակության պահանջները:

Նշենք նաև, որ Սիրիան զեկույցում ամենաշատ մեջբերված Երկիրն է: Իրականում, զեկույցում նշվում է, որ ջիհադը Սիրիայում խնդիր է դարձել 26 երկրների համար, որոնք զինյալներ են մատակարարում և վախենում են, որ նրանք հետ վերադառնալով՝ իրենց գործողությունները կարող են շարունակել այդ երկրներում: Եթե եվրոպական և արաբական հիմնական պետությունների ծանուցագրերը ներառում են այս խորագիրը, միայն Ղազախստանն է նշված մնացյալ աշխարհի պետություններից, չնայած որ այս խնդիրը լայնորեն քննարկվել է այլ երկրներում, մասնավորապես Ինդոնեզիայում: Այնուամենայնիվ, զեկույցի այլ հատվածներից պարզ է դառնում, որ խնդիրն առկա է նաև ողջ նախկին Սովետական Միությունում:

Պետդեպարտամենտի հակասությունները

Վերջին հաշվով այս զեկույցը ներառում է այնքան հակասություններ, որ ստիպում է հաստատել, որ Վաշինգտոնն այլևս ի վիճակի չէ թաքցնել իր խաղը: Ինչու± անտեսել Լիբիայում Աբդելհակիմ Բելհաջի (Abdelhakim Belhaj) դերակատարումը, եթե ոչ ՆԱՏՕ-ի կողմից երկրի զավթման, այնուհետև Սիրիայի վրա հարձակման մեջ նրա ունեցած դերակատարման քողարկման նպատակով: Ինչու± անտեսել Ալ-Քաիդայի ֆինանսավորումը Թուրքիայի վարչապետի կողմից՝ իրականացված թուրքական հանրային միջոցների հաշվին, որովհետև± այս երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Ինչու± մեղադրել Համասին, որ այն ահաբեկչական կազմակերպություն է՝ ընդդեմ Իսրայելի և անտեսել, որ այն զգալի աջակցություն է ստանում Քաթարից, որովհետև± Մուսուլման եղբայրների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունն անորոշ է: Ինչու± անտեսել Քուվեյթի Արդարադատության նախարարի դրամահավաքները, որովհետև± նրանք ակնհայտորեն հովանավորում են Սիրիայում Ալ-Քաիդայի գործունեությունը: Ինչու± անտեսել թագաժառանգ Բանդար բեն Սուլթանի (Bandar ben Sultan) դերը, որին նաև անվանում են « Բանդար Բուշ », որովհետև± նա գործում էր ԿՀՎ-ի անունից:

Եթե ոմանք դեռևս կասկածներ ունեն, որ «ահաբեկչության դեմ պատերազմը» խաբեբայություն է, որ առհասարակ ահաբեկչությունը և Ալ-Քաիդան մասնավորապես Միացյալ Նահանգների քաղաքականության գործիքներ են, այս զեկույցն այդ ամենի ևս մեկ ապացույցն է:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] "Terrorism is an anxiety-inspiring method of repeated violent action, employed by (semi-) clandestine individual, group or state actors, for idiosyncratic, criminal or political reasons, whereby - in contrast to assassination - the direct targets of violence are not the main targets. The immediate human victims of violence are generally chosen randomly (targets of opportunity) or selectively (representative or symbolic targets) from a target population, and serve as message generators. Threat- and violence-based communication processes between terrorist (organization), (imperilled) victims, and main targets are used to manipulate the main target (audience(s)), turning it into a target of terror, a target of demands, or a target of attention, depending on whether intimidation, coercion, or propaganda is primarily sought" in Political Terrorism : A New Guide To Actors, Authors, Concepts, Data Bases, Theories, And Literature, by Alex P. Schmid and Alebert J. Jongman, Transaction Publishers, 1988, pp. 1-2.

[2] “Premeditated, politically motivated violence perpetrated against non-combatant targets by subnational groups or clandestine agents”. Cf. Section 2656f(d) of Title 22 of the United States Code.

[3] « Erdoğan recevait secrètement le banquier d’Al-Qaida Էրդողանը գաղտնի ընդունել է Ալ-Քաիդայի բանկիրին », և « Ալ-Քաիդան որպես ՆԱՏՕ-ի զինուժ », ըստ Տիերրի Մեյսանի, Ցանց Վոլտեր, 2 և 6 հունվար 2014:

[4] « Քուվեյթի Արդարադատության նախարարը Ալ-Քաիդայի հովանավոր Le ministre de la Justice du Koweït, financier d’Al-Qaïda », Ցանց Վոլտեր, 26 ապրիլի 2014: