JPEG - 21.1 ko
Նախագահ-շեյխ Հասսան Ռոհանին իր ժողովրդին հայտարարում է Ժնևում ձեռք բերված համաձայնության մասին

Ժնևում նոյեմբերի 24-ին Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը, բացառությամբ Իսրայելի, միաձայն հռչակվեց որպես տարաձայնությունների ավարտ: Ստորագրող բոլոր կողմերը փորձեցին հավաստիացնել, որ այս համաձայնագիրը հնարավոր կլիներ ավելի վաղ ձեռք բերել, եթե չլիներ նախկին Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ծայրահեղ պահվածքը:

Այսպիսով, վերացվեց Իրանի միջազգային առևտրի շրջափակումը և համաշխարհային պատերազմի վտանգը:

Սակայն իրականությունն ակնհայտորեն այլ է: Արևմուտքն իր պահանջներից չի հրաժարվել, իսկ Իրանի պարագայում պատկերն այլ է: Անգամ, եթե ստորագրված տեքստը միայն միջանկյալ բնույթ է կրում, Իրանը հրաժարվում է շարունակել «Արաքի» միջուկային օբյեկտի շինարարության աշխատանքները, դադարեցնում է ուրանի մինչև 20% հարստացումից և հարստացման տեխնոլոգիաներից [1]:

2005 թվականի նախագահական ընտրություններում Ահմադինեժադի հաղթանակը պետք է երկրորդ շունչ հաղորդեր Հոմենեիստական հեղափոխությանը: Ի տարբերություն իր երկու նախորդների` նախագահներ Ռաֆսանջանիի (1989-1997 թթ.) և Հոմենեի (1997-2005 թթ.), Ահմադինեժադը ոչ միայն ազգային անկախության ջատագով էր, այլև հակաիմպերիալիստ և Հեղափոխական մտածող Ալի Շարիաթի ուղղության հետևորդ: Մի քանի տարում Ահմադինեժադն Իրանը դարձրեց գիտական և արդյունաբերական հզոր տերություն: Նա զարկ տվեց միջուկային էներգիայի բնագավառի ուսումնասիրություններին` նպատակ հետապնդելով ստեղծել այնպիսի միջուկային օբյեկտ, որը կարող էր (առանց ածխի, նավթի և գազի) էներգիա արտադրել «Երրորդ երկրում» և մարդկությանը ցույց տալ իր երկրի էներգետիկ անկախությունը:

Երբևէ իրանական կուսակցությունների միջև նմանատիպ հակասություններ չեն նկատվել: Ռաֆսանջանին և Խաթամին կլերկներ են, այնինչ Ահմադինեժադը Հեղափոխության պահապան է: Իրաքի ագրեսիայի ժամանակ Հեղափոխության պահապաններն էին իրենց կյանքի գնով պաշտպանում երկիրը, մինչդեռ հոգևորականությունն օգտագործում էր իր առանձնաշնորհությունները` սեփական զավակներին ճակատ չուղարկելու համար: Հոգևորականությունը հսկայական հարստություններ է տնօրինում, անձամբ Ռաֆսանջանին համարվում է երկրի ամենահարուստ մարդը, այնինչ Հեղափոխության պահապանները սպարտացու ապրելակերպով ապրող հասարակ մարդիկ են:

Պատահական չէր, որ Արևմուտքը 8 տարիների ընթացքում Ահմադինեժադին թշնամի էր համարում, այնուամենայնիվ անմտություն էր նրան որակել որպես «մոլլաների մարդ»: Ի պատասխան Ահմադինեժադի հեղափոխական հավակնություններին, Արևմուտքը կասկածի տակ դրեց Իրանի միջուկային ծրագիրը [2] և օգտագործեց ՄԱԿ-ը, որպեսզի արգելի Իրանին հարստացնելու սեփական ուրանի հսկայական պաշարները [3]: Այդ կերպ Արևմուտքը խոչընդոտում էր Իրանին սեփական պաշարներն օգտագործելու հարցում և ստիպում ցածր գնով վաճառել իր թանկարժեք մետաղը: Երկիրը խեղդելու նպատակով Արևմուտքը թե´ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով, թե´ միակողմանիորեն սկսեց կիրառել պատմության մեջ նախադեպը չունեցող պատժամիջոցներ: Բացի այդ, Ահմադինեժադի դեմ լայնածավալ քարոզարշավ ձեռնարկվեց: Վերջապես, Ռաֆսանջանիի և Խաթամիի օգնությամբ 2009 թվականին գունավոր հեղափոխության փորձ կազմակերպվեց [4]:

Բոլորն էլ հիշում են նրա ելույթներից մեկի սխալ թարգմանությունը, որի նպատակն էր բոլորին հավաստիացնել, թե իբր նա ցանկանում է ոչնչացնել իսրայելցիներին (Reuters գործակալությունը Ահմադինեժադին անհիմն մեղադրում էր, թե նա հայտարարել է, որ ցանկանում է քարտեզի վրայից ջնջել Իսրայելը) [5]: Կամ հոլոքոստի վերաբերյալ հրավիրված Կոնգրեսի շուրջ տարածված կեղծ լուրերը, որին ի դեպ հրավիրված են եղել նաև ռաբիններ, իբր փորձ է կատարվել ժխտել հոլոքոստի փաստը և ապացուցել, թե ինչպես է Արևմուտքն իր հասարակություններում ոչնչացրել հոգևորականությանը և այս պատմական փաստի շուրջ ստեղծել նոր կրոն [6]:

Շեյխ Ռոհանիի թիմը ներկայացնում է հոգևորականության և Թեհրանի ու Իսպահանի բուրժուազիայի շահերը: Նրանք ձգտում են տնտեսական բարգավաճման և ամենևին էլ միտված չեն հակաիմպերիալիստական պայքարին: Պատժամիջոցների սաստկացող աճն այդ թիմին հնարավորություն ընձեռեց ձեռք բերել ազգաբնակչության աջակցությունը. այս պահին իրանցիները ձեռք բերված համաձայնությունն ընդունում են որպես հաղթանակ, որի շնորհիվ էլ կբարձրան իրենց կենսամակարդակը:

Ինչ վերաբերվում է Արևմուտքին, ապա նրանք միշտ էլ հետապնդում են միևնույն նպատակը: Նախագահ Ջ. Բուշի հարձակման ծրագիրը նախատեսում էր Աֆղանստանի, Իրաքի, որին պետք է միառժամանակ հաջորդեին Լիբիայի և Սիրիայի (Լիաբանանի միջոցով), իսկ ամենավերջում Իրանի կործանումը: Ըստ նրանց, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների բուն նպատակը պետք է լիներ Իրանի թուլացումը: Շեյխ Ռոհանիի անձնատուր լինելը համեմատական է Մուամար Քադաֆիի պատերազմից խուսափելու օրինակին, որը չեղյալ համարեց իր միջուկային ծրագիրը և համաձայնեց Վաշինգտոնի բոլոր պահանջների հետ: Ինչպես Քադաֆիի, այնպես էլ Շեյխ Ռոհանիի զիջումները հետագայում կօգտագործվեն իր իսկ երկրի դեմ:

Իրականում Մ. Քադաֆին սխալվեց` հավատալով, որ իր նկատմամբ Միացյալ Նահանգների ռազմատենչ քաղաքականությունը հիմնված էր քաղաքական համոզմունքների վրա: Ջորջ Բուշի որոշման միակ դրդապատճառը աշխարհաքաղաքականությունն էր: 2010 թվականին Լիբիան դարձավ «ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմում» Վաշինգտոնի դաշնակիցը և բացեց իր նեքին շուկան ԱՄՆ մուլտինացիոնալ կազմակերպությունների առջև, ինչն էլ իր հերթին չխանգարեց, որպեսզի Լիբիան համարվի «դիկտատուրա» և ենթարկվի ռմբակոծությունների: Նույն կերպ էլ ԱՄՆ-ի հետ դաշնակից դառնալը Իրանին չի ապահովագրելու պատերազմից:

Գալիք 4 տարիների ընթացքում Իրանը կհրաժարվի Շարիաթի և Հոմենեի երազանքից. բոլոր ջանքներն ուղղել ի շահ սեփական պետության: Իրանը կկտրվի արաբական աշխարհից և առևտուր կատարելու համար կթեքվի դեպի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» անդամ-երկրների կողմը (Թուրքիա, Իրան և ողջ Կենտրոնական Ասիա): Այնուհետև արագ տեմպերով կկրճատի ռազմական և ֆինանսական աջակցությունը Սիրիային, Հեզբոլլահին և պաղեստինցիներին: Երբ Իրանը կազմացրի իր արտաքին պաշտպանության ուղին, այդժամ Վաշինգտոնը վերստին հակամարտության մեջ կմտնի նրա հետ:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

[1] “Իրանի և 6 գերտերությունների միջև ստորագրված համաձայնագիր (ամբողջական տեքստը)”, Ցանց Վոլտեր, 24 Նոյեմբեր 2013 թվ.: “Nuclear deal between Iran and six world powers (full text)”, Voltaire Network, 24 November 2013.

[2] «Քարոզչություն: CNN-ըներողություն է հայցում Իրանից», ըստ Օսսամա Լոֆտի, Ցանց Վոլտեր, 17 հունվար 2006 թվ.: « Propagande : CNN, pris sur le fait, s’excuse auprès de l’Iran », par Ossama Lotfy, Réseau Voltaire, 17 janvier 2006.

[3] «Ո±վ է վախենում իրանական քաղաքացիական միջուկային ծրագրից», ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր, 30 հունիսի 2010 թվ.: « Qui a peur du nucléaire civil iranien ? », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 30 juin 2010.

[4] «ԱՄՆ Կենտրոնական հետախուզության գործակալությունը և իրանական լաբորատորիան», « La CIA et le laboratoire iranien », «Ինչու± ես պետք է արհամարհեմ իրանցիների ընտրությունը», « Pourquoi devrais-je mépriser le choix des Iraniens ? », «Գունավոր հեղափոխության ձախողումն Իրանում, ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր, 17, 21 և 24 հունիսի 2009 թվ.: « La "révolution colorée" échoue en Iran », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 17, 21 et 24 juin 2009 ; «Իրան: Գողացված ընտրության հերյուրանքը», ըստ Ժեյմս Պետրասի, թարգմանությունը Մարսել Շարբոնիեի, Ցանց Վոլտեր, 19 հունիսի 2009 թ.: « Iran : le bobard de l’"élection volée" », par James Petras, Traduction Marcel Charbonnier, Réseau Voltaire, 19 juin 2009 ; «Ռաֆսանջանին ողջունում է «Մահ Ռուսաստանին, Մահ Չինաստանին», Ցանց Վոլտեր, 19 հուլիսի 2009թ.: « Rafsandjani acclamé au cri de « Mort à la Russie ! Mort à la Chine ! » », Réseau Voltaire, 19 juillet 2009.

[5] «Ինչպե±ս է Reuters գործակալությունը մասնակցել Իրանի դեմ ուղղված քարոզչության արշավին», Ցանց Վոլտեր, 14 նոյեմբեր 2005 թ.: « Comment Reuters a participé à une campagne de propagande contre l’Iran », Réseau Voltaire, 14 novembre 2005.

[6] «Իրան, անգլո-սաքսոնյան կառավարությունները կեղծ լուրեր են ստեղծում», ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր, 24 մայիս 2006 թ.: « Iran : les gouvernements anglo-saxons fabriquent de fausses nouvelles », par Thierry Meyssan, Réseau Voltaire, 24 mai 2006.