Ուկրաինական ոստիկանական զորքերի կողմից ձերբակալված մերկ ուկրաինացու նկարները, որտեղ ոստիկանները վերջինիս ծաղրի են ենթարկում, անմիջապես տարածվեցին աշխարհով մեկ: Նկարներն ապացուցում են ռեժիմի վայրագությունը, որին Մայդանի փառապանծ ցուցարարները փորձում են տապալել:

Սակայն կա մի խնդիր. միջադեպի վերջում, ոստիկանական համազգեստով, կադրում երևում է Անդրեյ Դուբովիկը: Պարոն Դուբովիկը վաղուց դուրս է եկել Ներքին գործերի նախարարությունից՝ դառնալով օլիգարխ Յուլիա Տիմոշենկոյի «Հայրենիք» (Բատկիվշչինա) Համաուկրաինական միության անվտանգության պատասխանատուն:

Ըստ Վրեմիա շաբաթաթերթի, այս ֆիլմը նկարահանել էր հեռուստառեժիսյոր Անդրեյ Կոժեմյակինը, ով նույնպես աշխատում է տիկին Տիմոշենկոյի համար [1]:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

[1« Пытки раздетого активиста – постановочное шоу оппозиции ? » ըստ Եկատերինա Ժուրավլյովայի, 31 հուվարի 2014 թվական: