JPEG - 33.7 ko
Երբվանից են հեղափոխությունները հովանավորվում իմպերիալիզմի կողմից_ (Մայդան, Կիև)

2011 թվականին Վաշինգտոնին չհաջողվեց միառժամանակ ռմբակոծել Լիբիան և Սիրիան և այժմ էլ, փորձելով ցուցադրել իր ուժը, միառժամանակ երեք պետություններում՝ Սիրիայում (CentCom), Ուկրաինայում (EuCom) և Վենեսուելայում (SouthCom) կազմակերպել է իշխանափոխություն:

Այս ամենի իրագործման համար նախագահ Օբաման մոբիլիզացրել է Ազգային անվտանգության խորհրդի ողջ անձնակազմը:

Նախևառաջ, անդրադառնանք խորհրդական Սյուզան Ռայսին և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերին: Այս երկու կանայք համարվում են «ժողովրդավարության» չեմպիոնները: Երկար տարիներ շարունակ նրանք մասնագիտացել են ցեղասպանություններ կանխելու պատրվակով այլ պետությունների ներքին գործերին խառնվելու արտաքին միջամտության հարցերում: Սակայն, վեհանձն ելույթներից զատ, նրանց համար որևէ արժեք չունեն ոչ-ամերիկյան մարդկային կյաքները, ինչը տիկին Փաուերն ապացուցեց Գուտայում քիմիական զենքերի ճգնաժամի ժամանակ: Տիկին դեսպանը, ով անշուշտ հրաշալի գիտեր սիրիական իշխանությունների անմեղության մասին, այդ ընթացքում ամուսնու հետ մեկնել էր Եվրոպա՝ մասնակցելու Չարլի Չապլինին նվիրված կինոյի փառատոնին, մինչդեռ իր կառավարությունը նախագահ էլ-Ասսադին մեղադրում էր մարդկության դեմ կատարած հանցագործության մեջ:

Անդրադառնանք նաև տարածաշրջանների երեք պատասխանատուներին՝ Philip Gordon (Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա), Karen Donfried (Եվրոպա և Եվրասիա) և Ricardo Zuñiga (Լատինական Ամերիկա): · Philip Gordon-ը (Նիկոլա Սարկոզիի մտերիմ ընկերն է և թարգմանիչը) կազմակերպել է Ժնև 2 խաղաղության համաժողովի տապալումը, քանի դեռ պաղեստինի հարցը չի կարգավորվել ԱՄՆ-ի նախընտրած տարբերակով: Համաժողովի երկրորդ փուլի ընթացքում, այն ժամանակ երբ Ջոն Քերրին խոսում էր խաղաղության մասին, Վաշինգտոնում հավաքվել էին Հորդանանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և թուրքիայի գաղտնի ծառայությունների ղեկավարները՝ հերթական հարձակումը նախապատրաստելու նպատակով: Դավադիրները հավաքագրել են 13 000 հոգուց բաղկացած բանակ, որոնցից 1 000-ն անցել են կարճաժամկետ զինվորական պատրաստություն՝ զրահատեխնիկա վարելու և Դամասկոսը գրավելու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ շարասյունը, նախքան մայրաքաղաքի մատույցներին հասնելը, վտանգված է սիրիական բանակի կողմից ոչնչացման:

· Karen Donfried-ը Եվրոպայում ազգային հետախուզության նախկին պաշտոնյա է: Նա երկար տարիներ Բեռլինում ղեկավարել է Մարշալի գերմանական հիմնադրամը: Ներկայումս, մանիպուլյացիայի ենթարկելով Եվրամիությանը՝ փորձում է քողազերծել Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու Վաշինգտոնի քաղաքականությունը: Չնայած Վիկտորիա Նյուլանդի հեռախոսազրույցի արտահոսքին, նրան հաջողվեց եվրոպացիներին հավաստիացնել, որ Կիևում ընդդիմությունը ցանկանում է միանալ ԵՄ-ին և պայքարել ժողովրդավարության համար: Մինչդեռ Մայդանում հավաքված խռովարարների կեսից ավելին հանդիսանում են նացիստական կուսակցության անդամներ և ամենուր ցուցադրում են նացիստների հետ համագործակցած Ստեփան Բանդերայի դիմանկարները:

· Եվ վերջապես Ricardo Zuñiga-ն Հոնդուրասի ազգային կուսակցության ղեկավար համանուն Ricardo Zuñiga-ի թոռն է, որը 1963 և 1972 թթ. ռազմական հեղափոխություններ էր կազմակերպել հօգուտ գեներալ Լոպես Արելլանոյի: Նա ղեկավարել է Հավանայում տեղակայված ԿՀՎ կենտրոնը, ուր գործակալներ էին պատրաստում և ֆինանսավորում Ֆիդել Կաստրոյի դեմ ընդդիմություն ձևավորելու համար: Նախագահ Նիկոլաս Մադուրոյին (ում մեղադրում են ստալինական հայացքներ ունենալու մեջ) տապալելու համար նա համախմբեց վենեսուելական տրոցկիստ ծայրահեղ ձախակողմյան ուժերին:

Գործողություններն ԶԼՄ-ով տարածվել են Dan Rhodes-ի ցուցումներով: Քարոզչության այս մասնագետը նախապես մշակել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի պաշտոնական վարկածը՝ խմբագրելով նախագահական հետաքննության հանձնաժողովի զեկույցը: Նրան հաջողվել էր վերացնել ռազմական հեղաշրջման բոլոր հետքերը (իշխանությունը Ջորջ Բուշից վերցրել էին առավոտյան ժամը 10-ի սահմաններում և նրան հետ վերադարձրել միայն երեկոյան, իսկ նրա աշխատակազմի և Կոնգրեսի բոլոր անդամների «անվտանգությունն ապահովելու» համար ապաստան էին հատկացրել անվտանգ բունկերում):

Երեք դեպքերում էլ ԱՄՆ-ի հեքիաթը հիմնվում է միևնույն սկզբունքների վրա. մեղադրել իշխանություններին սեփական քաղաքացիների սպանությունների մեջ, ընդդիմադիրներին որակել «ժողովրդավարներ», պատժամիջոցներ կիրառել «սպանություններ կատարողների» նկատմամբ և վերջում իրականացնել պետական հեղաշրջում:

Ամեն անգամ շարժումը մեկնարկում է ցույցով, որի ժամանակ սպանվում են խաղաղ ընդդիմադիր ցուցարարներ և երկու ճամբարները բռնությունների մեջ սկսում են միմյանց մեղադրել: Իրականում տանիքների վրա տեղակայված ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի հատուկ ուժերը միառժամանակ կրակում են թե´ ամբոխի, թե´ ոստիկանության վրա: Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել 2011 թվականին Դերաայում (Սիրիա), Կիևում (Ուկրաինա) և այս շաբաթ Կարակասում (Վենեսուելա): Վենեսուելայում իրականացված դիահերձումներն ապացուցեցին, որ երկու սպանվածները՝ մեկն ընդդիմադիր, իսկ մյուսը կառավարության կողմնակից, սպանվել են միևնույն զինատեսակից: Ընդդիմադիրներին որակել ժողովրդավարներ պարզապես պարզունակ հռետորաբանական խաղի է նման: Սիրիայում դրանք երկրագնդի ամենասարսափելի դիկտատուրայի՝ Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող տաքֆիրիստներն են, Ուկրաինայում՝ բազմաթիվ նացիստներով շրջապատված անկեղծ եվրոպական կողմնորոշում ունեցողները, Վենեսուելայում՝ ձեռնարկատերերի զինված խմբերով շրջապատված երիտասարդ տրոցկիստները: Ամենուր, ԱՄՆ կեղծ ընդդիմադիր Ջոն Մաքքեյնը աջակցություն է ցուցաբերում իրական և կեղծ ընդդիմադիրներին:

Ընդդիմադիրներին սատարելու գործընթացը վստահված է Ժողովրդավարության ազգային հիմնադրամին (National Endowment for Democracy - NED): Ամերիկյան կառավարության այս գործակալությունը ներկայանում է որպես Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություն: Իրականում այն ստեղծվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից՝ Կանադայի, Միացյալ Թագավորության և Ավստրալիայի հետ համատեղ: Այն ղեկավարում են նեոպահպանողական Կարլ Գերշմանը և գեներալ Ալեքսանդր Հեյգի (ՆԱՏՕ-ի նախկին գերագույն հրամանատար, այնուհետև Պետքարտուղար) դուստր Բարբարա Հեյգը: NED-ի ողջ գործունեությունը համակարգում է «ընդդիմության» սենատոր Ջոն Մաքքեյնը:

Այս խմբին կարելի է ավելացնել Ալբերտ Էնշտեյնի ինստիտուտի (Albert Einstein Institute) ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող Հասարակական կազմակերպությանը: Ստեղծվելով Ջեն Շարպի կողմից, այս ինստիտուտն արհեստավարժ խռովարարներ է պատրաստում Սերբիայում (Canvas) և Քաթարում (Academy of change) տեղակայված բազաներում:

Բոլոր դեպքերում Սյուզան Ռայսն ու Սամանտա Պաուելը համարվում են բռնությունների հրահանգիչները: Մնում է միայն հաջողությունների հասնեն պետական հեղաշրջումներում:

Վաշինգտոնը փորձում է աշխարհին ցույց տալ, որ ինքն է ամենահզորն աշխարհում: Մի գուցե Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում Վաշինգտոնն ինքնուրույն է ձեռնարկել ուկրաինական և վենեսուելական գործողությունները: Պարզ է, որ Ռուսաստանն իր տոնը մթագնելու վախից դեռևս որևէ քայլ չի ձեռնարկի: Սակայն Սոչին մոտենում է իր ավարտին: Գնդակը գտնվում է Մոսկվայի դաշտում:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)