Ցանց Վոլտեր

Թուրքիայի արդարադատությունը մեղադրում է IHH կազմակերպությանը Ալ-Քաիդայի հետ կապեր ունենալու մեջ

+

Թուրքիայի ոստիկանության, արդարադատության համակարգի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմակայությունը շարունակվում է 2013 թվականի դեկտեմբերի 17-ից: Երբ թուրքական ոստիկանությունը, փողերի լվացման համար, ձերբակալեց երեք նախարարների որդիներին և խոշոր բանկերից մեկի նախագահին, վարչապետն անմիջապես հայտարարեց, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Hizmet իսլամական շարժման հոգևոր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից իր դեմ ծրագրված դավադրություն: Վարչապետ Էրդողանը զբաղեցրած պաշտոններից ազատեց ավելի քան 2000 պաշտոնյաների, որոնց թվում Ստամբուլի ոստիկանության 350 սպաներ և 15 ոստիկանապետեր: Հետաքննությունից պարզ դարձավ Էրդողանի և Յասսին էլ-Քադիի (Ալ-Քաիդայի բանկիր) միջև գոյություն ունեցող անձնական կապերի մասին: Բերված փաստերի համաձայն վարչապետը պետական միջոցներ է յուրացրել` Սիրիայում և Իրաքում Ալ-Քաիդային ֆինանսավորելու նպատակով:

2014 թվականի հունվարի 14-ին ոստիկանության կողմից խուզարկություններ իրականացվեցին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը պատկանող IHH (Humanitarian Relief Foundation) մարդասիրական կազմակերպության գրասենյակներում, որոնց արդյունքում Ալ-Քաիդայի հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալվեց 23 հոգի:

Humanitarian Relief Foundation-ը (IHH) հանրությանը հայտնի դարձավ 2010 թվականի հունիսին կազմակերպած «Ազատության նավատորմիղով», որն անօրինական ձևով զննության ենթարկվեց Միջերկրական ծովում իսրայելական զինուժի կողմից: Մավի Մարմարա նավի անձնակազմի մեջ է եղել նաև ԿՀՎ (CIA) իռլանդացի գործակալ Մեհդի ալ-Հարաթին: Ալ-Հարաթին Լիբիայի պատերազմի ժամանակ Ալ-Քաիդայի խմբավորումների հրամանատարն էր (շտաբ կայանը Տրիպոլիի Rixos հյուրանոց), այնուհետև ՆԱՏՕ-ի կողմից նշանակվել է Տրիպոլիի ռազմական հրամանատարության ղեկավարի տեղակալ: 2011 թվականի հոկտեմբերին հրաժարական տալով` ջիհադ իրականացնելու նպատակով մեկնեց Սիրիայի հյուսիս:

IHH-ի վեց նահանգային գրասենյակների խուզարկության ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է Հալիս Բ.-ին, որը կասկածվում է Թուրքիայում Ալ-Քաիդայի ղեկավար լինելու մեջ և Իբրահիմ Ս.-ին` «Մերձավոր Արևելքի» կազմակերպության հրամանատարի տեղակալին:

Այս գործողություններից ընդամենը երկու ժամ անց վարչապետը պաշտոնանկ արեց հակաահաբեկչության ոստիկանության երկու ղեկավարների:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր