Ցանց Վոլտեր

«Քուրդիստանի» իսրայելական տարբերակը

Այն ժամանակ, երբ ամեն ինչ պատրաստ է անկախ Քուրդիստանի ստեղծման համար, Տիերրի Մեյսանը դրանում քրդական ժողովրդի երազանքի մանիպուլյացիայի իրականացում է տեսնում՝ հօգուտ Իսրայելի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի: Ինչպես նաև բացահայտում է Բարզանիների էթնիկ զտման ծրագիրը և դիտարկում նմանատիպ «Քուրդիստանի» ստեղծման հարցում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անհամաձայնությունը:

| Դամասկոս (Սիրիա)
+
JPEG - 29.7 ko
60-ական թվականներին Մուլլահ Մուստաֆա Բարզանին (Մասուդ Բարզանիի հայրը) մերձեցել էր Վաշինգտոնի և Իրանի Շահի հետ: Նա Մոսադի գործակալ է եղել: Նկարում նա է Աբբա Էբանի (Արտաքին գործերի նախարարի) և գեներալ Մեիր Ամիթի հետ (Մոսադի ղեկավար) Իսրայելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Երբ Դավիդ Բեն Գուրիոնը միակողմանիորեն հռչակում էր Իսրայել պետության անկախությունը, այդ պահից երկրի շուրջն անվտանգության ապահովման գոտու անհրաժեշտություն առաջացավ: Դա եվրոպական «ֆորպոստերի» ռազմավարության կիրառումն էր. իսրայելական պատերազմները նպատակ էին հետապնդում ընդլայնել պետության տարածքը և ապառազմականացնել սահմանին հարակից շրջանները: Սակայն հրթիռների ի հայտ գալով և տարածմամբ՝ «ֆորպոստերի» սառեցումը մեծ հաշվով շատ բան չի երաշխավորում: 1999 թվականին Իսրայելը խուսափեց Գոլանը հետ վերադարձնելուց [1] և 2000 թվականին նախընտրեց հեռանալ Լիբանանի հարավից՝ Հեզբոլլահի շարունակական հարձակումներին չենթարկվելու համար:

Շատ արագ մեկ այլ ռազմական դոկտրին ի հայտ եկավ. տարածքի անվտանգությունը կախված է սպառնացող ամենահեռավոր հրթիռները ոչնչացնելու ունակությունից: Ուստի հարկավոր է ոչ միայն ապառազմականացնել «ֆորպոստերը» ցամաքային ներխուժումից պաշտպանվելու համար, այլև հակառակորդ Պետություններից այն կողմ հաստատել պաշտպանական շրջան՝ հրթիռների սպառնալիքը չեզոքացնելու համար: Այդ նպատակով էլ ստեղծվել է Հարավային Սուդանը (2011 թվ.) և շուտով կստեղծվի Քուրդիստանը (2015?): Այդպիսով, Իսրայելը միառժամանակ կկարողանա սպառնալ Եգիպտոսին, Սիրիային և Լիբանանին:

Հարավային Սուդանի օրինակը վկայում է նմանօրինակ պետությունների ստեղծման արհեստական բնույթի մասին: Խոսքը գնում է առանց Պետություն Պետության, իսրայելական բանակի կողմից զբաղեցրած մի իրավազուրկ շրջանի մասին:

Միացյալ Նահանգների համար Քուրդիստանի ստեղծումը «Ընդարձակ Մերձավոր Արևելքի» վերաձևման փուլն է, այսինքն տարածաշրջանի բաժանումը էթնիկապես միատարր, հեշտ կառավարելի փոքր-Պետությունների: Դռնփակ ժողովի ժամանակ, որի ընթացքում ԱՄՆ Պաշտպանության նախարար Չակ Հեյգելն ու Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Մարտին Դեմպսին կոնգրեսականներին եկել էին բացատրելու Իրաքում տիրող իրավիճակը՝ պնդելով, որ ոչ միայն կորցրել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի թղթապանակը (դրանով իսկ խուսափելով պատասխանել այն հարցին, թե ինչու էին 2004 թվականին նրան ձերբակալել և ինչու մի քանի ամիս անց ազատ արձակել) [2], այլև ընդունել, որ ներխուժման որևէ ծրագիր չունեն և ռազմադաշտն ամբողջությամբ ազատ է թողնված Իսլամական էմիրության և Քուրդիստանի համար [3]:

Քրդական հարցի լուծման համար այս «Քուրդիստանն» ուղղակի գտածո է Թուրքերի համար: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջ օպերացիայի մանրամասները շշնջացել էր Բարզանիի ընտանիքի ականջներին: Բացի այդ նա Խորհրդարան է ներկայացրել մի օրինագիծ, որը թույլ կտա բանակցություն վարել Թուրքիայի քրդերի հետ. Խորհրդարանականները, որոնք կաջակցեն զինաթափել և ինտեգրել ապստամբներին, կազատվեն դատական հետապնդումներից [4]: Վարչապետն ակնկալում է Թուրքիայի քրդերի ձայների օգնությամբ ընտրվել նախագահի պաշտոնում, որոնք նրան շնորհակալություն պետք է հայտնեն այդ կերպ արտերկրում գտնվող «Քուրդիստանը» կառավարելու համար: Ակնհայտ է, որ քիչ է հավանականությունը, որ նա ընտրվելուց հետո կշարունակի նման բաց պահվածքը: Քուրդ ժողովուրդը սխալ կկատարի՝ հավատալով, որ Հրեաների և թուրքերի կողմից իրենց առաջարկվող «Քուրդիստանը» լինելու է այն հայրենիքը, որին իրենք ձգտում են: Հակառակ իրենց նախահայր Սալահ ադ Դին, ով ազատագրել և միավորել էր Լևանը, Բարզանիների կլանը նրանց կբաժանի տարածաշրջանի այլ ժողովուրդներից՝ արաբներից, Հայերից և այլն և նրանց կվերածի ապարտեիդի զոհերի:

JPEG - 27.2 ko

Այն ժամանակ, երբ համացանցում Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության անդամները քննարկում են իրենց ապագա թղթադրամի՝ Քուրոի հետ կապված հարցերը [5], Բարզանիներն իրենց այնպես են պահում, կարծես թե հրեաների օգնությամբ արդեն իսկ հաղթանակ են տարել: Նրանք պեշմերգաներին ուղարկել են Բեյ Հասսանի և Քիրքուքի նավթահորերին տիրանալու՝ ենթադրաբար Բաղդադի հնարավոր գործողություններից պաշտպանելու և արաբ աշխատողներին հեռացնելու նպատակով [6]:

Անկասկած իսրայելական Բարզանիների մասնակցությամբ ծրագիրը ենթադրում է էթնիկ զտում, ինչն արդեն իսկ սկսվել է:

Արդեն իսկ Աբդուլլահ Օջալանի Քրդական բանվորական կուսակցությունը կոչ է արել ծուղակը չընկնել: Կուսակցությունը հրապարակել է հունիսի 1-ին Ամմանում տեղի ունեցած գաղտնի ժողովից մի հատված, որի ընթացքում զինված իսլամիստ խմբավորումների և Մասսուդ Բարզանիի Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության միջև դաշինք է կնքվել է և հստակեցվել Իրաքի վրա փոխհամաձայնեցված հարձակման ծրագիրը [7]: Քրդական բանվորական կուսակցությունը քուրդ ժողովրդի համընդհանուր մոբիլիզացիայի կոչ է անում՝ ընդդեմ Բարզանիների իսրայելական ծրագրի:

Իր հերթին Իրաքի Վարչապետ Նուրի ալ-Մալիքին բացահայտել է, որ իր բանակը չի կարող հարձակվել Իսլամական էմիրության բարձրագույն հրամանատարության վրա ... որովհետև նրանք ապաստան են գտել Էրբիլում և պաշտպանվում են տեղական Քուրդիստանի կառավարության կողմից:

Երկու հոսանքներ բախվում են միմյանց, սակայն միայն քուրդ ժողովուրդը կարող է ձախողել իսրայելական ծրագիրը:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] Damascus Diary, An Inside Account of Hafez al-Assad’s Peace Diplomacy, 1990-2000, par Bouthaïna Shaaban, Lynne Rienner Publishers, 2012.

[2] “US missed Baghdadi’s likely al-Qaida link during 2004 detention”, by Nancy A. Youssef, Merced Sun Star, July 9, 2014.

[3] “Inside the Ring”, by Bill Gertz, The Washington Times, July 9, 2014.

[4] «Թուրքական խորհրդարանը պատասխանատու է նշանակել Քրդերի հետ բանակցելու համար» « Le parlement turc fixe un cadre pour négocier avec les Kurdes », Reuters, 17 հուլիսի 2014 թվ.:

[5] “As Kurdistan Ponders Independence, Kurds Wonder about Own Currency”, Alexander Whitcomb, Rudaw, 9 հուլիսի 2014 թվ.:

[6] “Baghdad Lashes Out After Kurdish Forces Move into Two Oilfields”, Rudaw, 11 հուլիսի 2014 թվ.:

[7] «Քրդական բանվորական կուսակցության բացահայտումները ԻԼԻԷ հարձակման վերաբերյալ և "Քուրդիստանի" ստեղծումը» « Révélations du PKK sur l’attaque de l’ÉIIL et la création du "Kurdistan", Ցանց Վոլտեր, 8 հուլիսի 2014 թվ.:

Տիերի Մեյսանի

Տիերի Մեյսանի Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր-նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` Սարսափելի սուտ: Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (Հրատարակությունը Ժ.Պ.Բերտանի, 2007 թվ.)

 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
 
Ցանց Վոլտեր

Վոլտեր, Միջազգային հրատարակություն

Creative Commons-ի կողմից արտոնագրված հոդվածներ

Դուք կարող եք ազատ կերպով օգտվել Վոլտեր Ցանցի հոդվածներից` սկզբնաղբյուրը նշելու, հոդվածները փոփոխությունների չենթարկելու եւ կոմերցիոն նպատակներով չօգտագործելու պայմանով: (արտոնագիր CC-BY-NC-ND)

Աջակցել Վոլտեր Ցանցին

Օգտվելով այս կայքից դուք կգտնեք բարձրորակ վերլուծություններ, որոնք կօգնեն ձեզ աշխարհի մասին ձեր պատկերացումները կազմելու հարցում: Այս կայքը կարող է գոյություն ունենալ միմիայն ձեր ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Կատարեք մեզ ձեր նվիրատվությունը

Ինչպես մասնակցել Վոլտեր Ցանցին

Ցանցի բոլոր ներկայացուցիչները կամավորներ են:
- Արհեստավարժ թարգմանիչներ: Դուք կարող եք մասնակցել հոդվածների թարգմանությանը:

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
Ռուսական ռազմավարությունն ընդդեմ անգլո-սաքսոնյան իմպերիալիզմի
Աշխարհում մեծ շրջադարձի սկիզբը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Քուրդիստանը և Խալիֆաթը
Քուրդիստանը և Խալիֆաթը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
Իրաքից հետո որն է լինելու հաջորդ թիրախը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր
 
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
Ջիհադիզմը և նավթարդյունաբերությունը
ըստ Տիերի Մեյսանի, Ցանց Վոլտեր