Ցանց Վոլտեր
Պետություններ

Սիրիայի Արաբական Հանրապետություն

Սաուդյան Արաբիայի կտրուկ շրջադարձը Դամասկոս (Սիրիա) | 3 septembre 2014
Չնայած որ 35 տարի շարունակ Սաուդյան Արաբիան աջակցել է բոլոր ջիհադիստական շարժումներին, Ռիադը հանկարծակի սկսել է փոխել իր քաղաքականությունը: Միապետության գոյության սպառնալիքով պայմանավորված, նույնիսկ Իսլամական էմիրության հնարավոր հարձակմամբ, Սաուդյան Արաբիան ազդարարեց այդ կազմակերպության կազմալուծման մասին: Չնայած այդ ամենին՝ Իսլամական էմիրությունը շարունակում է աջակցություն ստանալ Թուրքիայի և Իսրայելի կողմից, որոնք իրացնում են այս կազմակերպության կողմից գողացված նավթը:
 
Լևանում գազային պատերազմի ընդլայնումը Դամասկոս (Սիրիա) | 21 juillet 2014
Սիրիայի դեմ երեք տարի տևած պատերազմից հետո «Արևմուտքը» մտածված կերպով պատերազմի թատերաբեմը տեղափոխեց Իրաք, իսկ այնուհետև Պաղեստին: Կրոնական և աշխարհիկ կուսակցությունների միջև քաղաքական ակնհայտ հակասությունների հետևում գտնվող տնտեսական ամուր շահերը բացահայտում են այս մարտավարությունը: Լևանում բազմաթիվ խմբավորումներ մի քանի անգամ փոխել են իրենց ճամբարները, սակայն գազի հանքահորերը մնացել են անձեռնմխելի:
 
Հոմսի ազատագրումը, Սիրիայի նկատմամբ ագրեսիայի ավարտի սկիզբը Դամասկոս (Սիրիա) | 14 mai 2014
Սիրիայի Արաբական Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաք Հոմսի ազատագրումը Սիրիայի դեմ ՆԱՏՕ-ի և Պարսից Ծոցի Համագործակցության խորհրդի երկրների (CCG) կողմից մղվող պատերազմը, ի թիվս այլ իրադարձությունների, սովորական իրադարձություն չէ: Տիերրի Մեյսանի համար Հանրապետության և իր նկատմամբ ագրեսորների միջև ձեռք բերված համաձայնությունը թույլ է տալիս կանխատեսել պատերազմից արագ դուրս գալը: Այն հավանաբար կուղեկցվի տարածաշրջանում դերերի վերաբաշխմամբ:
 
Ժողովրդավարական ընտրություն Սիրիայում Դամասկոս (Սիրիա) | 3 mai 2014
Այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ-պետություններն ու Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդի երկրները շարունակում են Սիրիան որպես բռնապետություն ներկայացնել, այդ ընթացքում երկիրը շարունակում է իր բարեփոխումների իրականացումը: Հունիսի 3-ին տեղի կունենա երկրի Նախագահի ընտրությունը, չնայած որ պատերազմը շարունակում է ավերել երկրի տարածքի մի մասը: Դամասկոսն անում է հնարավորը, որպեսզի այս ընտրությունը լինի ժողովրդավարական և անթերի, մինչդեռ իր ագրեսորներն իրենց լրատվամիջոցներին հրահանգել են հնարավորինս սահմանափակել ընտրության լուսաբանումը, իսկ ջիհադիստներին հրահանգված է խոչընդոտել այն:
 
 Ջոն Քերրին չունի մշակված քաղաքականություն, ունի միայն մարտավարություն Դամասկոս (Սիրիա) | 18 mars 2014
Գլոբալիզացված աշխարհում յուրաքանչյուր հակամարտություն կապված է այլ հակամարտությունների հետ: Այն ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում արտացոլված է այլ տարածաշրջաններում: Տիերրի Մեյսանի կարծիքով Վաշինգտոնի ինքնագովություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, այլ ուղղված են եվրոպացիներին իրենց եկամտի ամենամեծ աղբյուրից կտրելու դեմ: Իսկ Ժնևի բանակցային գործընթացի տապալմամբ հնարավորություն կընձեռվի թուլացնել Սաուդյան Արաբիային և կենտրոնանալ Պաղեստինի հարցի վրա:
 
Վաշինգտոնը շարունակ մանևրում է Սիրիայում և Ժնևում Դամասկոս (Սիրիա) | 19 février 2014
Այն ժամանակ, երբ Ժնևում բանակցություններ են ընթանում, Վաշինգտոնը ռազմական նոր գործողություն-ներ է նախապատրաստում Սիրիայի նկատմամբ: Անկախ իրադարձությունների հետագա զարգացումնե-րից, Վաշինգտոնը կփորձի որևէ կերպ առաջ մղել իր խաղազինվորներին: Վաշինգտոնի համար պատերազմը ոչ մի վտանգ չի ներկայացնում, մինչդեռ սիրացիները վճարում են իրենց կյանքերի գնով: Ժամանակ շահելու նպատակով «ընդդիմությունը» դիվանագետներին մի Հռչակագիր է ներկայացրել: Փոխհամաձայնեցված հռետորաբանության հետևում Վաշինգտոնն առնվազն երեք ծուղակ է թաքցնում, ինչը մեզ համար կմանրամասնի Տիերրի Մեյսանը:
 
Ինչպիսին է ամերիկյան ռազմավարությունը Մերձավոր Արևելքում Դամասկոս (Սիրիա) | 10 février 2014
Ժնև 2 համաժողովի նախաշեմին Միացյալ Նահանգների դիրքորոշման կտրուկ շրջադարձը մեծ զարմանք է առաջացրել: Վաշինգտոնի համար այլևս երկրորդական է պատերազմի և խաղաղության մեջ իր դերակատարությունը, առաջնայինը Սաուդյան Արաբիայի գերիշխանության հաստատումն է Բաշար էլ-Ասսադի Սիրիայի նկատմամբ: Ըստ Տիերրի Մեյսանի` հայացքների այս կտրուկ շրջադարձը նպատակ ունի լրատվամիջոցների ուշադրությունը կենտորնացնել Սիրիայի վրա, որի ընթացքում գաղտնի բանակցություններ են ընթանում ԱՄՆ գլխավոր նպատակ համարվող Պաղեստինի շուրջ:
 
Միացյալ Նահանգներն ահաբեկչության առաջին ֆինանսավորողն աշխարհում 4 février 2014
Սովետական Միության դեմ Աֆղանստանի պատերազմից սկսած բազմաթիվ հեղինակներ բացահայտել են Միացյալ Նահանգների դերակատարումը համաշխարհային ահաբեկչության ֆինանսավորման գործում: Մինչ այժմ խոսքը վերաբերվում էր գաղտնի գործողությունների մասին, որոնք Վաշինգտոնը երբևէ չի ընդունել: Կոնգրեսը կողմ է քվեարկել Ալ-Քաիդան ներկայացնող երկու խմբավորումներին ֆինանսավորելու և զինելու օգտին: Այն ամենն, ինչ մինչ այժմ հայտնի գաղտնիք էր, այսուհետ դարձել է «ազատության երկրի» պաշտոնական քաղաքականությունը:
 
Ով է ներկայացնելու ընդդիմությունը Ժնև 2-ին Դամասկոս (Սիրիա) | 1er février 2014
Ժնև 2 համաժողովին սիրիական ընդդիմության ներկայացվածության հարցը կարող է անհեթեթ թվալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոնտրոյում արդեն տեղի է ունեցել բացման արարողությունը: Այնինչ սա շարունակում է մնալ հիմնական հարցերից մեկը: Տեսախցիկների առջև ելույթ ունեցող Ազգային կոալիցիայից հեռացել են գրեթե բոլորը և այն այլևս Սիրիայում որևէ հետևորդ չունի: Համաժողովին վերջինիս մասնակցությունը Սաուդյան Արաբիային բավարարելու նպատակ էր հետապնդում: Ազգային կոալիցիան, շտապ կերպով, պետք է իր տեղը զիջի այլ խմբերին:
 
Լիբանանի հարցով հատուկ դատարանը Դամասկոս (Սիրիա) | 20 janvier 2014
Լիբանանի հարցով հատուկ դատարանը, իր անվանը համապատասխան, այնքանով է հատուկ, որ այն ոչ թե դատական մարմին է, այլ քաղաքական գործիք: Նախագահներ Էմիլ Լահուդին և Բաշար էլ-Ասսադին դատապարտելու համար ստեղծված այս դատարանը հետագայում օգտագործվեց գեներալ Քասսեմ Սուլեյմանին և այաթոլլահ Ալի Համենեին, իսկ այսօր էլ Հեզբոլլահին դատապարտելու համար: Հատուկ դատարանի պատմությունն արտացոլում է իմպերիալիզմի ջղաձգությունները Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում:
 
Ժնև 2-ի նախապատրաստումը
ըստ Տիերի Մեյսանի
Ժնև 2-ի նախապատրաստումը Դամասկոս (Սիրիա) | 13 janvier 2014
Պատերազմի վերջին օրերը միշտ ամենաարյունահեղն են լինում: Ջախջախված զինված խմբավորումներն, վայրագություններ իրականացնելով, վրեժխնդիր են լինում իրենց պարտությունների համար, ինչպես օրինակ իշխանություններին հարող աշխատավորների նկատմամբ Ադրա քաղաքում վերջերս իրականացված կտտանքները, որոնց կնախանձեին անգամ III-րդ Ռեյխում: Իրավիճակը բարդանում է հակասիրիական միջազգային կոալիցիայի մասնատման պատճառով, քանի-որ յուրաքանչյուրն իր նախկին դաշնակցի թիկունքնում փորձում է պաշտպանել իր սեփական շահերը:
 
«Մեր աչքերի առաջ»
Ալ-Քաիդան որպես ՆԱՏՕ-ի զինուժ
ըստ Տիերի Մեյսանի
 
 
Գուտայի շրջափակումը ճեղքելու իսրայելա-սաուդյան ձախողումը Բեյրութ (Լիբանան) | 4 décembre 2013
Սիրիայի արաբական բանակի զորքերի կողմից Դամասկոսի արևելքում գտնվող արևելյան Գուտայի 7 ամիս շարունակվող շրջափակումը ճեղքելու վերջին հուսահատ փորձն ամբողջությամբ կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Հարձակումը սկսվեց նոյեմբերի 22-ին` մեծամասամբ Հորդանանից ժամանած հազարավոր սիրիացի և այլազգի վարձկանների մասնակցությամբ: Նրանց գլխավոր նպատակը մայրաքաղաքից 30 կմ հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Օտեիբա բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր, որը համարվում էր Դամասկոսի արվարձանում զինված խմբավորումների (...)
 



Ամենաշատն ընթերցված հոդվածներ
Ալ-Քաիդան որպես ՆԱՏՕ-ի զինուժ
Ալ-Քաիդան որպես ՆԱՏՕ-ի զինուժ
«Մեր աչքերի առաջ»