JPEG - 22 ko
Բաշար էլ-Ասսադը դեռևս չի հայտնել վերստին առաջադրվելու իր որոշումը, մինչդեռ Հալեպից կոմունիստ պատգամավոր Մահեր Հաջջարն (Maher Hajjar) արդեն առաջադրել է իր թեկնածությունը

Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից նոր ընտրական օրենսգրքի ընդունումը հիստերիա առաջացրեց ՆԱՏՕ-ի և Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդի երկրների շրջանում:

Լահդար Բրահիմին մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ներկայացրել է Ժնև 2-ի բանակցային գործընթացի ձախողման իր վարկածը: Ավարտելով իր ելույթը նա հայտարարեց՝ «Ես լրջագույնս կասկածներ ունեմ, որ նախագահական ընտրությունը և նախագահ Բաշար էլ-Ասսադի ևս 7 տարով լիազորությունների երկարաձգումը վերջ կդնեն սիրիացի ժողովրդի անասելի տառապանքներին, վերջ կդնեն երկրի կործանմանը և տարածաշրջանում փոխադարձ ներդաշնակություն և վստահություն կհաստատեն » [1]:

Ի±նչն է այդպես զայրացրել Բան Կի-Մունի և Նաբիլ ալ-Արաբիի հատուկ ներկայացուցչին: Մի կողմից, նա Բաշար էլ-Ասսադի ընտրությունը որպես եղելություն է համարում, այնինչ վերջինս դեռևս որոշում չի կայացրել իր հավանական թեկնածության առաջադրման վերաբերյալ, մյուս կողմից ինչպե±ս է նախագահական ընտրությունը պատերազմին վերջ դնելու:

Լահդար Բրահիմիի, ինչպես նաև իրեն լիազորություն շնորհողների համար, միակ կարևոր հարցը դա Սիրիայում ՆԱՏՕ-ի և Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդի երկրների հաղթանակի հասնելն է: Այդ դիրքորոշումը ձևակերպվել էր Լոնդոնում՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» հավաքին մասնակից 11 պետությունների կողմից: Նրանց եզրափակիչ հայտարարության մեջ քվեարկությունը ներկայացվում է որպես «ժողովրդավարության ծաղր», որի նպատակը «բռնապետության շարունակումն է» [2]:

Սակայն ինչպե±ս է եվրոպական մեծագույն ազգերից կրկնօրինակված ընտրական օրենսգիրը «ծաղր» համարվում:

Միացյալ Նահանգների համար ընտրությունն անգամ քննարկման չի արժանանում: Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին (Jen Psaki) ապրիլի 21-ին հայտարարեց, որ Հաֆեզ էլ-Ասսադի անցած ուղղուն հայացք գցելը բավարար է հետևություն անելու համար, որ իր որդի Բաշարը ցանկացած ազատ ընտրությանը դեմ է եղել և լինելու [3]: Բացի այդ, Վաշինգտոնը նման կերպ չէր կշտամբում արդի Սիրիայի հիմնադրին, երբ նա աջակցում էր Քուվեյթի ազատագրմանը, այդ երբվանի±ց են մարդուն դատապարտում իր հորը վերագրվող քայլերի համար:

Մի բան հասկանալի է. Սիրիայի Բարեկամներն իրենց լրատվամիջոցներին հրահանգել են հնարավորինս սահմանափակել այս ընտրության լուսաբանումը, եթե ոչ ամբողջովին անտեսել, և իրենց ջիհադիստներին հրահանգել են այն խոչընդոտել:

Ըստ «Սիրիայի Բարեկամների» անհնար է «պատերազմի պայմանում, բացառապես վարչակարգի կողմից վերահսկվող շրջաններում, իրենց իրավունքներից զրկված, իրենց բնակավայրերից հեռացած կամ փախստականների ճամբարներում գտնվող միլիոնավոր սիրիացիների» պայմաններում պատշաճ ընտրությունների կազմակերպումը [4]: Սակայն, ինչու ողջունվեց Աֆղանստանում նախագահական ընտրությունը (որտեղ երկրի բնակչության 40 % ապաստանել է արտերկրում) և նախապես օրինականացվեց գալիք ուկրաինական նախագահական ընտրությունը:

Ըստ « Սիրիայի Բարեկամների » անդամ-պետությունների, 45 միլիոն ուկրաինացիներից 2 միլիոնն ապրում են « Ռուսաստանի ռազմական օկուպացիայի տակ գտնվող » Ղրիմում և ևս 2 միլիոնն ապրում է ինքնահռչակ « Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում », որոնք կբոյկոտեն քվեարկությունը: Ճիշտն ասած, Ուկրաինայում ստեղծված և Սիրիայում առկա իրավիճակի միակ տարբերությունն այն է, որ Կիևի նոր իշխանությունները, որոնք պետական հեղաշրջման արդյունքում եկան իշխանության, ընտրվել են ՆԱՏՕ-ի կողմից, մինչդեռ Դամասկոսի իշխանությունները հարձակումների են ենթարկվում հենց նույն ՆԱՏՕ-ի կողմից:

Իրականում, էլ-Ասսադի վարչակազմը 2012 և 2013 թթ. բազմիցս կազմակերպել է ընտրություններ, այդ թվում տեղական ինքնակառավարման, նոր Սահմանադրության հանրաքվեի և օրենսդիր մարմնի ընտրություններ: Առաջին երկուսն անցկացվել են շատ բավարար պայմաններում, սակայն երրորդի հետ կապված որոշ խնդիրներ են եղել. մի կողմից դժվար էր երկրով մեկ տեղաբաշխված ազգաբնակչությանը կառավարելը և մյուս կողմից ընդդիմության կուսակցությունները որևէ փորձ չունեին և հաճախ չէին հասկանում ընտրվելու համար անհրաժեշտ դաշինքներ կազմելու կարևորությունը:

Վերադառնանք « Սիրիայի Բարեկամների » փախստականների առկայությամբ ընտրությունների անցկացման անհնարինության վերաբերյալ դիտարկմանը: Եթե երկրի ներսում մեծ քանակությամբ սիրիացիներ տեղահանվել են, հետաքրքիր կլիներ իմանալ, որքան սիրիացիներ են պատերազմից հեռացել արտերկիր, անգամ եթե նրանք բոլորն էլ իրենց հյուպատոսություններում քվեարկելու հնարավորություն ունենային: ՄԱԿ-ը հավաստիացնում է, որ երկրի 22 միլիոն քաղաքացիներից 3.2 միլիոնը մեկնել է Հորդանան, Լիբանան և Թուրքիա: Սակայն թվերը ստուգման ենթակա են, երբ օրինակ Լիբանանում « թախստականների » մեծ մասն իրականում այդպիսին չեն. նախքան պատերազմը Լիաբանանում հաշվվում էին 560 000 սիրիացի արտագնա աշխատողներ: Օրենքը նրանց արգելում էր առանց աշխատանքի իրավունք ունենալու ընտանիքներին բերել իրենց մոտ: Այսօր նրանք կարող են շրջանցել այդ օրենքն ու հանձն առնել « փախստականների » անվան տակ ընտանիքների վերամիավորմանը: Բացի այդ, նրանք ՄԱԿ-ի կողմից յուրաքանչյուր չափահասի համար ամսեկան ստանում են 300 դոլար և ավելի հաճախ բարեգործական հիմնադրամների կողմից նրանց օժանդակություն է ցուցաբերվում: Քանի որ նրանք հպարտ են, շարունակում են ոչ օրինական աշխատել, որը բավական բարձ կենսամակարդակ է ապահովում (Լիբանանում դասախոսի ամսեկան աշխատավարձը 300 դոլարը է): Չխոսենք այն սիրիացիների մասին, ովքեր իրենց կառավարության աջակցությամբ ամեն ամիս հատում են սահմանն իրենց հասանելիք դրամական օժանդակությունը ստանալու և այնուհետև իրենց երկիր հետ վերադառնալու պայմանով: Գոյություն չունի հստակ վիճակագրություն, որը թույլ կտար ասել՝ ովքեր են այդ « փախստականները », քանզի Սահադ Հարիրիի կողմից ղեկավարվող Ապագայի շարժումը դրան դեմ է արտահայտվել: Ինչպես նախկինում պաղեստինյան փախստականների պարագայում, նա հույսը դնում էր հիմնականում սունի սիրիացիների հոսքի վրա՝ նպատակ ունենալով փոխել Լիբանանում ժողովրդագրական հավասարակշռությունն հօգուտ իր կրոնական համայնքի:

Թուրքիայում իրավիճակն ավելի ծիծաղելի է, քանի որ Ալ-Քաիդայի ռազմական հենակետերը տեղակայված են « փախստականների ճամբարներում » և այնտեղ արգելվում է լրագրողների մուտքը:

Մնում են ընտրվելու պայմանները. Սահմանադրության [5] ու Ընտրական օրենսգիրքում ամրագրված է, որ թեկնածուն պետք է լինի 40 տարեկանից բարձր Սիրիայի քաղաքացի, միաժամանակ չունենա այլ երկրի քաղաքացիություն, չունենա դատվածություն, եթե ամուսնացած է, ապա նա պետք է սիրիացի լինի, պետք ունենա 35 պատգամավորի աջակցություն, երկրում բնակված լինի առնվազն 10 տարի և լինի մահմեդական:

Վերջին երկու նախապայմանները որոշակի խնդիրներ են առաջացնում. առնվազ 10 տարի երկրում բնակվելն ակնհայտորեն ուղղված է արտերկրի կողմից ֆինանսավորվող, արտաքսման մեջ գտնվող թեկնածուների առաջադրմանը: De facto, այն արգելում է Ազգային կոալիցիայի անդամների թեկնածության առաջադրումը, որոնցից ոմանք երբեք չեն բնակվել Սիրիայում, փոխարենը 3 տարուց ի վեր բնակվել են Ստամբուլի, Փարիզի և Դոհայի բարձրակարգ հյուրանոցներում:

Կրոնական նախապայմանը վերջին պահումն է Բաաս կուսակցությունում պահպանված կրոնական վարչակարգի համար, ներառյալ 2012 թվականի բարեփոխումը: Երկրի Նախագահի պաշտոնը միակն է, որը ենթակա է այս խտրականությանը, համաձայն Ղուրանի, որը նախատեսում է, որ մեծամասամբ մահմեդական Երկրները կարող են կառավարվել միայն մահմեդական առաջնորդների կողմից [6]: Բացի այդ, սա անհեթեթություն է. մեծամասամբ մահմեդական բնակչություն ունենանով, նրանք և ոչ թե սահմանադրությունը պետք է մեկնաբանեն և հարգեն այս սկզբունքը, ինչը ոչ մահմեդական քաղաքացիների նկատմամբ ոտնձգություն է: 2012 թվականի սահմանադրական բարեփոխման ժամանակ, երբ զինված ընդդիմությունը բաղկացած էր բացառապես իսլամիստներից և որ ՆԱՏՕ-ն և Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդը հովանավորում էին դասալքությունը, նախագահ էլ-Ասսադը չհամարձակվեց այս թեմայի շուրջ մահմեդական հոգևորականության հետ հակամարտության մեջ մտնել:

Ինչ էլ որ լինի, առաջադրվելը հզոր քաղաքական քայլ է, չափազանց վտանգավոր մի երկրում, որը հարձակման է ենթարկվում ՆԱՏՕ-ի և Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի կողմից: Ընտրական օրենսգիրքը հստակեցնում է Պետության պատասխանատվությունը թեկնածուների անվտանգության ապահովման և ոստիկանների թվաքանակը, որոնք պետք է ներգրավվեն նրանց պաշտպանության համար:

Վերջապես, նոր ընտրական օրենսգիրքը երաշխավորում է թեկնածուների միջոցները: Յուրաքանչյուրը բավականաչափ գումար կունենա ընտրարշավն անցկացնելու համար և կունենա հավասար հնարավորություն ազգային լրատվամիջոցներում: Տեղեկատվության հարցերով նախարարն այս առումով տվել է հստակ կարգադրություններ: Սա առաջին անգամը կլինի, երբ սիրիացիները կկարողանան յուրաքանչյուր թեկնածուի ընտրարշավին հետևել թերթերով, ռադիոյով և հեռուստատեսությամբ:

Եվ վերջում, եթե նոր ընտրական օրենսգիրքը գործի դրվի, նախագահական ընտրությունը կլինի ժողովրդավարական, որոշ չափով անկատար, քանի որ որոշ շրջաններում ջիհադիստների շրջափակման պատճառով ընտրողները չեն կարողանա դրան մասնակցել և որ քրիստոնյաները չեն կարողանա առաջադրվել: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի և Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի անդամները չեն ճանաչի ընտրության արդյունքները, քանի դեռ Սիրիան իրենց դիմադրություն ցույց կտա:

Թարգմանություն
Արեգ Մանասյան
Աղբյուր
Al-Watan (Սիրիա)

[1] “Briefing on Syria by Lakhdar Brahimi to the UN General Assembly”, by Lakhdar Brahimi , Voltaire Network, 14 March 2014.

[2] “11 Countries Joint Statement on Syria”, Voltaire Network, 3 April 2014.

[3] “Daily Press Briefing” par Jen Psaki, département d’État, 21 avril 2014.

[4] Ibid.

[5] « La Constitution de la République arabe syrienne 2012 », Réseau Voltaire, 26 février 2012.

[6] Il ne faut pas comprendre ici le terme de musulman comme indiquant que les leaders doivent adhérer à la religion de Mahomet, mais comme le fait qu’ils partagent la même foi dans l’unicité de Dieu. Ainsi le Coran fait du juif Abraham, « le premier des musulmans » (Sourate 12, verset 78).