Պատերազմի վերջին օրերը միշտ ամենաարյունահեղն են լինում: Ջախջախված զինված խմբավորումներն, վայրագություններ իրականացնելով, վրեժխնդիր են լինում իրենց պարտությունների համար, ինչպես օրինակ իշխանություններին հարող աշխատավորների նկատմամբ Ադրա քաղաքում վերջերս իրականացված կտտանքները, որոնց կնախանձեին անգամ III-րդ Ռեյխում: Իրավիճակը բարդանում է հակասիրիական միջազգային կոալիցիայի մասնատման պատճառով, քանի-որ յուրաքանչյուրն իր նախկին դաշնակցի թիկունքնում փորձում է պաշտպանել իր սեփական շահերը:
Ժնև 2 համաժողովի նախաշեմին հակասիրիական կոալիցիայի դեռևս գոյություն ունեցող փոքր հատվածը գտնվում է մասնատված վիճակում, այնինչ Ռուսաստանին և ԱՄՆ-ին սատարող երկրները միավորվում են երկրի վերակառուցման նպատակով:
Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ «սիրիական ընդդիմության» պատվիրակության ներայացվածության հարցը: Մինչ այժմ նշվում էր Ստամբուլում տեղակայված Ազգային կոալիցայի և/կամ ազգայնական ընդդիմության մասին, որն ընդդիմանում էր արտաքին որևէ միջամտությանը: Հարկավոր է նաև կանխորոշել, թե Ազգային կոալիցիան ու±մ շահերն է ներկայացնումՍաուդյան Արաբիայի, Քաթարի, թե´ Թուրքիայի:
Սիրիայի տարածքում պատերազմի երեք հովանավորները բաժանվել և դաժան կռիվ են մղում միմյանց դեմ
մոռանալով, որ իրենք եկել էին կառավարությանը փոխելու նպատակով: Ինչ վերաբերվում է Սիրիական ազատ բանակին, ապա այն վաղուց անհետացել է Սիրիայից: Ուստի մնացին Իսլամական ճակատ խմբավորումը (թագաժառանգ Բանդար բեն Սուլթանի կողմից վերջերս ստեղծված), Ալ-Նոսրան (Քաթարի հետ սերտ կապերի մեջ գտնվող) և Իրաքի և Լևանի իսլամական էմիրություն խմբավորումը (ԻԼԻԷ, «Դաեշ» արաբերենով), որին էլ ըստ թուրքական ոստիկանության ու դատական համակարգի վերջերս ներկայացրած ապացույցների անօրինական ձևով ֆինանսավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սկզբում ԻԼԻԷ-ն (այսինքն Թուրքիան, այսինքն ՆԱՏՕ-ն) գրոհեց և թալանեց Սիրիական ազատ բանակի (ASL) կենտրոնակայանը: Այնուհետև Սիրիական ազատ բանակի հրամանատարները փախուստի դիմեցին Քաթար և Եվրոպա, սակայն թագաժառանգ Բանդար բեն Սուլթանը վերականգնեց և ստեղծեց Իսլամական ճակատ խմբավորումըհամալրելով այն նոր վարձկաններով: Դրանից հետո ԻԼԻԷ-ն իր ենթակայության տակ գտնվող հիմնական ուժերը Իրաք տեղափոխելու առաջադրանք ստացավ, որտեղ նրանք գրավեցին Ռամադի և Ֆալուջջա քաղաքները: Բնությունը դատարկություն չի սիրում, ուստի մյուս ուժերը, սկսած Սիրիայի արաբական բանակից, զբաղեցրեցին ազատ մնացած այդ տարածքը:
Ատլանտյան և Ծոցի երկրների մամուլի համաձայն ապստամբները դաշնակցային հարաբերություններ են հաստատում կառավարական ուժերի հետ
ընդդեմ «ջիհադիստների», որի արդյունքում սկիզբ է առնում «սիրիական երկրորդ հեղափոխությունը»: Այս ռոմանտիկ բնորոշումը նախևառաջ նպատակ ունի շրջելու «առաջին հեղափոխության» էջըչմանրամասնելով, թե որն էլ լինելու դրա վերջնական նպատակը: Իրականությունն այն է, որ որևէ առաջին հեղափոխություն չի եղել և որևէ այլ հեղափոխություն չի կարող լինել:
Արևմտյան մամուլը չի էլ փորձում պարզել, թե ինչու ՆԱՏՕ-ի անփոփոխ զինված խմբավորում Ալ-Քաիդան այս անգամ կարգադրություն ստացավ լքել սիրիական ռազմադաշտը և տեղափոխվեց Իրաք: Ռազմական այս օպերացիան Վաշինգտոնի համար ունի երեք առաջնահերթություն. նախևառաջ Նախագահ Նուրի Ալ-Մալիքին լիակատար հաղթանակի կհասնի և կապահովի Իրաքի ժամանակավոր կայունությունը, այնուհետև կկրճատվի ջիհադիստների քանակը, որոնք ծանր կորուստներ կունենան նորակազմ և գերզինված բանակի դեմ կռիվներում և վերջապես մասնակիցների թիվը կկրճատվի մեկով, որը չէր կարող հավուր պատշաճի մասնակցել Ժնև 2-ին:
Նմանօրինակ ձևով ՆԱՏՕ-ն Լիբանանի բանակին տեղեկություններ է տրամադրել «Աբդալլա Ազզամ» խմբավորման ղեկավար Մաջեդ ալ-Մաջեդի վերաբերյալ: Շտապ օգնության մեքենայով հիվանդանոցից դեպի կենտրոնակայան տեղափոխման ճանապարհին վերջինս ձերբակալվում է և 10 օր հետո, ըստ պաշտոնական տեղեկությունների, ստացած վերքերից մահանում: Իսկ առավել հավանական է, որ նրան վերացրել են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները, որոնք անհանգստացած էին նրա կողմից հնարավոր բացահայտումներից:
Եթե ամեն ինչ ընթանար ինչպես ծրագրվել էր, ապա այսօր Սիրիայում պետք է մնար միայն Ալ-Նոսրա ճակատ խմբավորումը, որը վերջնականապես կարող էր կրճատել «Ազգային կոալիցիայի» նկրտումները: Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիայի համառությունը հանգեցրեց Իսլամական ճակատի ստեղծմանը, որը մտադրություն ունի ազդելու Ժնև 2-ի վրա:
Եթե Իսրայելը չի երևում հակասիրիական կոալիցիայի պառակտման մեջ, ապա այն պատճառով, որ վերջին 10 տարիների ռազմավարության համաձայն, Թել-Ավիվը թաքնվում է իր դաշնակիցների հետևում
տվյալ պարագայում Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի: Նեթանյահուի վարչակարգը հայտնվում է միայն այն ժամանակ, երբ հարկավոր է ապստամբներին օգնություն ցուցաբերել ավիացիայի միջոցով կամ անօրինական ձևով բռնազավթած Գոլանի բարձունքներում նրանց համար նահանջի ժամանակ դիրքեր տրամադրել: Դժբախտաբար, վերջին մի քանի շաբաթների ընթացքում դրա հնարավորությունը չի ընձեռվում, քանի-որ հիմնական ռազմական գործողություններն ընթանում են Սիրայի հյուսիսում:
Այս ընթացքում, այն երկրների պատվիրակությունները, որոնք խոհեմություն ցուցաբերեցին, չներքաշվեցին հակամարտության մեջ կամ աջակցեցին Սիրիային, ակնկալում են շնորհակալանքի արժանանալ Ժնև 2-ի ժամանակ: Դրանց թիվը հասնում է գրեթե 20-ի, որոնք սպասում են միջկառավարական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող վերակառուցման պայմանագրերի կնքմանը:
Արդեն իսկ ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան կլինեն Ժնև 2-ի ամենաշատ տանուլ տված երկրները. նրանք ավելին կվճարեն, քան կստանան: Նախագահ Ֆրանսուա Օլանդին սա այնքան էլ չի մտահոգում, քանզի վերջինիս առաջնային առաքելությունը կայանում է Իսրայելին ծառայելը և երկրորդական բնույթ են կրում սեփական երկրին սպառնացող հետևանքները: Թագավոր Աբդալլան իր հերթին փորձում է սփոփիչ հաղթանակի հասնել Լիբանանում: Լիբանանցիների մեծամասնությունն այդ կերպ կարող է համաձայնվել փոքրամասնության կառավարության նշանակման հետ, որի միակ գործառույթը կլինի Սաուդյան Արաբիայի կողմից երեք միլիարդ դոլարի ֆրանսիական սպառազինության նվիրատվության երաշխավորումը: Այնուհետև այս կառավարությունը գահընկեց կարվի խորհրդարանի կողմից և երկիրը վերստին կհայտնվի ներկայիս զառամախտի մեջ:
Սիրիայի կառավարական պատվիրակությունը համաժողովին լավատեսությամբ է վերաբերվում: Զինված ընդդիմության խմբավորումները փախուստի մեջ են Սիրիական ազատ բանակի անհետացման և ԻԼԻԷ զանգվածային հեռացման պահից: Դամասկոսն առավել մտահոգված է, թե ինչ կարող է առաջարկել իր նախկին հակառակորդներին, որպեսզի քողարկի նրանց ձախողումները և տոնի ընդհանուր շահերից բխող փոխզիջումային հաղթանակը: Ծրագրվել է ստեղծել ժամանակավոր նախարարություններ, որոնք պետք է հարաբերություններ ձևավորեն մեծ բարերարներ դարձած նախկին հակառակորդների հետ և նրանց վստահել բարեպաշտ քաղաքացիներ դարձած նախկին աշխատակիցներին: Այսպիսով, Ազգային կոալիցիան նախկին անհավատարմության շնորհիվ իրավասություն ձեռք բերեց: